Էջ:Mshak, 1873, issue 5.pdf/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դէպքում՝ զինավառվել, և վարվել այնպէս, ինչպէս որ իր օգուտը և հանգամանքները կը պահանջեն։ Էդպիսի անորոշ կերպիւ յայտնած չէզօքութիւնը, Ֆրանսիայի կայսրի համար շատ պարզ հասկանալի էր, որովհետև միւս ծանուցագրի մէջը, որը պիտի գաղտնի պահուէր ամէնքից, և չը հրատարակվէր, գրած էր շատ որոշ կերպիւ։ Ահա էն որոշ խօսքերը։— Աշխատեցէք „կրկնել“ կայսրին և նրա նախարարներին, որ Ֆրանսիայի գործը համարում ենք մեր սեփհական գործը, և կաշխատենք նպաստել այնքան, որքան կը հարկաւորէ ապահովացնել նրա զէնքի յաջողութիւնը։ Ահա թէ ինչ էր յանձնած Աւստրիացոց դեսպան Մետերնիխին „կրկնել“ կայսրին և նրա նախարարներին։ Ուրեմն, էդ բանը, բացի էդ անդամից դարձեալ ասված էր։ Այդ իրողութիւնները յայտնելուց յետոյ, Գրամօնը հարցնում է հիմի բոլոր ազնիւ մարդկերանց,— ճշմարի՞տ է թէ ոչ, որ Աւստրիան 1870 թուի պատերազմում խօստացել էր Ֆրանսիային իր օգնութիւնը․․․

Ազնիւ մարդիքը հաւանական համարեցին, բայց ոչ բոլորովին ճշմարիտ, քանի որ Գրամօնը յիշեալ ծանուցագրի իսկականը պահել է, ու ոչ ոքի չէ կամենում ցոյց տալ, բայց արի տե՛ս, թէ ինչ բան որ, ինքը Գրամօնը իր նամակով չը կարողացաւ զուտ ճշմարտութիւն համարել տալ․ մի և նոյն բանի համար, աշխատեցին իրան Գրամօնի հակառակորդները։ ՊԲէյստը որը պատերազմի ժամանակ Աւստրիայի կայսերութեան առաջին կանցլէրն էր համարվում, և արտաքին գործոց նախարարութեան պաշտօնն էր վարում, որի դրդմամբը և ձեռքովը պէտք է Գրամօնի ակնարկած դաշնակցական իրողութիւնները գլուխ գար, այդ պ․ Բէյստը, յայտնի է Եւրօպային իբրև իշխան Բիսմարկի անհաշտ և ոխերիմ թշնամիներից մէկը։ 'Ի հարկէ, Գրամօնի խօսքերը որքան էլ որ ճշմարիտ լինէին ոչ ոք հաւատալու չէր, եթէ պ․ Բէյստի այդ թշնամական իրողութիւնը իշխան Բիսմարկի վերաբերութեամբ՝ չը լինէր, որը այս զարթնեցրած հարցի մէջ մեծ դեր է խաղում։ Նա ուղղեց երկու նամակ պ․ Գրամօնին, հերքելու նրա ասածները, և ջնջելու իր վերայից այն կեղտը թէ՝—Ֆրանսիաին խօստացել էր Աւստրիաի օգնութիւնը, բայց երբ Վէյսէնբուրգի և Վէրտի մօտ Պրուսացիք յաղթեցին Ֆրանսիացոց, իսկոյն ոտը յետ խփել, և բարձի թողի է արել իր դաշնակցին։ Այդ երկու նամակն էլ գրուած է, ամենաքաղաքավարի ձևով, և գերազանցվում է, իր բոլորովին ոչինչ բան չը պարզող պարունակութեամբը։ Մի բան միայն պարզ երևում է, որ Բէյստը ամէն հնարքը գործ է դրել իր պատասխանի մէջ՝ որ Գրամօնը չը վիրաւօրուի, չը գչգռվի և եթէ կայ հնարք, աշխատի ընդհակառակը լռել այդ հարցի մասին, և թողնել մթութեան մէջ, այն քաղաքական բանակցութեանց յարաբերութիւնները, որ մինչև Սէդանի օրերը եղել է Նապօլէօն III-ի կայսերութեան և Աւստրիայի մէջ։

Գրամօնը երկու անգամ պատասխանեց պ․ Բէյստին, երկու անգամումն էլ կրկնեց իր խօսքերը։ Բոլոր Վէնայի լրագիրները բողոքներ գրեցին Գրամօնի դէմ, բայց այնու ամենայնիւ, ոչինչ հաստատև գործի էութիւնը պարզող բան չը կարողացան ասել։ 'Ի հարկէ, Աւստրիական օրագրութիւնը սուտ չէ ասում, որ Գրամօնը նորա համար է անում այդ բաները, որ կարողանայ համոզել Ֆրանսիացոց, թէ՝— Աւստրիան կօգնէր Կայսր Նապօլէօնին, եթէ Փարիզեցիք Սէդանի միւս օրը չը կործանէին կայսերութիւնը և հանրապետութիւն չը հիմնէին։ Կարծիք չը կայ, որ Գրամօնը իբրև Նապօլէօնեան կուսակցութեան անձն, միմիայն այն նպատակաւ է աշխատում մերկացնել այս իրողութիւնները։ Որքան էլ որ ճշմարիտ լինի Աւստրիական լրագիրների խօսքերը Գրամօնի նպատակի վերաբերութեամբ, այնու ամենայնիւ դորանով չի կարելի է թէ պատահել է։ Հերցօգ-Գրամօնը խօստանում է ներկայացնել ծանուցագրերի իսկականը „Քննողական մասնաժողովին“ երբ հարկը պահանջէ։ Այժմ մնում է սպասել ժամանակին, մինչի որ Գրամօնի ակնարկած՝— հարկը պահանջած օրը գայ։


ՆԱՄԱԿ ՑԻՒՐԻԽԻՑ


Շտապում եմ հաղորդել ընթերցողին մի լուր, որ ինչպէս կարծում եմ շատերին հետաքրքիր կը լինի։ Այսօր առաւօտը ինձ աջողվեցաւ մտնել այստեղի համալսարանի դահլիճը և ներկայ գտնվել մեր հայրենակից պ․ Յ․ Աբելեանի առաջին դասախօսութեան։ Այդ անունը արդէն յայտնի է „Մշակի“ ընթերցողներին։ Այդտեղի համալսարանում քիմիայի դօկտօրի դիպլօմը ստանալուց յետոյ, նա մնացած էր համալսարանում, վարելով քիմիական լաբօրատօրիումի կառավարչի պաշտօնը։ Այժմ նա պրիվատ-դօցէնտ է նշանակվել և կարդաց այսօր իր առաջին դասախօսութիւնը։

Ինչ կը լինի յետոյ։ Երևի նա շուտով կը ստանայ և պրօֆէսօրի տեղը և զանազան ուրիշ գիտնական աստիճանները։ Ուրեմն Եւրօպայի գիտնականների թիւը մինով աւելացաւ։ Եւրօպան ամեն բանից կամենում է շահվել, մինրև անգամ մեր պէս փոկրիկ ասիական երկրի մարդիկներից օգուտ է քաղում։ Բայց ո՞վ աւելի հարկաւորութիւն ունի մտածող և աշխատող մարդիկների մէջ։

Կարելի կը լինէր կարծել, որ մեր երկիրը, պակասութիւն զգալով գիտնական կերպով կրթված և զարգացած մարդիկների մէջ, ամենից շատ հարկաւորութիւն ունի դէպի իրան գրաւել և աշխատանք տալ ճշմարիտ եւրօպական կերպով կրթված մարդիկներին․․․ բայց ընդհակառակն Շվէյցարիայի մի համալսարան յօժարութեամբ ընդունում է երիտասարդ հայ-գիտնականին, տալիս է նրան ամեն միջոցներ ապագայ ասպարիզի զարգացմանը,— իսկ մենք․․․․ երբ մեզ մօտ երևում է նոր գիտնական ոյժը, նա հանդիպում է միայն անտարբերութեանը կամ յարուցանում է դառն ծաղրածութիւն՝ „դու կամենում ես գիտնական լինելով, մեր շրջանը մտնել, բայց չես մտածում, որ այն ժամանակ մեր տգիտութիւնը աւելի պարզ կերևայ․․․․ չէ, չէ, դու մեզ հարկաւոր չես, դու մեզ համար վտանգաւոր ես։ Դու ուզում ես մեզ սովորեցնել․․․․ չէ՛, եթէ Աստուած կը սիրես, մեր հանգստութիւնը մի՛ վրդովիր․․․․ որքան մենք աւելի տգէտ ենք, այնքան մեզ աւելի հեշտ է հաշտվել կեանքի զանազան անյարմարութիւնների ու թերութիւնների հետ, այնքան մեր կեանքը անվրդով կը լինի“։

Հասկանալի է, որ այդ տեսակ ընդունելութիւնը արգելք է լինում ոյժերից շատերին դիմել այն երկիրը, որտեղ նրանք աւելի հարկաւոր են, որտեղ նրանք պէտք է լինէին։— Ուր է փրկութիւնը։ Մինչև երբ պիտի տևի այդ երկպառակութիւնը լուսաւորեալ անվանված հասարակութեան մասի մէջ։ Մի՞թէ մեր մի քանի անհատներին երբէ՛ք չը պիտի աջովի խախտել մեր մտաւոր անշարժութիւնը։ Եթէ նոքա այդ յոյսով էլ չը պիտի ապրեն, ի՞նչ է նրանց նպատակը կեանքի մէջ, մի՞թէ միայն անձնական նիւթական ապահովութեան վերա հոգալը։ Բայց անձնական ապահովութիւնը հասանելի է աւելի հասարակ միջոցներով և հարկաւոր չէ անպատճառ ընտրել գիտութեան ծանր և դժուար ճանապարհը, այդ նպատակին հասնելու համար։ Ոչ, ես կարծում եմ, որ այդ նոր աշխատողների գոյութեան իրողութիւնը մտաւոր և գիտնական ասպարիզում, ապացոյց է, որ նրանք աւելի բարձր նպատակներ ունեն, քան թէ անձնական ապահովութեան հոգսը։ Բայց եթէ այդպէս է, պէտք է ընդունենք և մայրենի հողի վրա աշխատելու անհրաժեշտութիւնը։

Դառն է, ծանր է, անտանելի է այո, գիտենալ և նախագուշակել, ինչ սարսափելի ջանքը պիտի գործ դրվին քո ցանկութիւնների մի փոքրիկ մասը իրագործելու համար, որ դու ամէնքին քեզ դէմ կունենաս ր ոչոքին քո կողմը, որ դուն ինքդ շուտով կը մաշվես, գուցէ մտաւորապէս բոլորովին կամ մասամբ, կընկնես։ Բայց ի՞նչ արած։ Առաջին շարքերը ճշմարիտ մտաւորապէս ապրող մարդիկների պիտի անպատճառ ընկնեն, իսկ հետեւեալներին գուցէ կաջողի այնքան ստոր չընկնելու․․․․ ընկածները կը լինեն նեցուկ սրանց հետևող նոր, թարմ ոյժերի համար։ Ապագան միայն կը գնահատէ նրանց այդ ծառայութեան համար։— Բայց ի՞նչ տխուր մխիթարութիւն՝իրան անձնապէս զօհել ներկայումը, ապագայ սերունդների ընթացքը հեշտացնելու համար․․․։ Այնու ամենայնիւ այդ է ճիշդ և խիստ, թէ և տխրալի եզրակացութիւնը անհերքելի փաստերից։ Բայց ո՞վ կարող է ստիպել առանձին անհատներին այդ տեսակ զօհաբերութիւններ անելու,— ոչ ոք․․․․ բացի վարմունքի լօդիկայից։

Կամենում էի օգուտ քաղել այդ նամակից, որ խօսեմ քիչ շատ այդտեղի ուսանողական դասի մասին, թէ երիտասարդների թէ կանանց մասին, բայց ժամանակը կարճ լինելով, յետ եմ գցում այդ նկարագրութիւնը հետևեալ նամակին։

Յունվարի 18/30

Պ․ Իզմ․

ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՐԵՐ


— Հեռագիրը հաղորդում է Իսպանիայից, թէ Մադրիդի մէջ կօրտեսների ազգային ժողովը հրաժարեցրեց Ամէդէյ թագաւորին և Իսպանիայում յայտնեցին հանրապետութիւն։

— „Jndependance Belge“ լրագիրը հաղորդում է, որ Թիւրքայի մէծ-վիզիր Ռուշտի-Փաշան կամենում է հրաժարական տալ իր պաշտօնից։ Նոյն լրագիրը պատմում է թէ թուրքաց տէրութիւնը շատ անհանգիստ է տեղական օրագրութեան սաստիկ յարձակումների պատճառով։ Լրագիրներից շատերը արգելվեցան, միւսները նախազգուշութիւն ստացան։

— Նոյն լրագիրը հաղորդում է, որ երկպառակութիւնները յունաց եկեղեցու կուսակցութիւնների մէջ Թիւրքիայում և նմանապէս հայ-կաթօլիկները և Հասունեանների մէջ սաստկանում են։

— Դրէզդէնի լրագիրները հաղորդում են, որ Մէկսիկայի աքսորված կայսրուհի Կարլօտտան, որ վերջին տարիները խելագարված էր, նորերումս վախճանվեցաւ Բէլգիայի Լաօն ամրոցի մէջ, Բրիւսէլից ոչ հեռու։


ԽԱՌՆ ԼՈՒՐԵՐ


Բոլոր մեր ջանքն իզուր է․ „Մեղուն“ մինչև հիմայ չէ կարող հասկանալ, որքան օգտաւէտ են թատրօնի վրա թարգմանական բեմական գրվածները (տես՝ „Մեղու Հայաստ“ № 3)․․․․ Խե՛ղճ։

„Մշակի“ խմբագրութիւնը բացի Կ․ Պօլսի քանի մի լրագիրներից, ստանում է այժմ Զմիւռնիայի „Արշալոյս Արարատեան“ շաբաթաթերթը։ Սա Թիւրքիայի հայոց լրագիրներից ամենահինն է՝ նա երեսուն տարից աւելի գոյութիւն ունի։

„Արշալոյս Արարատեան“ լրագիրը հաղորդում է՝ Փարիզի օրագրաց մէկուն մէջ հետևեալը կը կարդամք։ „Մօսիւ Էտ․ Դիւլօրիէ, որ Գաղղիոյ համալսարանին անդամ է, անցեալ Նոյեմբերի 26-ին սկսաւ հայերէն ընտրելագոյն գրագիտութեան դասատւութիւնն ընել ի սեպհական դպրոց արևելեան լեզուաց։ Իսկ հայերէն աշխարհաբար լեզուն ուսուցանելու համար՝ իրեն գործակից և փոխանորդ պիտի ունենայ Կ․ Պօլսեցի արժանա․ Գրիգոր վարդապետ Մէրժեան“։

Մենք ստացանք պ․ դօկտօր Անդրէաս Արծրունու գիտնական հետազօտութիւնը, որ տպվեցաւ գերմանական „Zeitschr. d. Deutchen geologischen Gesellschaft“ պարբերական հրատարակութեան մէջ, 1872 թ․։ — Սա Ցէօլէստին անվանված միներալի մի նոր գէօլօգիական հետազօտութիւն է, որ երիտասարդ դօկտօրը արել է պ․ պրօֆէսօր Գրօթի (Groth) հրաւէրքով։ Վերնագիրը այսպէս է՝ Ueber den Colestin von Rüdersdorf und Mokkatam“.

Մեզ գրում են Ցիւրիխից, որ պ․ դօկտօր Յարութիւն Աբելեանցը Ցիւրիխի համալսարանի մէջ ստացել է Պրիվատ-դօցէնտի տեղը, որ նշանակում է մասնաւոր պրօֆէսօր։ Պրիվատ-դօցէնտ ասում են գերմանական համալսարաններում այն պրօֆէսօրներին, որք իրաւունք ունեն դասախօսութիւններ անել և վճարող լսողներ ունենալ, բայց որք դեռ ևս համալսարանից ռոճիկ չեն ստանում։

Մենք լսում ենք, որ մեծ պատին կովկասեան երաժշտական ընկերութիւնը կամենում է տալ մի քանի հոգևոր կօնցէրտներ։ Ընկերութեան կառավարիչ պ․ Կիւնէրը դիտաւորութիւն ունի այդ կօնցէրտներում ամենաերևելի գրվածների հետ որպիսի են Րօսինիի „Stabat Mater“ կամ Մօցարտի „Requiem“, երգել տալ և հայոց մի քանի եկեղեցական շարականները։ Յոյս ունենք, որ կատարումն աջող կը լինի որովհետև երգիչների մէջ բազմաթիւ են հայեր և հայուհիներ։ Այդ Կօնցէրտները ի հարկէ կը գրաւեն հայ-հասարակութեանը ուշադրութիւնը։

„Մշակի մէջ տպվող պ․ Րաֆֆիի Պարսկաստան նամակները, թարգմանվում են Շվէյցարիայում ֆրանսիերէն լեզվով և պիտի տպվին ֆրանսիական օրագիրներում։


ԱՌԵՒՏՐԱԿԱՆ


ԹԻՖԼԻԶԻ ՎԱՃԱՌԱՆՈՑ

(Փետրվարի 7-ին)։

ՈՍԿԻՆ (պօլուիմպէրիալ)․ ․ ․ ․ 6 ռ․ 12 կ․

ՓՈԽԱՆԱԿԱԳԻՐ (բարաթ) Պօլս․ վճարելիք (լիրա Օսմանեան)․ 6 „ 80 „

ԲԱՄԲԱԿԸ Երևանու ․ ․ ․ ․ ․ ․ ․ 4 „ 60 „

„ երկրորդ տեսակը ․ ․ ․ ․ 4 „ 50 „
„ Ամերիկաի սերմից ․ ․ ․ 6 „ 70 „

ԲՈՒՐԴԸ թուշի ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 8 „ 30 „

„ „ երկրորդ տեսակը ․ ․ 8 „ — —
„ թարեքեամի ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 4 „ 80 „

ՇԱՔԱՐԸ Ռսի (Բրօցկու) ․ ․ ․ ․ 8 „ — —

„ „ միւս տեսակը ․ ․ ․ ․ ․ 7 „85 „
„ զագրանիցու տրանցիդ․ ․ ․ 6 „65 „
մաքսը վճարած ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 8 „ 90 „

ՇԱՔԱՐԱՎԱԶԸ Ռսի ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 6 „ 60 „

ՂԱՀՎԱ Լիվանի լաւը ․ ․ ․ ․ ․ ․ 14 „ 50 „

ՂԱՀՎԱ Մօկօ, շատ լաւը ․ ․ ․ ․ 15 „ 60 „

„ Մարտինիկոյի ցածրը ․ ․ ․ 12 „ 40 „

ԱԼԻՒՐԸ Երևանի երկրորդ տեսակը ․ ․ ․ ․ 1 „ 40 „

„ „ առաջին տեսակը 1 „ 50 „

ԱԼԻՒՐԸ Գեանջու հասարակ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 1 „ 60 „

„ Շորագեալու ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 1 „ 60 „

ԳԱՐԻՆ Երևանի ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 1 „ — —

ՊՂՊԵՂԸ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 10 „ 50 „

ՇԻՐԲԱԽՏԻ ձէթ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 9 „ 70 „

ՄՈՄ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 12 „ 50 „


ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ


Վասպուրականի վանօրէից Լիմ և Կտուց սրբ․ Անապատաց երկու դուքաններ՝ որոնք որ գտնուում են ի Տփխիս քաղաքիս Ջիկրաշէն եկեղեցւոյ փողոցում կից Տէր Ասատուրովի տան․ վերանորոգութեան կարօտութիւն ունենալու համար յիշեալ Անապատաց վարդապետներ կծանուցանեն ում որ պիտոյէ քանի տարի իւրեան տան առանց վարձուց ինքն իւրեան փողով ի հմանց վերանորոգել բարեհաճի։


ВЪ КАБИНЕТЪ

моемъ находящемса на Вельяминовской улицъ, противъ Англійскаго клуба, въ домъ Кетхудова, составляются дъловые бумаги, какъ-то։ прошенія, аппеляціи, кассаціи и проч. а также проекты всякаго рода потаріальныхъ актовъ и обязательствъ.

Плата возможно умеренная․

Петръ Антоновичъ Чарековъ


Հ․ ՄԿՐՏԻՉ ՅՈՎՀԱՆԻՍԵԱՑԸ պատիւ է համարում յայտնել Թիֆլիսի յարգոյ հասարակութեան, որ նորերումս արտասահմանից ստացաւ „Երկաթեա կասսէք“ որոց քաշերը հետևեալն են,— 15 փութ․ 21, 23½, 24, 36 և 41 փութանոց։ Կան այնպիսիքը, որոնք ունին երկու դուռը և բոլորովին ապահովուած են կրակից և կոտրելուց։ Ցանկացողները գնել յիշեալ կասսէքը, կարող են դիմել Սիօնի փողոցում, պ․ Օնանովի քարվանսարան № 52։ Պէտք է ունեցած ի նկատի, որ գները չեն այնքան բարձր։


Дозволено Цензурою, Тифлисъ, 7 Февраля 1873 г.

Ծէրէթէլի և ընկ․ (նախկին Դուբէլիրի) տպարան

Խմբագիր — հրատարակող Գրիգոր Արծրունի