Էջ:Mkrtich Khrimian, Works (Խրիմյան Հայրիկ, Երկեր).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ես կերթամ իմ ուղիղ ճանապարհ.
Ոհ, այն էլ ծածկեց աչքէս
Վիշապագլուխ մի սեւ ամպ։
     Ուրուականք հասին ետեւէս,
Չարաշուք ոսոխ ոգիներ
Զարկին թիկանց կուսէ ուժգին,
Պայթեցաւ գլուխս եւ ուղեղս։
     Տապալեցայ ես ձիէն գետին,
Այնպէս անշշունչ կիսամեռ.
Ոտքէս քաշէ քաշ տարին
Թալեցին մի ձորակի մէջ
Եւ այլ շատ վէրքեր դրին վերէս,
Զիս արին անշարժ կոճղի պէս.
     Ասին թէ՝ մեռա՜ւ, մեռա՜ւ.
Զիս թողին էնպէս ու գնացին,
Միայն իմ սըրտիս խորին մէջ։
Կը թըրթըփար իմ հոգիս։
     Երիքովի ճամբորդն էի ես,
Ինկած աւազակաց ձեռք.
Ո՜հ, չկար ինձ համար մարդասէր,
Այն գթած Սամարացւոյն պէս։
     Անցի՛ր սեւ ամպ, անցի՜ր,
Բաց լուսնակին աչք.
Թող տեսնէ վկայ լինի,
Իմ անպարտ արեանս։
     Գիտեմ, ո՜վ լուսնակ,
Երկնակ ամարէն
Չես ուզեր տեսնալ,
Մարդոց բիրտ եղեռն։
     Այո, չես կամիր,
Կապուտ երկնքէն,
Որ գայ սըփռի լոյսդ,
Սեւ դաշտի վերէն։
     Անցիր գնա՛ եւ դու լուսնակ,
Խաւարաւ աչերս
էլ չեն պիտոյ ինձ ո՜հ,
Ոչ լուսին ոչ արեւ։