Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Երկնքում կամ դժոխքում,
կառած, կապած, թե արձակ։


Երեք անգամ պտույտ գալով խարուկի չորս կողմը, այս երգը ասելու ժամանակ, դադարեցան իսկույն, երբ ավարտվել էր երգը, և յուրաքանչյուրքը կանգնեցան դարձյալ յուրյանց տեղերում ինչպես հառաջ։ Մի փոքր ժամանակ պտուկին նայելուց հետո, գլխավոր պառավը ասաց մի զզվելի ձայնով, — «առաջին գնդակը հալվեցավ», իսկույն այս խոսքի վերա կատուն, որ քծնում էր նոցա ոտքերին, երկրորդ անգամ մլավեց։ Պառավները այս մլավելու վերա, դարձյալ սկսեցին պտույտ գալ խարուկի չորս կողմով և երգել նույնպիսի զզվելի ներդաշնակությամբ։

Հաստատ կացանք մեր ուխտին,
Հավատարիմ պաշտոնին.
Հետևեցեք, քուրիկներ,
Եվ դուք մեր օրինակին։

Հասիք, հասիք, քուրիկներ,
Մեզ աշխարհի չորս կողմից.
Անտառներից, ձորերից,
հոր ծովերի տակերից։

Դուք, որ օդումն եք Լինում,
Կամ յոթն կարգ գետնի տակ,
Երկնքում կամ դժոխքում,
Կառած, կապած, թե արձակ։


Առաջին անգամի նման, պառավները ավարտեցին պտույտ գալը, երգի վերջանալով, և յուրաքանչյուրքը կանգնեցան յուրյանց տեղերում, նայելով պտուկին։

Մի քանի վայրկյան անցանելուց հետո, գլխավոր պառավը ասաց,— »երկրորդ գնդակը հալվեցավ.»։ Այս միջոցին կատուն դարձյալ մլավեց, և պառավները առաջին երկու անգամի պես, սկսեցին պտույտ գալով երգել.

Մեզ մոռանում չէ աշխարհ,
Դարձյալ ունենք մեզ պաշտող.
Վստահ եղեք, քուրիկներ,
Մեր գործը կերթա հաջող։

Հասիք, հասիք, քուրիկներ,
Մեզ աշխարհի չորս կողմից,
Անտառներից, ձորերից։
Խոր ծովերի տակերից։