Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ աոանձին ջերմ համբույրներ նորա ձեռին տալիս էր,
Քարտուղարը ծառի հետքից՝ պարզ ամենը տեսնում էր.
Նա յուր մտքում ուրախացավ, ասաց՝ ա՜ ա՜ դու էլ ընկար.
Աոավ ածուխ, գրեց պատին. «Վեցերորդը՝ մի՛ շնարա»։

Պապը տեսավ որ յուր գործը քարտուղարը իմացավ,
Այն կոնդակը որ տվել էր, բոլորովին չքացրավ.
Քարտուղարը այն մասին գրեց, որ պապը վեցերորդ էր,
Մանավանդ այս համարները խորհրդական են թիվեր։

1855 թ., Մոսկվա

ՎԱՅՐ ԸՆԿՆՈՂ ԱՍՏՂԵՐ

«Հայրիկ,— ասաց դուստրը հորը,—
Կապույտ երկնքի վերա
Ո՞րքան աստղեր փայլում են վառ,
Ասես համար, թիվ չըկա.
Ասում են ամենայն մարդ
Աստղիկ ունի երկնքում.
ճշմարի՞տ է, ասա՛, հայրիկ,
Ւմը ո՞րտեղ է փայլում»։
— Այո , դստրիկ, այդ աստղերը
Ունին հաշիվ ու համար,
Եվ մեզանից յուրաքանչյուր
Մի աստղ ունի յուր համար։
«Հայրիկ, տե՞ս, տե՞ս, աստղը թռավ,
Հետքից պայծառ գիծ թողեց.
Աստղիկն ընկավ երկնքիցը.
Մյուս անգամ այլ չերևեց»։
— Ո՛հ, իմ դստրիկ, հանգիստ կացիր,
Դա մեծատան մի աստղ էր,
Որ յուր օրում, յուր կյանքումը
Խիղճ ասածը չըգիտեր.
Աղքատները նորա դռնից
Գիշեր ցերեկ հալածված.
Մի մարդ չըկար նորան ծանոթ,