Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին. նոքա յուրյանց ցեղով մի օր մի խելոք բան չէին գործել. մանավանդ երկու հազար մանեթը Նախիջևանի հասարակ մարդերի հայացքով այնպիսի զորություն է, այնպիսի ույժ է, որ ոչ եթե շիլ աչքը կարող է ուղղել, այլև կարիճի աչքը անգամ շլացուցանել, որ չկարողանա տեսանել կնոջ աչքը շիլ լինելը...

—Եթե դու այդպես մտածում ես,— խոսքը վեր կալավ Աղվանյանցը,– ես բոլորովին համաձայն եմ քեզ ուրեմն խնամախոսություն բաց դրացու հետ, միայն աշխատիր, որ Թյությունճի-Օղլույանք չիմանան այս բանը, որպեսզի հետո հանկարծ լսելով խորտակվին միանգամայն։

—Շատ բարի, եղբայր, կարող ես հաստատ հույս և հավատ ունենալ իմ վերա, ես իսկույն կերթամ դրացու տուն և կխոսեմ։

— Բացի դորանից այնպես արա՜, որ երկու հազար մանեթի հազարը հաոաջուց տա. իսկ մյուս հազարը ամուսնության օրը, եթե այդպես համաձայնի, պսակը կարող է հետացնել մինչև մի երկու տարի, փույթ չէ. իմ հայրը ևս քառասուն յոթն տարեկան ամուսնացած է, ուրեմն ես եթե երկու տարուց հետո ևս պսակվիմ, դեոևս հորիցս կանուխ ամուսնացած պիտո է լինիմ։ Եթե այդպես հոժարի, ևս նամակ կգրեմ Թյությունճի-Օղլուին և կհրաժարվիմ նորա դստեր ամուսնութենից. ո՜հ, ինչպես լավ կլիներ իմ բանը, եթե այժմ տար ինձ մի հազարը, ա՜խ հազարը... Ի՞նչ կախարդական ույժ ունի այդ անիրավը, ճշմարիտ, իմ առ ու տուրը կարող է լավ կանգնել, եթե երկու հազար մանեթ ձրի արծաթ մտանե իմ գումարի մեջ, ի՜նչ ուրախություն պիտի առնեմ, առաջին գործս քեզ մի թավշյա վերայնոց...

— Ո՞հ, եղբայր, ճշմարիտ է ասածդ հազարի մասին, և ես շատ ուրախ կլինեմ, ոչ թե վերայնոցի համար. Աստված մի արասցե, իմ հարսնության ատլաս վերայնոցս սառուցի նման ժապավենով դրած է պահարանումը. ևս ուրախ կլինիմ, որ դու կազատվիս Թյությունճի-օղլուի աղջկանից, ինչպես ես լսել եմ, նա ոչ թե իմ հրամանովը պիտո է վարվեր, այլ քեզ, և գլխավորը ինձ ևս պիտո է աշխատեր յուր հրամանովը վարել։ Եթե Աստված հաջողե այս դրացու աղջկա մասին մեր մտաղրաթյոնը, եթե Աստված տա ինձ այն Օրը, որ ես խոլնկ ծխեմ դրացու աղջկանը մեր շեմքի վերա, իբրև քո հարսի[1] ապա այն օրից պիտի փոխեմ նորա վարքը, բարքը, մտածությունը, ապրելու կերպը, և հոդին էս. մի խոսքով, բացի մարմնի կերպարանքից, որ Աստծուց է կախված

  1. Նախիջևանումը սովորությունը կա, որ Նոր պսակվածները էկեղեցու տուն դառնալու. ժամանակ, փեսացի մայրը, կամ թե մայը չունի, քույրը և եթե քույրը ևս չունի, այն ժամանակ մի այլ ազգական կին խունկ կծխի հարսին, գուռի շեմքի վերա, և սորա համոր մի մատանի կամ մի այլ ոսկեզեն կամ գոհարեզեն ընծա կաա հարսին։ (Ծ. Հ.)։