Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կուսության նշան, որ միայն արգելք էին արձակ մազերին, որ նոքա չէին ծածկում հրեշտականման երեսները։ Յուրաքանչյուրք աջ բազուկների վերա ունեին ոսկի ապարանջան հիանալի քանդակած։

Հրավիրված քուրերը, ամեն մինը հրեշտակի գեղեցկությամբ, հագնված էին միակերպ, և մին-մին գալով ողջունելով երեք օրիորդքը, նստում էին յուրյանց տեղերը։ Բայց այնքան շատ էին նոքա, որ և այսպես թափանցիկ մարմիների շարժողության համար ևս, հարկավորեցավ հարուստ ժամանակ, մինչև որ բոլորը, կարգով ողջունած երեք օրիորդքը, նստեցին յուրյանց տեղը։

Երբ բոլորը նստած էին, երեք օրիորդներից մեծը վեր կացավ տեղից և ասաց քաղցր և ներդաշնակ ձայնով.

— Քուրիկնե՛ր, մեք հրավիրեցինք ձեզ խնջույք, որ պատրաստել էր մեզ Հոլոյին կինը, թյությունճի-Օղլուի դստեր անունով. Ուրեմն, վայելեցե՛ք և ուրախացեք։

Այս խոսքից հետո ամենայն ոք, սկսեց ուտել յուր ամանից զանազան մրգեր և այլ կերակուրներ, նոցանիցը յուրաքանչյուրքը խոսում էին միմյանց հետ. ծիծաղում էին, զվարճանում էին, մինչև հացկերույթի ավարտը։

Երբ ամենեքյանքը, վայելած ու լիացած էին, գլխավոր օրիորդը, վեր կանգնեցավ յուր տեղից և չցրեց յուր բաժակը պատվական, մաքուր սառն ջրով, ամենեքյան հետևեցան նորա օրինակին, նա բարձրացրեց բաժակը օդի մեջ և ասաց.

— Խմելով այս բաժակը օրիորդ Թյությունճի-Օղլուի անունով, ես պարգևում եմ նորան առողջություն։

Խմեցին և մյուս բոլոր օրիորդները, կրկնե՛լով այս խոսքե՛րը։

Սորանից հետո սկսեցին նոքա բոլորը միասին քաղցր և զմայլեցուցիչ երգեցողություն։ Լուսաբացը արդեն մոտ էր։ Հազիվ թե ավարտել էին սոքա յուրյանց երգը, աքաղաղը խոսեց...

Երևում էր դարձյալ Խանլը-Դերեն, յուր տխուր և զարհուրելի կերպարանքով. անձրևը գետի նման թափվում էր երկնքից, բայց Խանլը-Դերեի մեջ ոչինչ չկար։

VIII

Քանի օր անցավ այն օրից, երբ Աղվանյանցը եկել էր Թյությունճի-Օղլուի տուն հարսանիք խնդրելու, բայց ոչինչ պատասխան չստացավ հարսնացուի ծնողքի կողմից․ նա անհանգիստ էր այս բանի մասին,