Էջ:Mshak, 1873, issue 4.djvu/1

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
№ 4. Փետրվարի 1.
Փետրվարի 1․ № 4.
1873
ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԳԻՆԸ

Տարեկան գինն է 5 ռուբլի (փոստի ծախսով)։ Օտարաքաղաքացի բաժանորդները պիտի դիմեն այս հասցէով․ Въ Тифлисъ․ Въ Редакцiю Армянской Газеты „Мшакъ“․

Թիֆլիսում կարելի է ստորագրվիլ խմբագրատան մէջ (Արծրունու տուն և պ․ Ծատուրեանցի խանութում։

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

Մասնավոր յայտարարութիւն տպել տուողը պիտի վճարէ 10 հասարակ տառի համար 1 կոպէկ արծաթ։ Յայտարարութիւններ տպվում են Հայերէն, Ռուսերէն, Վրացերէն, Ֆրանսիարէն, Գերմաներէն և Թուրքերէն։

ԳՐԱԿԱՆԱԿԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Առևտրական Դատարանի մասին։— Ներքին տեսութիւն։ Պատրաստական դասատան նախագիծը։ Նամակ Գանձակից։ Նամակ Ալէքսանդրապոլից։ Ներքին լուրեր։— Արտաքին տեսութիւն։ Գերեզմանատան խնդիր Կ․ Պօլսում։ Նամակ Դավրէժից։ Արտաքին լուրեր։— Խառն լուրեր։— Առևտրական։— Յայտարարութիւններ։— Բանասիրական։


Յունվարի 9-ին Ս․ Պետերբուրգում վախճանվեցաւ մի կարճատև տկարութիւնից յետոյ Նորին Բարձրութիւն մեծ իշխանուհին Ելենա Պավլօվնան, 67 ամեայ։

ԱՌԵՒՏՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ


Նշանաւոր է շատ, որ մեզանում առևտրական դասը շատ չէ սիրում դատաստանական պրօցէսները, քաշվում է նրանցից։ Այդ չէ նշանակում, որ առևտրական դասի յարաբերութիւնների մէջ սակաւ առիթներ են պատահում դատաստանական վէճերի․․․ ապացոյց թէ առիթներ կան, այն է, որ անբաւականութիւն կամ տարակուսութիւն յայտնվելուն պէս, մեր վաճառականները աշխատում են իրանց դասի միջնորդներին (մէդիատօր) դիմել, և նրանց վճռին են ենթարկվում։

Ամեն երկրի առևտրական յարաբերութիւնները բազմաթիւ առիթներ են տալիս վէճերին ու դատաստանական պրօցէսներին։ Ֆրանսիայի գիտնական Հօրաս Սէ (Horace Say) հետևեալ համեմատական թուանշաններ է տալիս քաղաքական և առևտրական պրօցէսների քանակութեան վրա։ Փարիզում՝ 1841 թուից մինչև 1845 թիւը քաղաքական գործերը 116,235 էին, առևտրական գործերը 174,529։ Իսկ 1846 թուից մինչև 1850 թ․ քաղաքական գործերի թիւը 121,080 էր,— առևտրական 201,207։

Ամեն երկրում առևտրական յարաբերութիւնների մէջ վէճերի առիթներ կան, նոյնպէս և սաստիկ զեղծումներ են պատահում առևտրական դասի յարաբերութիւնների մէջ։ Դատաստանական վիճակագրութիւնը Ֆրանսիայի մէջ ցոյց է տալիս, որ այդ երկրում 1867 թուի ընթացքում առևտրական գործերի մէջ 11,046 դատավճիռներ արվեցան խաբեբայութեան, 556 սեղանաբեկութեան, 111 ստութիւնների մասին, և այլն։

Ուրեմն եթէ վէճերի առիթներ էլ կան, եթէ վաճառականութեան մէջ զեղծումներ էլ պակաս չեն պատահում,— ի՞նչ է պատճառ, որ թէ մեզանում, թէ ամեն տեղ վաճառականները միշտ փախչում են դատաստանական պրօցէսներից։ Պատճառը շատ պարզ է՝ առևտրականութիւնը այնպիսի մի գործունէութիւն է, որ անչափ թանգ է գնահատում ժամանակը, իսկ դիմելով քաղաքական ընդհանուր դատարաններին իրանց մէջ ունեցած վէճերի մասին, վաճառականները վնաս են կրում թէ նիւթական մեծ ծախսեր անելով, թէ ժամանակը կորցնելով, ստիպված լինելով ենթարկվել քաղաքական դատաստանի այն օրինական ձևերին, որոնցից միջոց չունի շեղվել քաղաքական դատարանը։

Եւ կարո՞ղ է, բացի սորանից միշտ բաւականացուցիչ վճիռներ տալ քաղաքական դատարանը առևտրական գործերի վերաբերութեամբ, կարելի է արդեօք պահանջել, որ դատաւորը, օտար լինելով առևտրական գործերի ու յարաբերութիւնների յատկութիւններին, օտար լինելով առևտրականութեան կեանքի պայմաններին, ու այդ դասի կենսական ամենամօտիկ պիտոյքներին, ծանօթ չը լինելով թէ նորա արժանաւորութիւններին թէ պակասութիւններին,— կարե՞լի է պահանջել, որ դատաւորը անաչար, արդար, և առևտրական դասի հասկացողութեամբ՝ բաւականացուցիչ դատավճիռ տայ։

"Առևտրական գործողութիւնները, ասում է Հօրա Սէ, չեն կարող հաշտվել պրօցէսների դանդաղութեան հետ՝ հարկաւոր է, որ ծնված արգելքները և անբաւականութիւնները վաճառականների մէջ, որքան կարելի է շուտ պարզվեն, որ կապված պայմանները ճշդութեամբ կատարվին։ Առհասարակ այդ տեսակ դժուարութիւնները, ամեն երկիրներոմ վճռվում են միջնորդութեան օգնութեամբ"։

Եթէ այդ ընդհանուր հայեացքներից յետոյ, անցնելով մեր իրաւաբաններին, մենք կը տեսնենք որ նրանք բացի առևտրական կեանքի աւավանդութիւններին ու սովորութիւններին գործնական կերպով անտեղեակ լինելուց, առևտրական իրաւունքի մասին տեսականհասկացողութիւն էլ չեն կարող ունենալ, որովհետև մեր բարձր ուսումնարանների իրաւաբանական բաժնումը, որպէս համալսարանական առարկայ, մտցրած էլ չէ առևտրական իրաւունքը, եթէ սորան կաւելացնենք, որ ամեն երկրի առուտուրը, զարգանալով պատմական պայմաններին յարմար, իրան յատուկ, տեղական աւանդութիւններն ունի,— մեզ հասկանալի կը լինի, որքան արգելքներին են պատահում առևտրական գործերը քաղաքական դատարանների մէջ։

Եւրօպան իր պատմական փորձով ճանաչել է քաղաքական դատարանների անյարմարութիւնը առևտրական գործերի քննութեան մէջ, և չը նայելով Ֆրանսիայի բոլոր յեղափոխութիւններին ու քաղաքական մրրիկներին, այդ երկրի մէջ XVI-որդ դարում հիմնված առևտրական դատարանները, ոչ թէ միայն չեն ոչնչացել, այլ աւելի ու աւելի հաստատ կազմակերպութիւն են ստացել։ Արդէն 1560 թուին, ինչպէս որ ասում է Օգիւստ Թիէրրին իր "Essai sur l'histoire du tiers état" գրքի մէջ, Ֆրանսիայի պատգամաւորաց ժողովի tiers état անուանված միջին դասի ներկայացուցիչները պահանջեցին առևտրական դատարանի հիմնելը։ Կարլ IX-ի թագաւորութեան ժամանակին ամենամեծ կառավարչական պաշտօն վարող Միշէլ դը Լօպիտալի հոգսերով հիմնվեցաւ 1563 թուին առաջին առևտրական դատարան Փարիզում։ Իսկ 1565 թուին և Ֆրանսիայի քանի մի ուրիշ քաղաքներում։

Որպէս ապացոյց այդ հիմնարկութեան անհրաժեշտութեան Եւրօպայի համար, կարող են հետևեալ փաստեր լինել։

Ֆրանսիայում կան այժմս 220 առևտրական դատարաններ և 170 քաղաքական դատարաններ, որոց յանձնվում են ժամանակ առ ժամանակ առևտրական գործերը։

Նոյն հիմնարկութիւնները, բոլորովին առևտրական կազմակերպութեամբ, կան Իտալիայում, Իսպանիայում, Բելգիայում և Պօրտուգալիայում։ Գերմանիայում առևտրական դատարանների անդամները և դատաւորները մեծ մասամբ իրաւաբաններն են, և եթէ դիմում են վաճառականներին, այդ վերջինները առևտրական դասի կենսական պայմաններին ծանօթ լինելով, աւելի գործերին տեղեակ անձերի (էկսպէրտ) քան թէ դատաւորների դեր են խաղում։ Անգլիայում չը կան իսկապէս առևտրական դատարանները, թէև վաճառականութեան մասնաւոր օգուտների ներկայացուցիչները կարող են նրանց Courts of admiralty և նմանապէս Courts of bankruptey համարվել։ Բայց նոքա վաճառականներին չեն ընդունում, որպէս անդամ։ Վերջապէս Ամէրիկայի միացեալ նահանգներում առևտրական մի գործի իրական հարցերը քննում են և վճռում են առևտրական մարդիկը, իսկ հարցի օրինական կողմը,— իրաւաբանները։

Որովհետև այս րօպէիս շատ է խօսվում Թիֆլիսում առևտրական դատարանի վրա, մենք հարկաւոր համարեցինք, առաջարկել ընթերցողին այդ ընդհանուր դատողութիւնները, առ այժմ նրանցով բաւականանալով։


ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

(ԳԱՌՆԻ ԲԱՍԱՐԱ ԳԱՒԱՌՈՒՄԸ)


Դ․․․ գիւղի իշխաններից մէկը Գիվարդիզենց Սէևադը իւր տան դռան առաջին նստած էր և իւր թոռներին, որոնք ղօղա էին քաշում (այսինքն սամբակը բաժանում կոճերից) հէքեաթ էր ասում։

Թոռները աշխատում էին մէկը մէկուց աւելի սամբակ մաքրեն և միշտ իրանց մաքրածը ցոյց էին տալիս Ստեադին․

—„Կակօ[1], տոնասես, ես Կարօէն ղօչաղեմ, ես երկու դար բարա[2] ղողա եմ քէշե“ ասաց Ստեադի թոռներից մէկը։

—„Խա՛, բալաս, էկսովէլ զօրանաք, Կարօն էլի չալանգ․[3] էն աղեկի քաշէլի“ ասաց Ստեադը։

—„Խաչո՛, բա տիւն էլ ինչ ջոճ ես,[4] էտ ըսկի տես ասելի տիւն կըսը իրեք ինձ բարա քաշես“ շարունակեց միւս Ստեադի թոռը։

Այսպէս վիճելով երեխայքը ժրաջան շարունակում էին իւրեանց գործը։

Ցանկացած Խաչօն, Ստեադի մեծ թոռը զարմանալով ասաց „Կակօ՛, Կակօ՛, մը ըչկա[5] տես էն վա՞վի[6] կլօխ մլօխը կոռած[7] ․․․ընդա[8] ֆալի դաղ[9] ․․․—„իւրի․․․“ տեղից կանգնելով հարցրեց Ստեադը։

Այս միջոցը սրանցը մօտեցաւ մէկ երիտասարդ, որի երեսը արիւնով ծաւալած էր, այս էր Սէևադի փոքր որիդի Յակոբը։

Երբ Սևեադը իմացաւ որ արիւնաթաթախ երիտասարդը իւր որդին է, գոռալով ու մազերը փետելով ասաց։

—„Վա՛յ բալա ջան, Յակոբ, իւն ես, էդ վա՞վ թըփցդ[10] ․․․․էդ վա՞վ արաւ․․․էդ․․․ վա՛յ բալաջան վա՛յ“։

—„Ես եմ բա էլ վա՞վի“ լաց ըլելով պատասխանեց Յակոբը։

Սէեադի ձայնը լսելով բոլոր դրացիքը ժողովվեցան նրա տունը, և սկսեցին Յակոբի գլխին դեղ անել։

—„Մղաի[11] կապուտ կտաւ էրեք, կտավատի[12] ձիթով կապենք եարաքերի վրան, էն շոտ կը սաղացուցի“ ասում էր մէկը։

—„Մղաի դմակ կապէք վրան, կակուղ կը պախի երաքերը շատ չեն զարար[13] չունի“ ասում էր միսը․

—„Տօլաջ[14] չեմ նալի[15] ի՞նչէք ասէլի մարդի կլօխը կոռիրեն“ մասխարութեն[16] չի, կանօխ կըտը[17] լեգր[18] բէրենք հարաքերը տսնա, մղաի մշախոտ[19] դրէք վրան չանքի[20] լեգրը իգա“ ասում էր երրորդը։

Վերջապէս Յակոբի գլուխը փաթաթեցին և երեսի արիւնը լուանալուց յետոյ պարկացրին, նրա համար պատրաստած տեղի մէջ, յետոյ մի քանիսը նրանցից Սէնադին հանգստացրին ասելով,— „Սէնադ Կակօ, հարաքերը քիչ են զարար չկայ, կանօխ մէկէլ կը սազնայ, մղաի ճակատը լօխպվերեր,— քիթը արընվիրե․ ֆարազի[21] ասնըմննէր թէ հարաքերը շատեն, էնա ժամ տունը վկա, որ զարար չկա“։

Սրանից յետոյ Սէնադը դառնալով դէպի իւր որդի Յակոբը հարցրեց „Յակոբ ջան, ընցա[22] բօիդ մեռնեմ բալադ[23] իգա իմ ջանին առա՛ տըսնամ վա՞վ թփիցդ“։

Յակոբը իքալով սկսեց պատմել գործի հանգամանքն։— „Ես էթասէմէր[24] մեր հասաբի[25] կըշտովը, տըսամ քեօխֆաի[26] խօղաղը[27] քեալերը[28] աբիրե մեր եօնջալըղը[29] ես խօդաղին քաշում[30] տվիմ ու ասէցիմ որ քալերը եօնջալղէն դուս խանի։ Մէկ էլ տսամ քեօխվաի ախպօր լաջը իրանց խօդաղի քեռու լաջի խետ շալլաղքէրը[31] քաշին էկան վրաս։ Քեօխվաի ախպօր լաջը ինձ քաշում տվեց ես էլ սարը քաշում

  1. Կակօ — հօրեղբայր կամ պապ։
  2. բարա — չափ (երկու կրուրօի չափ)
  3. չալանգ — ժիր
  4. ջոճ — մեծ
  5. Ըչկա — նայիր
  6. վա՞վ — ո՞վ
  7. կոռած — ջարդած, կոտրած
  8. հնդա — հրէս (ահա)
  9. դաղ — այստեղ
  10. թփեցդ — ծէծեց
  11. Մղաի — մի քիչ։
  12. կտվատ — կտավատ (պտուղի անուն է)։
  13. զարար — վնաս։
  14. տօլաջ — այ տղա։
  15. չեմնալի — չեմ իմանում։
  16. մասխարա — ծիծաղատեղ։
  17. կըտը — պէտկ է։
  18. լեգր — բժիշկ (лекарь)։
  19. մշախոտ — այրված շոր։
  20. չանքի — մինչև։
  21. Ֆարազի — դիցուք թէ։
  22. ընցա — էսպէս։
  23. բալադ — ցաւդ։
  24. էթասէմէր — գնում էի։
  25. հասաբ — պատ։
  26. քեօխվա — տանուտէր։
  27. խօղաղ — գոմէշ պահող։
  28. քեալ — գոմէշ
  29. եօնջալըղ — եօնջի արտ։
  30. քաշում տալ — ուշունց տալ։
  31. շալլաղ — մտրակ։