Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մանավանդ որ Ղրիմ գնալու օրերը մոտենում էին։ Վերջապես նա մտածում էր, թե պատասխանի այսքան ուշանալը հայտնի նշան էր բացասության. վասն որո սիրտը դադար չուներ ո՛չ թե այն մասին, որ շուտով կամենում էր ամուսնանալ, այլ մանավանդ նորա համար, որ ամուսնանալով Թյությունճի֊Օղլուից դստեր հետ, պիտո է Թյոլթյունճի-Օղլուից ստանար հինգ հարյուր մանեթ, որ շատ օգտակար կարող էր լինել նորան յուր առուտուրի մեջ Ղրիմ գնալու միջոցին։ Նորա ցավը հարսանիքի ուշանալը չէր, այլ այն, որ արծաթի կարոտություն ուներ, այս միջոցին ԹյությունՃի-Օղլուի նամակը, որ տվեցին Աղվանյանցին, հաստատեց նորա կարծիքը. Թյությունճի-Օղլուն բոլորովին հրաժարվում էր շուտով հարսանիք կատարելուց․ նա ասում էր, որ հառաջ, քան թե ամառը, չէ կարոդ լցուցանել Աղվանյանցի փափագը։

Աղվանյանցը կարդալով այս նամակը բարկացավ, և ճակատը շփելով սկսեց ճեմել տան մեջ։ Ավելորդ եմ համարում նկարագրել նորա փոքրիկ փայտյա տունը, որի մեջ բնակում էր նա յուր հոր և մոր մահից հետո, այրիացած Վարդ-Խաթուն քրոջ հետ, այլ այսքան պիտո է ասել, թե բաղկանում էր երկու սենյակից, որի մինը առանձնապես պատկանում էր նորա քրոջը։

Աղվանյանցի քույրը շիլ աչքերով, թուխ և երկայն երեսով, արծվի քթով քառասուն և հինգ տարեկան կին էր, և, ինչպես կտեսանենք, մեծ ազդեցություն ուներ յուր եղբոր վերա իբրև երեց քույր։ Այն միջոցին երբ Աղվանյանցը բարկացած ճեմում էր, երբեմն-երբեմն բացականչելով, քույրը բացեց յուր սենյակի դուռը և ներս մտավ եղբոր մոտ։ Նա զարմացավ տեսանելով եղբոր դեմքի փոփոխությունը և առավել ևս զարմացավ, լսելով այս փոփոխության պատճառը, ըստ որում անհնարին բան էր համարում, որ Թյությունճի-Օղլուն համարձակվի այսպիսի բացասական պատասխան տալ յուր եղբոր առաջարկությանը, որ նույնպես համաձայն էր յուր մտքին։

Վարդ-Խաթունը այսպես սկսեց խոսել։

— Եթե պարոն Թյությունճի-Օղլուն այժմ չէ կամենում տալ յուր աղջիկը, թող թթու դնե նորան, մեզ հարկավոր չէ. ես քեզ ուրիշ աղջիկ կգտտնեմ, Նախիջևանը մեծ, դո՞ւ կտրիճ տղա, ի՞նչ կա. մի՞թե այժմյան ժամանակումը պիտի կտրիճը խնգրե աղջիկ, աղջի՛կը կտրիճ պիտի խընդրե, մեք կամեցանք բաղդավոր առնել Թյաթյունճի-Օղլուի աղջիկը, իսկ պարոն հայրը նազի՞ նստեց, ես մի քանի օր հառաջ, և առանց այս բանին ևս, կամենում էի ասել քեզ, որ ինքդ հրաժարվեիր այդ ամուսնութենից. պատճառ, լավ բաներ չեն խոսում այդ աղջկա մասին, ասում են,