Էջ:Mkrtich Khrimian, Works (Խրիմյան Հայրիկ, Երկեր).djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քարոզն ու ճառը ունակ էին ոչ միայն մտքեր արթնացնելու, այլև հուզելու, ալեկոծելու սրտեր... Եվ խոսքն ազդեցիկ էր ոչ թե մոգիչ գեղեցկությամբ, այլ հենց նրանով, որ արտահայտում էր կյանքի ճշմարտությունը, սրտաբուխ էր, անկեղծ ու անպաճույճ։

Մ. Խրիմյանի կյանքը անմնացորդ նվիրումն եղավ հայրենիքին, նրա մշտական հոգսն ու մտասևեռումը՝ հարազատ ժողովրդի բարօրությունը։ Այնինչ հայը իր հայրենիքում զուրկ էր մարդկային-ժողովրդային տարրական իրավունքներից։ Դա իրավազրկության ծայրահեղ աստիճանն էր. «Մեր աշխարհին մեջ լացն ևս ազատություն չունի»։ Եվ կարծես նրա մտորումներին արձագանքելով է, որ մերօրյա մեծ բանաստեղծը գրել է.


... Եվ այս ամենից, այսքանից հետո՝

Իրավունք չկար մինչև իսկ... լալու:

Կլինի՞ մի օր, մտորում էր Հայրիկը, «երբ մեր գյուղացին հանգիստ վայելե» իր »հայրենյաց ագարակին արդյունքը», մեր «երկրում տիրե արդարություն և խաղաղություն», իսկ մեր ձորերում, ուր լռությունն սպանում է ավազակների հրազենը, շոգեքարշի սուլոց լսվի, «ունենանք հեռագիր, դպրոցներ, համալսարան»։

1849-ին «Րազմավեպ» հանդեսը տպագրեց Մ. Խրիմյանի գրական երախայրիքը՝ գրված Վիրգիլիոսի «Մշակականքի» հայերեն թարգմանության առթիվ։ Դիմելով մեծահամբավ բանաստեղծ-թարգմանչին՝ Արսեն Բագրատունուն, և լիովին գիտակցելով նրա սխրանքի մնայուն արժեքը, երիտասարդ գրագետն այնուամենայնիվ շեշտում էր գործնականորեն հայրենանպաստ ջանքերի առաջնայնությունը գրական-մշակութային, ընդհանրապես որևէ կարգի գործունեության ասպարեզում։


Հայր, առաւել արժան էր քեզ ոչ զօտարին քնար հարկաել...

Եւ դու ի յԱյրարատ առ դրախտին երանի թէ

Նստէիր, նուագէիր զարարատեան գեղեցկութիւն:

Սա էր, թերևս, Խրիմյանի առաջին քերթվածքի հանկերգը։ Նույն ոգով նա գրեց «Հրաւիրակ Արարատնան»ը (1850)։ Այդ չափածո երկում Խրիմյանը աշխարհի չորս կողմերում ցրված հայ ընթերցողին տանում է Հայաստանի նվիրական վայրերը,