Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ես այն աղջկանից այնպիսի կին շինեմ քո համար, որ տեսանողը զարմանա, քաղաքավարի, հնաղանդ։ Աոաջինն ես նորա մի տարի լեզու պահել կտամ[1], բայց դորա փոխանակ խոսելու վարձ մի տարուց հետո կնծայեմ նորան այն մատանին, որ հայրս ընծայել էր իմ ամուսնուն փեսայության ժամանակ։

— Բոլորը լավ է, քուրիկ, բայց այդ մատանին... Ա՜խ... Խնդրում եմ. մի այլ բան ընծայիր, և ոչ մատանին...

— Ի՞նչ պատճառով մատանին ոչ. շատ գեղեցիկ շինված է, քարը թանկագին...

— Գիտեմ,— ընդհատեց խոսքը Աղվանյանցը,— բայց դու չգիտես, թե ինչ ապաբախտում չուն կապած է այդ մատանու հետ։

— Ապաբախտությո՞ւն։

— Այո, ապաբախտություն, այդ մատանու պատմությունը հայտնի չէ քեզ, բայց ես գիտեմ․ հայրս ասել էր ինձ, բայց և հրամայել, որ ոչ ոքի չբանամ այս գաղտնիքը։

— Իմ խելքս բան չէ հասանոլմ, արդյոք քո խելքը վերադ է, թե՛ ջերմախտ ունիս, միթե հայրս իմանալով այդ գաղտնիքը, այն դատապարտությունը, որ կապած էր այդ մատանու վերա, կնծայեր իմ փեսային։

— ճշմարի՛տ է քո ասածը, բայց մեր հանգուցյալ հայրը չգիտեր, թե ո՛ր մատանին էր այն. պատճառ, երկու հատ էին նոքա. ինչպես քեզ ևս հայտնի է, ամենևին միմյանցից անզանազան, որոնցից մինը կրում էր յուր վերա դատապարտություն, անեծք և նորանց պտուղ ապաբախտություն։

— Քո ամուսնու մահը չիմանաս այլ պատճառից, եթե ոչ մատանուց, քո ամուսինը փեսայանալուց հառաջ, ինչպես առողջ, քաջ և ուժեղ տղա էր, մի ոչխարը նորան հազիվ թե նախաճաշիկ կլիներ, բայց հետո ընկավ բարակացավի մեջ. այս բոլորի պատճառը էր մատանին, հայրս տանջվելով խղճմտանքից, որ յուր ձեռքովը պատճառ էր եղած քո ամուսնու մահին, ինքը ևս հիվանդացավ և մեռավ, որով երկու եղան մատանու զոհերը մեր ցեղից, բայց ավանդությունը ասում է, որ դա յոթն մարդ պիտի տանի մյուս աշխարհ այն ցեղից, որի ձեոքումն էր մատանին, այս պատճառով աղաչում եմ, եթե բարով ամուսնանամ, այդ մատանին չտալ իմ կնոջը խոսելու վարձ, մի՛ ցանկանար իմ անբախտությանը։

  1. Նախիջևանի մեջ մի ասիական անտեղի սովորության կա, և նորահարսը երկար ժամանակ չէ խոսում յուր զոքանչի, կամ սկեսրի կամ տան մեջ դաանված մի հասակավոր մարդու, հետ: Վեր ամսից կամ մի տարուց հետո այդ մարզիկը մի բան ընծայելով հարսին, հրաման կտան խոսելու։ (Ծ. Հ.)։