Էջ:Mkrtich Khrimian, Works (Խրիմյան Հայրիկ, Երկեր).djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

     Սակաւ մի եւս մեռանիմ ա՜հ,
Մթնում է իմ կենաց լոյս արեւ.
Հով, դու որ շնչես
Վարագայ սարէն,
Գուժ տար ի Տարօն.
Լուր բեր ինձ Արծուէն.
Հասիր սէր իմ Արծուի,
Դեռ ոգորի հոգիս.
Տամ քեզ յետին ողջ-մնաս,
Ապա տամ հոգիս։
     Թռաւ հոգի Արծւոյն,
Իջաւ մահու դաշտ
Տեսաւ իւր սիրելին,
Ինկած մեռունակ։
     Թաւալած ի գետին,
Արեան մէջ լողար.
Գարուն էր եղանակ,
Ծաղիկներ բացուած։
     Ո՜հ, անմեղ զոհին
Արիւնով ներկուած,
Դեռ տաք էր արիւն.
Հողըն ծծէր փըրփրէր։
     Արեան պղպջակներ
Ձայն տային Արծուոյն,
Հոգին հոգւոյն հետ
Խօսէր անլեզու։
     Եկի՛ր, Հայրիկ, տես
Մահ քո սիրելւոյն.
Զեռք անագորոյն,
Թափեց իմ արիւն։
Թափեց իմ արիւն։
     Բա՛րձ աստի, մի՜ թողուր,
Դիակս իմ ապաժոյժ.
Մի տանիր քաղաք,
Տար զիս Առճակ գիւղ։
     Փորել տուր գերեզմանս
Եկեղեցւոյն մօտ.