Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տողերի տրվում են բնագրերին վերաբերող անհրաժեշտ բացատրություններ:

Ծանոթագրություններում ցույց են տրվում նաև նախորդ հրատարակություններում տեղ գտած մի շարք բացթողումներ ու աղավաղումներ: Այս դեպքում նկատի են առնվել նախ այն երկերը, որոնք Մեծարենցի մահից հետո են զետեղվել ժողովածուներում, և ապա բացառապես մատնանշված են իմաստային սխալներն ու աղավաղումները (օրինակ՝ ցերեկ—երեկ, կապվող—կապող և այլն), որոնք փոխանցվելով հրատարակությունից հրատարակություն, «օրինականացվել» են:

7. Տարեգրությունը կազմված է ըստ հին տոմարի: Առանձին ստույգ տվյալներ, որոնց տարեթվերը ճշգրտված չեն, առնված են փակագծերի մեջ: Բառարանում բացատրությունները տրված են բնագրային կիրառությամբ: