Էջ:Mshak, 1873, issue 6.pdf/2

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԵՐՔԻՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ


ՆԱԽԱԳԻԾ ՏԱՐՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

(Շարունակութիւն և վերջ[1])


III

Դասատան կազմակերպութիւնը։ Եթէ սկզբնական դասատանում պատահեն շատ աշակերտներ զանազան հասկացողութեան և զարգացման աստիճանի, այն ժամանակ կարելի է այդ դասատունը բաժանել խմբեր աշակերտների զարգացողութեան համաձայն և յանձնել մի ուսուցչի, թէև չը լինի այնքան դիպլօմաւոր և արտօնութիւն ունեցող մարդ, այլ և այնպիսի, որ ընդունակ է բան իմանալու։ Խմբեր բաժանելը և մի ուսուցչի յանձնելը Եւրօպայում, ոչ թե միայն վնասակար չ'են համարում, այլև ընդհակառակը օգտակար։ Ահա սրա մասին ի՞նչ է ասում ԿԴՈւշինսկին, ռուսաց հռչակաւոր մանկավարժը իրան գրքի մէջ „Родное слово для учащихъ“ „Մի դասատուն խմբեր բաժանելը, որոնցից մինը հզօր է միւսից, ոչ թէ վնասակար է, այլ մինչև անգամ օգտակար է, եթէ դաստիարակը պարապելով մի խմբի հետ, տայ միւս խմբերին օգտաւէտ պարապմունք“։ Յետոյ ասում է „Այն դասատունը որ կազմված է մի քանի բաժանմունքներից, որոնք աստիճանաբար հետևում են թէ զարգացումով, և թէ պարապմունքով, մինչև անգամ կանոնաւոր ուսման համար աւելի պայմաններ ունի, քան թէ այն, որի աշակերտները մի և նոյն զարգացման գիտութեան տէր են“։

Մի և նոյն գրքի մէջ ասում է․ „Որքան բազմակողմանի են հիմնական կրթութեան առարկաները, այնքան էլ ամէնաօգտաւէտ է, եթէ այդ ամէն առարկաներով, կամ թէ մեծ մասամբ պարապէր միայն մի ուսուցիչ։ Եթէ դուք կամենում էք ամէն մի առարկայի համար վերցնել մի ուսուցիչ կամ ուսուցչուհի, այն ժամանակ աւելի աւ է փոքրացնել առարկաների թիւը, որքան կարելի է։ Շատ ուսուցիչներ, որոնցից ամէն մինը ոգևորվում է իր սեփհական առարկայի մասին, կարող են երեխայի գլուխը լցնել զանազան գիտութիւններով, բայց նրա մտաւոր աչքը փրկուած կը մնայ։ Ուրեմն որքան բազմակողմանի կը լինեն ուսանելի առարկաները, և որքան սակաւաթիւ ուսուցիչներ, այնքան լաւ է սկզբնական ուսման համար“։ Չի կարելի չը համաձայնել այնպիսի փորձված մանկավարժի հետ, ինչպէս ԿԴՈւշինսկին։

Դասատվութեան եղանակը։ Ինչ որ կը վերաբերի դասատվութեան եղանակին, 'ի հարկէ հասկանալի է, որ դասատվութեան եղանակը պէտք է լինի նկատողական—դիտողական, աստիճան առ աստիճան և մասնաւորից սկսելով, որովհետև փոքր աշակերտը առաջ տեսնում է մասը և յետոյ ամբողջը, առաջ իրան գիւղը և յետոյ իրան գիւղը իբրև գաւառի մասը etc. առաջ կովը և յետոյ կովը իբրև ծամող կենդանիներից մինը։ Դասատվութեան եղանակը պէտք է լինի սիստեմատիքական։ Դասատվութեան ձևը անպատճառ հարցական և պատմական, այսինքն այնպէս որ աշակերտը հարցերի միջնորդութեամբ կարողանայ պատասխանել։ Դասատվութեան եղանակը և ձևը 'ի հարկէ բոլորովին կախուած են ուսուցչի ընդունակութիւնից, բայց երբեմն ամենալաւ ուսուցիչը չէ կարող ոչինչ անել, եթէ իրան ձեռին չունենայ ամէնահարկաւոր պատկերներ, օրինակներ և այլն։ Սրա համար էլ ամէնայն ուսումնարանի առաջադիմութիւնը կախված է, ոչ թէ միայն ուսուցչից, այլև դասատվութեան նպաստող միջոցներից։

Նպաստող միջոցներ։— Ուրեմն գործը աւելի յաջող առաջ տանելու համար, ամէնայն տարրական ուսումնարան պէտք է աշխատէ ունենալ կենդանիների պատկերներ, իրան քաղաքի կամ գիւղի և իրան հայրենիքի պլանը, փայտի պատի տախտակներ, զանազան արհեստական և տնտեսական մեքենաներ, անօթներ, զանազան գէօմէտրիքական մարմիններ։ Հարկաւոր է ունենալ նմանապէս զանազան դասական առարկաներ, զօրօրինակ քարետախտակներ, գրիչներ, քարեգրիչներ, մատիտներ, թուղթ և այլն որ եթէ մի աշակերտ (ինչպէս սովոր են մեզանում առ հասարակ) գայ ուսումնարան առանց դասական առարկայի, ուսուցիչը կարողանայ տալ այդ առարկաներից, որ աշակերտը պարապ չի նստի դասատանում, ու սրանով չի սովորի դասատան վերայ նայել մի այնպիսի տեղի վերայ, որտեղ կարելի է նստել և բան չը շինել։ Լաւ է այս ժամանակ աշակերտին դասատանից դուրս անել, քանց թողուլ, որ նա այնտեղ պարապ նստի թէև ուսուցիչը պէտք է խստութեամբ պահանջէ աշակերտներից, որ նրանք առանց հարկաւոր դասական առարկաների դասատուն չի գան։

Չի կարելի և չը նկատել, որ աշակերտների ուշադրութիւնը աւելի լաւ է ըմբռնում ընդարձակ, լուսաւոր դասատանում, ուր օդը ազատ խաղում է, պատերը մաքուր են և սեղանները յարմարաւոր առողջապահութեան կողմից։ Սեղանների վերայ պէտք է շինած լինեն անշարժ թանաքամաններ։

Տարրական ուսումնարանի համար ամէնահարկաւոր է մաքուր գաւիթ, նմանապէս հարկաւոր է, որ երեխաները (հասարակ ժողովրդի) ուսումնարանում սովորէին մաքրութեան։ Տարրական ուսումնարանի ուսուցչի վերայ պէտք է պարտաւորութիւն դնել, որ նա անմաքուր երեխաներին հարկադրէր լուացվել և սանդրվել։

Շատ օգտաւէտ կը լինի, եթէ տարրական ուսումնարանի ուսուցիչը երբեմն զբօսանք անէ աշակերտների հետ, թէ քաղաքում և թէ քաղաքից դուրս։ Այս զբօսանքների նշանակութիւնը կւ լինի այն, որ աշակերտները կ'տեսնեն և կ'ուսումնասիրեն շատ բաներ, որոնց կողքով թէև շատ անգամ են անցկացնել, բայց ուշադրութիւն չեն դարձրել և չեն հետաքրքրել իմանալ նրանց նշանակութիւնը։ Այս ժամանակ աշակերտները ուսուցչի առաջնորդութեամբ շատ առարկաներ կարող են ժողովել, որոնց վերայ ուսուցիչը ուսումնարանում խօսել է, և կամ պէտք է խօսի։

Մենք խօսում ենք տարրական ուսումնարանի ուսուցչի զանազան պարտաւորութիւնների վերայ, բայց ընդհանրապէս խօսելով ժողովրդական ուսուցիչների վերայ, ակամայ տալիս ես քեզ մի հարց, „ո՞ւր են այս ուսուցիչները, ո՞րտեղ պէտք է գտնել նոցա“։ Ամէն ուսուցիչ ուսուցիչ է դառնում ինքնակրթութեամբ, որովհետև ուսուցիչներ պատրաստելու համար մասնաւոր ուսումնարաններ չը կան մեզանում և նրանց ամէն մինի փորձառութիւնը 'իզուր կորչում է, և ոչ ոք նրանցից օգուտ չէ քաղում։

Որովհետև Ներսիսեան Դպրոցը ամէնից շատ ժողովրդական ուսուցիչներ պէտք է պատրաստէ, սորա համար էլ ամէնայարմարաւոր կը լինէր, եթէ բարձր դասատան աշակերտները յաճախէին տարրական դասատունը և փորձէին փոքր երեխաներին փորձնական դասեր տալու այն ուսուցչի առաջնորդութեամբ, որ արդէն բաւականին փորձվել է[2]։

Վ․ Շահվերդեան․

Փետրվարի 6-ին Գիւղա-տնտեսական ընկերութեան նիստում գիտնական ագրօնօմ ՍԽԽօջայեանցը կարդաց մետաքսաքաշութեան վրա Կովկասում, ևնորա բարվոքելու հնարների վրա։

Կարճ կերպով շերամի կազմակերպութիւնը մեկնելուց յետոյ, որդունքի խոշորացրած պատկերի միջնորդութեամբ (ապարատ Օզու), բաւական մանրասնաբար ցոյց տուեց մետաքսի ֆիզիքային և քիմիական յատկութիւնները, մետաքսաքաշութեան մի քանի գիտնական միջոցներ պարզելու համար։

Յետոյ նա պատմեց մետաքսաքաշութեան միջոցների վրա Կովկասում, այն է՝ Իմերեթում և Մինգրելիայում, վերջը և հայոց և մահմետական գաւառներում։ Զուգընթաց սորա հետ մանրամասնաբար ծանօթացրեց լսողներին և եւրօպական մետաքսաքաշութեան միջոցների հետ, նոցա Կովկասեան մետաքսաքաշութեան հետ համեմատելու և առաջինների գերազանցութիւնը ցոյց տալու համար։

Բայց մանաւանդ հետաքրքիր էր պ․ Խօջայեանցի ընթերցանութեան երկրորդ բաժինը, որտեղ նա խօսեց—Կովկասեան մետաքսաքաշութեան բարվոքելու միջոցների վրա։ Ուշադրութիւն դարձնելով գործողութեան բաղադրեալ լինելու վրա, և ուրիշ կողմից մեր շինականների տնտեսական դրութեան վրա, նա հաստատեց, որ այժմեան տնտեսական հանգամանքներում գիւղական ազգաբնակութիւնը իր սեփական միջոցներով չէ կարող աւելի կատարեալ միջոցները ձեռք բերելու։ Վաղուց է արդէն Ֆրանսիայում և Իտալիայում մետաքսաքաշութիւնը կատարվում է գործարանների միջոցով։ Այդ գործարանները երկու տեսակ են Եւրօպայի մէջ,— մի քանիսները առնում են շերամի կօկօնները և իրանք իրանց համար քաշում են նրանցից մետաքսի թելը, իսկ միւսները յայտնի փորձով քաշում են թելը գիւղացիների համար։

ՊԽօջայեանցի խօսքերին նայելով, Կովկասում եղած գործարանները պատկանում են առաջին տեսակին։ Այդ տեսակ գործարանները իրանց աշխատանքը ապահովելու համար պէտք է առաջուց առնեն կօկօնները և ուրեմն փոխ տալով գիւղացիներին նեղ ժամանակներում մի յայտնի գումար, ձեռք են գցում առաջուց գիւղացիների մօտ եղած բոլոր կօկօնների քանակութիւնը և այսպիսով զրկում են գիւղացուն օգուտ քաղել իր արդիւնաբերածից։

Երկրորդ տեսակի գործարանները, պ․ Խօջայեանցի կարծիքով, աւելի համապատասխանում են մեր երկրի օգուտներին, և միջոց կը տային գիւղացուն օգուտ քաղել իր արդիւնաբերածից։

Բայց ամենայարմար այդ նպատակին հասնելու համար, պ․ Խօջայեանցը համարում է գիւղացիների


բաւականանայ միայն մեր հեղինակից ներկայացրած տիպերի պատահելովը, այլ կը հանդիպէր դժոխքում հայ-հասարակութեան ամեն դասերի ներկայացուցիչներին։ Նորա և դժոխքում պատահած տանջվող յանցաւորների ոգների մէջ խօսակցութիւնը մօտաւորապէս հետևեալը կը լինէր՝

Օսկան Պետրօվիչ․— պարոններ հոգևորականներ, դուք ինչպէս ընկաք այստեղ․ ես կարծում էի որ դուք ամէնքդ դրախտում կը լինէք։ Դուք չէի՞ք որ առաքինութիւն էիք քարոզում ժողովրդին։

Պատասխան․— ճշմարիտ է, մենք քարոզում էինք ուրիշներին առաքինութիւն, բայց մի և նոյն ժամանակ մեր սեփական նիւթական ապահովութեան և հասարակական ասպարիզի մասին հոգալով, երբէք չէինք քաշվում տալուց և առնելուց․․․։

Օսկան Պետրօվիչ․— Աչքերիս չեմ հաւատում, պարոններ մանկավարժներ, դուք այստեղ․․․ դուք չէիք, որ ձեր աշակերտներին օրինաւոր վարք էիք քարոզում։

Պատասխան․— Այո՛, մենք այդ անում էինք, բայց ոչ թէ միայն մեր սեփական վարքով մեր աշակերտներին ամենավատ օրինակ էինք ցոյց տալիս, բայց ուսման մէջ էլ աշխատում էինք պահպանել ամենափտած մեթօդները և այսպիսով բթացնում էինք հայութեան նոր սերունդը։

Օսկան Պետրօվիչ․— վա՛յ․․․ երա՛զ է․․․․ պատրոններ խմբագիրներ ազգային լրագրութեան, դուք էլ դրախտի տեղը դժոխքը ընկաք․․․։ Դուք չէի՞ք, որ բարոյականութիւն քարոզելով, լի կրօնական զգացմունքով առաջնորդող յօդվածներ էիք գրում․․․։

Պատասխան․— այո՛, թէև մենք կրօնական զգացմունքով լի բարոյական յօդվածներ էինք գրում, բայց ոչ թէ միայն մեր մասնաւոր կեանքի մէջ հակառակում էինք մեր քարոզած սկիզբներին, այլ և մեր լրագիրների մէջ քաղաքական, ներքին և ազգային բաժնի յօդվածները հակառակում էին մեր առաջնորդող յօդվածների ուղղութեանը․․․։


Ի հարկէ այդ դատապարտված ազգային լրագիրների թուից „Մեղու Հայաստանի“ լրագիրը բացառութիւն է կազմում, նրա գրականական ամբողջ գործունէութեան ընթացքում յայտնած մի միտք հազարներ արժէ․ այն է Թիֆլիսի տներում գօղերի յարձակումներին առաջն առնելու համար, դռնապաններին պահելու առաջարկութիւնը։ Այս երևելի պրօեկտը այնքան համակրութեամբ ընդունվեցաւ Թիֆլիսի հասարակութիւնից, որ շատերը ցանկանում են կարգել մասնաւոր տներում դռնապաններին, Թիֆլիսցիների մասնաւոր, և ամեն տեղ անմատչելի կեանքը „Մեղու Հայաստանի“ յարգելի լրագրի յանդուգն յարձակումների դէմ պաշտպանելու համար․․․․


Իսկ „Մշակի“ անցեալ տարվայ դատապարտողները այս տարի նորա ամենահաւատարիմ բարեկամներ դարձան։ Ապացոյց կարող է լինել Աստրախան քաղաքը, որ անցեալ տարվայ սկզբում բոլորովին չէր ուզում գրվել „Մշակին“ իսկ այս տարի 20 բաժանորդ ունի։ Ընդհակառակն Թիֆլիսի մէջ բաժանորդների թիւը նուազեցաւ։ Պատճառը շատ պարզ է՝ Թիֆլիսի հայերը ու հայուհիքը օտար լեզուներով էլ կարդում են, ուստի „Մշակի“ պէս լրագիրը և առհասարակ հայոց լրագիրներ ու գրքեր նրանց համար anachronisme է, այսինքն անընդունելի, սովորութենից դուրս եկած հնութիւն։ Բայց ցաւն է, որ օտար լեզուներովն էլ չեն կարդում պատուելի Թիֆլիսեցիքը․․․։ Երա՛նի ճշմարիտ կարդային,— այն ժամանակ մենք մեր ձեռքերովը կը փակէինք Ծերեթելու տպարանի հայոց բաժինը․․․․


Ուզում էի վերջացնել ֆէլիէտօնս, բայց անակնկալ կերպով „Մշակի“ խմբագրութիւնը ստացաւ մի շատ նշանաւոր լուր, որնոր պ․ խմբագրի հրաւէրքով ստիպված եմ յայտնել մեր ընթերցողներին։

„Նապօլէօնի մահվան լուրը սուտ յայտնվեցաւ“։

Ահա ինչպէս։ Ե․ ․․․ի գաւառի Գ․․․․ գիւղից ստանում ենք հետևեալ նամակը՝

Պ․ խմբագիր „Մշակ“ լրագրի

Օգուտ քաղելով ընթերցողի կատարեալ հաւատարմութենից դէպի ձեր թերթը, դուք ի չար էք գործ դնում ձեր նշանակութիւնը և թոյլ էք տալիս ձեզ տարածել այնպիսի քաղաքական լուրեր, որք վերջը սուտ են յայտնվում։ Ես հայ-հոգևորական լինելով բացի հայէրենից ուրիշ լեզու չը գիտեմ, (որովհետև երբ ես ուսում էի առնում „Մեղուի“ 5-որդ համարի առաջնորդող յօդվածը դեռ չէր դուրս եկել) ուրեմն բացի „Մեղուից“ ու „Մշակից“ ուրիշ քաղաքական լրագիր չեմ կարդում։ Ասացէք խնդրեմ, եթէ Նապօլէօնը ճշմարիտ մեռած լինէր, մի՞թէ դուք կարծում էք, որ „Մեղուն“ անուշադիր կը թողնէր այդպիսի նշանաւոր անցքը ու չէր տպի այն մարդի կենսագրութիւնը, որ քանի տարի է ինքնակամ կերպով ամբողջ Եւրօպան էր կառավարում։ Ուրեմն ձեր յայտնած լուրը սուտ է․․․․ ամօթ ձեզ, պարոն։

Քահանայ Ա․ Բ․

Հմը․․․․ ի՞նչ կասէք ընթերցող․․․․

Գուցէ ճշմարիտ էլ է, որ Նապօլէօնը դեռ կենդանի է․․․․

Եթէ ոչ, եթէ նա ճշմարիտ վախճանված լինէր, մի՞թէ „Մեղու Հայաստանի“ լրագիրը մինչև հիմի չէր տպի նորա կենսագրութիւնը։

Ասիացի
  1. Տես „Մշակ“ № 4, 5—1873․
  2. Մի և նոյնը հարկաւոր է փորձել և մեր միւս միջնակարգ ուսումնարաններում։