Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ շատ բաց [1] աղջիկ է... Ահա մեր դրացի Գասպարի աղջիկը, թեպետ շատ սիրուն չէ, բայց ի՞նչ հարկավոր է գեղեցկությունը, հացով ուտելու չես, գոնե արծաթը շատ է, երկու հազար մանեթ... Ասելը հեշտ է։

—Լավ ես ասում, քուրիկ, միայն Գասպարի աղջկա աչքերը...

—Ի՞նչ է, շի՞լ է փոքր ինչ, իմը ևս այդպես էր, բայց իմ ողորմած հոգի մարդը ամուսնացավ, վա՞տ օր տեսավ. թեև Աստծու կամքն էր, որ վեց ամսից հետո չգիտեմ ինչ տեղից բարակացավ ստանալով ութ ամսից մեռավ. եթե նա կենդանի լիներ, ինքը քեզ կվկայեր, որ ալքի փոքր ինչ շիլ լինելը ոչինչ արգելք չէ ամուսնական սիրուն... թ՝ող սիրտը կատարյալ լինի, աչքը դուրս չլինի... Կնոջ աոաջին արժանավորությունը․ ճշմարիտ է, դրացու աղջիկը գրել, կարդալ չգիտե, բայց առավել լավ. մայրս ասում էր, որ կնիկ մարդերու համար առավել լավ գիր կարդալ չիմանալը, քան թե իմանալը, պատճառ, նորանից լավ բան դուրս չէ գալիս։ Պետք է ասես, թե նորա ցեղը շատ խելոք չեն, եթե այդպես դատելու լինիս, դու և մի աղջիկ ևս չես գտանելու. պատճառ, մեր ցեղից խելոքը չկա, մեր ցեղապետը Ղրիմումը թաթարի իշխանության ժամանակին մեծ անուն է ստացել Գիրեյ-Խանից, նա յուր խելքովը շատ հարըստության տեր է դարձած ճշմարիտ է, մի քանի մարգ կախել տալու պատճառ է եղել, որոնք անմեղ են եղած, բայց ի՞նչ առնես, այդպիսի բռնակալ մարգերի չէ կարելի հաճոյանալ առանց մի քանի զրպարտություն գործելու, առանց մահապարտ լինելու... Այժմ ևս կան մարդիկ, որ հայհոյում են մեր ցեղապետի հիշատակը, բայց այդ բոլորը զուր է, ողորմած հոգին լավ է իմացել աշխարհիս բանը, և մեծ խելք բանեցնելով ճարել է այնքան հարստություն, որ հետո մեր պապը և հայրը ողջ փչացուցել են, ասելս այն է, թե մեր ցեղի նման խելոք ցեղ չկա, և եթե խելքի արժանավորությանը նայելով պիտի քեզ հարս ընտրես, ուրեմն առանց կին կմնաս։

Խելքի մասին հարկավոր չէ քննություն, և ինչի՞դ է հարկավոր կնոջ խելքը, մարդը պետք է որ խելոք լինի, և պետք չէ, որ կինը յուր սեփական խելքը ունենա, նորա խելքը մարդն է, և մարդը պետք է կառավարն յուր կնոջը։

Վարդ-Խաթունի խոսքերը մի անորոշ տպավորություն գործելով Աղվանյանցի վերա, կարծես թե խելքին նստում էին. պատճառ, ինչպես Վարդ-Խաթունը, այնպես, և սա խելքի կողմից մեծ կարոտության մեջ

  1. Այնտեղի բարբառով «բաց աղջիկ» կամ «բաց կին» նշանակում է համարձակ, որ ամենայն մարդու հետ կխոսի, եթե պատահի, մի խոսքով եվրոպացի կանայք համարվում են «բաց»։ (Ծ. Հ.)։