Էջ:Mshak, 1873, issue 6.pdf/1

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
№ 6. Փետրվարի 15.
Փետրվարի 15․ № 6.
1873
ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԳԻՆԸ

Տարեկան գինն է 5 ռուբլի (փոստի ծախսով)։ Օտարաքաղաքացի բաժանորդները պիտի դիմեն այս հասցէով․ Въ Тифлисъ․ Въ Редакцiю Армянской Газеты „Мшакъ“․

Թիֆլիսում կարելի է ստորագրվիլ խմբագրատան մէջ (Արծրունու տուն և պ․ Ծատուրեանցի խանութում։

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

Մասնավոր յայտարարութիւն տպել տուողը պիտի վճարէ 10 հասարակ տառի համար 1 կոպէկ արծաթ։ Յայտարարութիւններ տպվում են Հայերէն, Ռուսերէն, Վրացերէն, Ֆրանսիարէն, Գերմաներէն և Թուրքերէն։

ԳՐԱԿԱՆԱԿԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Արվեստագործական ուսումնարան Թիֆլիսում։ — Ներքին տեսութիւն։ Տարրական ուսումնարանի նախագիծը (վերջ)։ Գիւղատնտեսական ընկերութեան Փետրվար 6-ի նիստը։ Մեղու Հայաստանի։ Նամակ Գանձակից։ Արտաքին տեսութիւն։ Նամակ Ցիւրիխից։ Արտաքին լուրեր։ — Խառն լուրեր։ — Առևտրական։ —Յայտարարութիւններ։ — Ֆէլիէտօն։


ԹԻՖԼԻՍԻ ԱՐՎԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ


Քանի մի ժամանակից մենք լսում ենք Թիֆլիսի մէջ խօսակցութիւններ արվեստագործական ուսումնարանի հիմնելու մասին, լսում ենք, որ քաղաքային վարչութիւնը յանձնել է կովկասեան տեխնիկային ընկերութեանը այդ ուսումնարանին վերաբերեալ պրօէկտը մշակելու, մեզ լուր է հասնում որ մշակված պրօէկտը արդէն ներկայացրած է քաղաքային վարչութեանը և այդ վերջինը նշանակել է իր միջից ընտրած քանի մի անձանց յիշեալ պրօէկտը քննելու համար, լսում ենք որ ուսումնարանի գլխաւոր նիւթական աղբիւրը պիտի լինի քաղաքային գումարից 10 հազար ռուբլի տարեկան օժանդակութիւնը, լսումենք որ քաղաքային արվեստագործական ուսումնարանը, տէխնիկային ընկերութեան կարծիքով պիտի ուսումնական կողմից ենթարկվի կովկասեան հոգաբարձութեանը, արուեստներին տալու ուղղութեան կողմից պիտի ենթարկվի տէխնիկային ընկերութեան հսկողութեանը, իսկ տնտեսական մասը միայն յանձնվելու է քաղաքին։ Լսում ենք, որ ուսումնարանի մէջ գիշերօթիկ, կիսագիշերօթիկ և երթևեկ աշակերտներ պիտի լինեն, որ տեսուչը առաջարկվում է տէխնիկային ընկերութենից, որ տեղական (հայ, վրաց և թուրքաց) լեզուները չը պիտի սովորեցնեն մեր հայ վրաց ու թուրք երեխաներին, որ ուսումնարանի մանկավարժական խորհուրդը կազմված կը լինի տեսչից (տէխնիկային ընկերութենից նշանակված), ուսուցիչներից (տեսչից նշանակվող), մի անդամից տէխնիկային ընկերութիւնից նշանակված և միայն մի ներկայացուցիչ անդամից քաղաքային վարչութեան կողմից։ նմանապէս լսում ենք որ տեխնիկային ընկերութեան մշակված պրօգրամը խօսելով կրօնագիտութեան ուսուցչի մասին, հարկաւոր է համարում նկատել, որ ուսումնարանի նիւթական միջոցները սուղ լինելով, կրօնագիտութեան ուսուցչի մասին, հարկաւոր է համարում նկատել, որ ուսումնարանի նիւթական միջոցները սուղ լինելով, կրօնագիտութիւնը բոլոր քրիստոնէական դաւանութիւնների երեխաների համար պիտի նոյնը լինի և աւանդվի ուղղափառ ուսուցչից, իսկ նոյն նիւթական միջոցների պակասութեան պատճառով, մահմետական կրօնագիտութիւնը բոլորովին չը պիտի լինի ուսումնարանում։

Մի երևոյթի գլխաւոր, խոշոր կողմերը միշտ աւելի հեշտութեամբ են անցնում հասարակութեան շրջանը քան թէ նրա մանրամասերը։

Այդքան ենք լսում ենք հիմնվող ուսումնարանին վերաբերեալ պրօէկտի գլխաւոր կողմերի մասին, իսկ նրա մանրամասերը աւելի էլ անյայտ են մեզ, ու աւելի անորոշ ձևով են հասնում մեզ․․․․

Մենք մի բան չենք կարող հասկանալ՝ ինչի՞ այդպիսի օգտաւէտ և մեզ ամենքիս թանգագին գործը, ինչի՞ քաղաքի գումարներով արվեստագործական ուսումնարանի հիմնելը, որ պիտի ջանայ յայտնի մասնագիտական հմտութիւններ մտցնել մեր քաղաքի և երկրի արվեստաւոր դասի մէջ, որի վիճակի հետ մենք ամենքս կապված ենք ընդհանուր օգուտներով, ի՞նչի մի գործի պրօէկտը, որ մեր բոլոր հասարակութեան համար վերին աստիճանի հետաքրքիր է,— մեր քաղաքային վարչութիւնը գազանի է պահում և չէ առաջարկում տեղական ռուս, հայոց, և վրաց օրագրութեան հրապարակական քննութեանը։

Չը պիտի մոռանանք, որ այդ տեսակ հիմնարկութիւնը առաջին լինելով մեր երկրում, մենք պիտի շատ մեծ զգուշութեամբ վարվենք երկրիս նահապետական արվեստներին այդ նոր, գիտնական զարկ, ժամակակից ընթացք տալու ժամանակ։

Հիմնաւոր, երկրի արվեստներին, մեր պահանջներին ու տնտեսական-հասարակական կեանքին յարմար կերպով մշակված նախագիծը կարող է վերանորոգել ոչ թէ միայն մեր երկրի արվեստները, այլ նոր կերպարանք տալ երկրիս ամբողջ տնտեսական կեանքին։ Ընդհակառակն միակողմանի կերպով քննված արվեստագործական ուսումնարանին վերաբերեալ նախագիծը, որ չէ հիմնվում ժողովրդի դրական պահանջների դրական պահանջների վերա, որ իր տեղեկութիւնները ուսումնարանին տալու ուղղութեան վերա չէ քաղում ոչ հասարակական կարծիքից, ոչ երկրի ազգագրական, տնտեսական, արվեստագործական, վերջապէս և պատմական պայմաններից,— կարող է վնասել երկրիս արվեստագործական և տնտեսական տարրին, անհամապատասխան ուղղութիւն տալով տեղական արվեստներին։

Ուստի մեր երկրի տնտեսական ապագայ վիճակի համար այդ ծանր և փափուկ խնդրը հասարակութեան սեփականութիւն համարելով, չենք կարող չը յայտնել մեր ցանկութիւնը, որ նա քննվէր որքան կարելի է բազմակողմանի կերպով, մինչև որ գաղափարը դեռ ևս հիմնարկութեան ձր ստացած չէ, այլ միայն կերպարանաւորվում է այս կամ այն մասնաւոր վարչութեան կամ մասնաւոր անձի պրօէկտի մէջ։

Յոյս ունենք ուրեմն, որ Թիֆլիսի քաղաքային վարչութիւնը, որին յանձնված են հասարակութեան գումարները յիշեալ հիմնարկութիւնը գլուխ բերելու համար, չի զլանայ ծանօթացնել մեր հասարակական կարծիքը հիմնվող արվեստական ուսումնարանին վերաբերեալ մշակվող պրօէկտների հետ։

Այդ քայլը քարողէ ունենալ և այն օգուտը, որ բացի ընդհանուր գործի համար հասարակական կարծիքից բարոյապէս շահվելուց, քաղաքային վարչութիւնը կարող էր փարատել հիմնվող ուսումնարանի մասին մի քանի (գուցէ անհիմն) լուրեր, որք այնու ամենայնիւ դրդմամբ շրջում են հասարակութեան այլ և այլ շրջանների մէջ։

Ոչինչ հաստատ աղբիւրներ չունենալով քաղաքային վարչութեան դիտաւորութիւնների վերա մտադրած արվեստագործական ուսումնարանին տալու կազմակերպութեան մասին, ճիշդ տեղեկութիւն չունենալով տէխնիկային ընկերութենից ներկայացրած պրօէկտի բովանդակութեան մասին,— մեզ մնում է մեր լրագրի հետևեալ համարներում առաջարկել ընթերցողին մի կողմից եւրօպական սորա նման ուսումնարանների դրութեան կարճ տեսութիւնը և միւս կողմից յայտնել մեր կարծիքը, թէ ինչ պիտի լինէր արվեստահործական ուսումնարանը մեզանում։



ՖԷԼԻԷՏՕՆ


Նոր ֆէլիէտօնիստ։ — „Մեղու Հայաստանի“ ծրագիր և Գերմանիա։ —Թիֆլիսի կեանքը։ —Մեծ պասը։ —Պսակները։ —Թատրօնը։ —Ռուս ներկայացումներ, և պ․ Նադլէր։ —Պ․ Նադլէրը կամենում է հայոց պատմութեան վարժապետ դառնալ։ —Կանկան։ —Հաշտարար դտաւորին գանգատ։ —Պ․ Սունդուկեանցի „Օսկան Պետրօվիչը“ իմ նոր վօդէվիլս։ —Դռնապանները Թիֆլիսցիներին „Մեղուի“ դէմ պաշտպանելու համար։ —„Մշակի“ թշնամիներ և բարեկամներ։ —Նամակ ամրագրին։ —Նապօլէօնի մահվան լուրը սուտ յայտնվեցաւ։


Սովորութիւն կայ, որ նոր ֆէլիէտօնիստը պիտի անպատճառ իրանց ներկայացնէ պատուելի հասարակութեանը,— բայց ես աւելորդ եմ համարում այդ ամեն տեղ ընդունված քաղաքավարութիւնը, որովհետև կամենում եմ անյայտ մնալ մեր ընթերցող հայ-հասարակութեանը։

Այսքան իմացէք միայն մի սիրելի ընթերցող՝ ես Ասիացի եմ, Ասիայում ծնվել եմ մեծացել, բարձր ուսում ստացած չեմ, ոչ Պետերբուրգի համալսարանից դիպլօմ եմ ընդունել, ոչ գերմանական մի համալսարանում փողով դիպլօմ եմ առել,— սարսափելի իրողութիւն, որ Թիֆլիսի „Մեղու Հայաստանի“ լրագրի խօսքերին նայելով, ամեն օր կատարվում է կրթված Գերմանիայում։ Չը գիտեմ, որքան ուղիղ են այդ խօսքերը, բայց անկարելի է, որ „Մեղու Հայաստանի“ լրագիրը սխալվէր, որովհետև իր տեղեկութիւնները Գերմանիայի վրա, նա քաղում է ռուս Терскій Въдомости լրագիրը, ես չեմ էլ կարող ճշդութեամբ ծանօթանալ Գերմանիայի ամբողջ հասարակական կազմակերպութեան հետ․․․

Մի եւրօպական երկրի հասարակական կեանքի վերաբերութեամբ „Մեղու Հայաստանի“ լրագրի պէս խղճմտաբար և խոր ծանօթութիւնը չունենալով,— կրկնում եմ, որ ես մի հասարակ, անտաշ Ասիացի եմ, ու կարող եմ միայն այն բաների վրա խօսել, որ իմ չորս կողմն եմ տեսնում, մի և նոյն ժամանակ անազնիւ համարելով, առ հասարակ, խօսել այն բաների վրա, որոնց մասին ոչինչ տեղեկութիւն չունեմ։


Հարցրէք ինձ, օրինակ, մեր Թիֆլիսի կեանքից,— այնքան գիտեմ, որ կարող եմ մեր քաղաքի բոլոր գաղտնիքները մի առ մի ձեզ պատմել։

Գիտեմ, օրինակ, որ մեծ պասը մօտենալով, Թիֆլիսի բնակիչները շտապում են մնացած վերջին շաբաթներում վայելել այն ամենը, որ մեծ-պասին արգելված կը լինի․․․ և գլխաւորապէս երկու բան՝ թատրօն գնալը և պսակվելը։


Ով որ միջոց չունի պսակվելու, բաւականանում է թատրօնով։

Ուրեմն գնացի թատրօն (չեմ յիշում որ օրն էր)։ Ներկայացնում էին Ռուսերէն լեզվով Царская Невъста պատմական դրաման, Իվան Գրօզնի թագաւորի ժամանակից։ Մի կողմից ինձ անհասկանալի էր՝ թէ ինչի պ․ Նադլէրը (ռուս թատրօնի կառավարիչը) այնպիսի պիէսաներ է առաջարկում տեղական հասարակութեանը, որոնցից մի կրթողական ազդեցութիւն սպասելու համար, հարկաւոր է մեր քաղաքացիներին ու նրանց ընթանիքներին նախ և առաջ քիչ շատ ծանօթ լինել ռուս պատմութեան հետ,— իսկ միւս կողմից, մտածելով, որ պ․ Նադլէրը իր ներկայացումներից շատ չնչին արդիւնք է ստանում, ես հասկացայ, թէ նորա առանձին համակրութիւնը դէպի պատմական պիէսաները այլ ինչ չէ, եթէ ոչ մի միջոց պատմաբանութեան մէջ անուն վաստակելու, որ եթէ թատրօնի արդիւնքը բոլորովին կտրվի, նա կարողանայ իր համար պատմութեան վարժապետի տեղը ճարել․․․։ Ես կարծում եմ, որ իր երախտիքը դէպի հայոց թատրօնը ցոյց տալու համար, որից, ինչպէս պատմում են, նա ահագին փողեր է ստացել,— քաղաքավարութիւն կը պահանջէր, որ պ․ Նադլէրը փոքր ինչ ուսումնասիրէր և հայոց պատմութիւնը, մանաւանդ որ այդ առարկայի վարժապետի պաշտօնը նրան նիւթական օգուտ կը բերէր, աչքի առաջն ունենալով հայոց մի տարվայ երաշտութիւնը Թիֆլիսում։ (Հարցնել մեր ուսումնարանների տեսուչներից)։


Քանի մի ժամանակից մեր քաղաքական թատրօնի իւրաքանչիւր ներկայացման վերջը կատարվում է բեմի վրա ամենաանվայել կանկան անվանված պարը։ Պ․ Նադլէրը, որ ինչպէս պատմում է „Кавказъ“ լրագիրը, մի հանդիսականին վիրաւորելու պատճառով դատապարտվեցաւ հաշտարար դատաւորից քանի մի օրվայ բանդարկութեան,— չը գիտէ երևի, որ նրան սպառնում է շուտով մի ուրիշ, աւելի ծանր գանգատ, այս անգամ Թիֆլիսի միացած հայ-ընտանիքների կողմից՝ հայ-ընտանիքները կամենում են գանգատել հաշտարար դատաւորի մօտ, որ պ․ Նադլէրից մտցրած կանկանը քաղաքային բեմի վրա, կարող է գայթակղութեան առիթ լինել լաւ կրթված օրիորդների համար։ Զգո՛յշ կացէք պ․ Նադլէր։


Մի ուրիշ անգամ ներկայ գտնվեցայ հայոց ներկայացմանը։ Խաղում էին պ․ Սունդուկեանցի „Օսկան Պետրօվիչ դժոխքում“ վօդէվիլը։ Ես թէև երբէք չեմ փորձել վօդէվիլներ գրելու, բայց համոզված եմ, որ պ․ Սունդուկեանցից լաւ կարող էի գրել „Օսկան Պետրօվիչին“, իմ Օսկան Պետրօվիչը,մեռնելուց և դժոխքը ընկնելուց յետոյ, չէր