Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վարդ-Խաթուն քույրը նայում էր եղբոր վերա մի անորոշ զգացմունքով, նորա կերպարանքից կարելի էր եզրափակել, թե սառել ու կապվել էր նորա զգայականությունը։ Նա մի փոքր ժամանակ այս անորոշ դրության մեջ մնալուց հետո, ցույց տվեց յուր բերանի վերա մի խորամանկ ժպիտ, որով նորա առհասարակ տգեղ կերպարանքը, առավել ևս այլանդակվեցավ, մանավանդ երբ երևեցան նորա երկայն և կանաչ ժանգով պատած ատամները։ Այս ժպիտը նախընթաց էր այն կատաղությանը, որ երբեմն երևում է կին մարգերի մեջ. նորա մազերը կարծես թե պատերազմի բարձրացան գլխի վերա, մկնակները լարվեցան և երեսի ցնցողական շարժվածքը ցույց էր տալիս նորա հոգու վերին աստիճանի ամբոխմունքը։ Նա մի քանի քայլ առաջ եկավ եղբոր առաջև և ընդհատված խոսքերով ասաց դրականապես։

— Այս րոպեիս պահանջում եմ քեզանից այդ խորհրդական մատանու պատմությունը, եթե չես ասել, իմացած եղիր, որ կյանքդ վտանգի մեջ կձգես, ես այժմ հասկացա, որ այդ մատանին ընծայել էր հայրս իմ ամուսնուն նորա համար, որ նա մեռանի և համարվի այն յոթնի կարգում, որ մեռանելու էին մատանու տիրոջ ցեղից, սոսկալի՜ եղեռնագործություն. և ի՞նչպես կարելի է, որ մի հայր այդպիսի կամեցողություն ունենա դեպի յուր աղջիկը... Ասա՜, ստիպում եմ քեզ, ասա՜ մանրամասն այդ մատանու պատմությունը, ապա թե ո՛չ...

Վերջին խոսքը ասելու ժամանակ Վարդ-Խաթունը հափշատկել էր սեղանի վերայից ջրի շիշը և սպառնալով շարժում էր նորան, երևի թե եղբայրը, եթե բացասական պատասխան տալու լիներ, պիտի ուտեր քրոջ ձեռքից այդ հարվածը, այն պատճառով Աղվանյանցը շտապեց կտրել քրոջ խոսքը, և որքան կարելի է հանդարտեցնել նորա ալեկոծված բանականությունը:

— Հանգի՜ստ կացիր, քուրիկ, կլցնեմ քո ցանկությունը, որքան կարող եմ, կհաղորղեմ քեզ այդ խորհրդական մատանու պատմությունը, որքան ինձ հայտնի էր այն, միևնույն ժամանակ երաշխավոր եմ, որ հայրս անգիտութենով նվիրել էր նորան քո փեսային, չկարողանալով որոշել, թե երկու մատանիներից, որ բոլորովին նման էին միմյանց, ո՞րն էր արդյոք, որ կրում էր յուր վերա այգ սարսափելի դատապարտությանը:

Այս խոսքերի վերա Վարդ-Խաթունը ցած դրեց ձեռքից ջրի շիշը, բայց նորա կատաղությունը չէր նստել բոլորովին։

Վարդ-Խաթունը այն վերին աստիճանի կարճամիտ և անզգամ կին մարգերից մինն էր, որ համարում էին, թե աշխարհը պարտական է շարժվիլ նոցա չնչին և խելացնոր կամքով, և թե նոքա կարող են ամենայն մարդու վերա դատաստան կատարել, իսկ ուրիշները նոցա վերա բացի