Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
2. ՀԻՇԱՏԱԿԸ
Կ․ Մկրտիչյանի հիշատակին

Ձմրան ցրտին հովերեն վերջ
Զըվարթ գարունը ժպտեցավ․
Ընձյուղեցան թուփերն, ու պերճ
Ծաղիկները ծլան կարգավ․

5 Բայց հիշատակն անոր, ավա՜ղ,
Հողին տակը թաղված մնաց․
Լքված հոգվույն անունը վաղ
Մոռացոնքի վիհին գնաց։

1902, Հոկտեմբեր