Էջ:Mshak, 1873, issue 6.pdf/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերջապէս մի միայն դպրոցներուն վրայ կարդացածներդ եթէ պահ մը թողուս և շարունակես այն ընթերցումը դո՛ւ ալ կարծեմ պիտի խոստովանիս թէ իրօք քու դպրոցներդ խեղճ են շատ խեղճ և միշտ խեղճ․․․

Ինչպէս Գերմանիոյ զանազան քաղաքները „որոնց վրայ հիմնական տեղեկութիւններ չունիմ դեռ ևս“ նոյնպէս նաև ի Ցիւրիխ պատմութեան դաս կաւանդեն, այնպիսի ուսուցիչներ՝ որոնք արդէն համալսարաններու մէջ ուսած, վկայական առած, հարիւրաւոր հատորներ կարդացած, տարիներէ ի վեր մասնաւոր աշխատութեամբ իրենց առարկան մշակած լինելէն յետոյ, նախապատրաստութիւն մ'ալ կընեն և ապա կը խօսին դասը, պատմութիւնը զոր գիտունք ամենակարևոր առարկայ կընդունին, և ամեն առարկաներէն աւելի մշակել կը ջանան, մինչդեռ մեր դպրոցներուն մէջ պատմութեան ստուերն անգամ չի կայ, մինչդեռ մեր դպրոցներու պատմաբան դասատունները ընդհանրապէս այնպիսի համբակներ են որք ո՛չ թէ միայն արդէն ուսած չեն, այլ ուսնիլ ևս չեն ուզեր։

Ինչպէս պատմութիւնը՝ նոյնպէս նաև ամեն առարկայները կրնաս հասկընալ ընթերցող, թէ ասա (ի Ցիւրիխ) և թէ ի Պօլիս, ինչպիսի դրութեան մը մէջ լինելնին։ Իրաւունք ունինք ըսելու թէ, Հայերս չենք կարող բաղդատուիլ Եւրոպացւոց հետ, ստոյգ է այդ, բայց եթէ մեր դպրոցները նոցա դպրոցներուն չհաւասարին, գոնէ կրնան նոցա կէսին չափ լինիլ, երբ երկպառակութիւններ, շատախօսութիւններ և անձնական կիրքերը մէկ կողմ դնելով խոհականութեամբ անտեսող և բաւական զարգացեալ անձանց յանձնենք տնօրէնութիւնը, և ժողովուրդը՝ իւր զաւակին ապագան կենդանացնող դպրոցին վրա նայի ա՛յնպէս, ինչպէս որ կը նայի իւր մարմնաւոր պիտոյքին, և ուր որ՝ դպրոց է իւր զաւկին, հոն տայ իւր փողերը առատ և ճշմարիտ համոզմամբ։

Այս տողերս գրելէս երկու ժամ առաջ, ընդարձակ սրահի մը մէջ կը գտնուէի ուր 200 էն աւելի Ռուս ուսանողք և ուսանողուհիք կային, որոնց կը դասախօսէր երևելի Լավռօֆ Փռօֆէսէօրը Ռուսերէն լեզուաւ, զորոնք յետոյ ինձ բացատրեց պարոն Փ․ Վարդանեան ուսումնական երևիտասարդը՝ որոյ համառօտութիւնն այս է „ի սկբանէ ի վեր ազգաց մէջ թիւր կարծիք մը կար թէ յառաջադիմութիւն կարող են ընել այն ազգերը, որք տէրութիւն ունին,․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․


․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․


․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Այդ ատենաբանին կարծիքներուն մէջ մեզ համար ամենակարևորը սա էր թէ „ազգաց յառաջադիմութիւնը բնաւ տէրութիւն ունենալէ կախեալ չէ, այլ միայն ժողովուրդէն և նորա աշխատութենէն“ և այս կէտը նշանաւոր հեղինակներու գրուածներէն ապացոյցներ բերելով կատարելապէս հաստատեց և վերջացուց, ուստի չեմ կարծեր որ՝ պնդես ընթերցող, թէ „աղքատ ենք, „մենք ի՞նչ կրնանք ընել“ ինքզինքդ կը խաբես, վասն զի եթէ համոզուիս որ դպրոցներդ խեղճ է, և եթէ կամիս՝ թէ հարուստ ես և թէ կարող զանոնք բարւոքելու։ Վասն զի ի՞նչ իրաւամբ ստակ չես վճարեր և կսես թէ „ազգը թող կրթէ զաւակս“, չե՞ս գիտէր որ՝ տարեկան հարիւրաւոր ոսկիներ ծախսելով իր զաւկին կրթութեան համար Անգղիացին, Գաղղիացին, նոյն ազգը, չըսեր բնաւ թէ „տէրութիւնը թող կրթէ“, եթէ Եւրօպայի այդ հզօր և հարուստ ազգերը ձրի չեն ուսուցաներ, դու ի՞նչպէս կառաջարկէս քու աղքատիկ ազգին ձրի ուսուցանել։ Մի միայն պարտք մ՝և իրաւունք մ'ունիս զաւկիդ կրթութեան համար՝ „վճարել“, „պահանջել“․․․։

„Զօրաւոր ընկերութիւն մը կազմէ, խրկէ 20 տղահ Եւրօպիոյ երևելի քաղաքները, որք առնեն գիտութիւնները և լինին վարժապետ։ Ազգային պատմութիւնն ու լեզուն գիտցող համեստ 30 հատ օրիորդներ խրկէ որք՝ պատմաբան ըլլան, բժիշկ լինին, վարժուհի լինին և ազգին ծառայեն։ Եթէ այս վերջին կէտը քու խելքիդ դէմ է, սիրելի հայ, գիտցիր որ՝ կը սխալիր, վասն զի ազնուականներու, իշխաններու աղջիկները՝ այր մարդերէն աւելի բազմութեամբ կը յաճախեն և դասերը կը լսեն, կը լսեն և իրենց լսածը լաւ մը իրանցնելու համար չորս հինգ օրուան հոտած դիակի մը, մարդու մը գլուխը կանցնին, թևերնին կը սոթտեն, դանակը կառնեն։ Ուրեմն այդ իշխանազունը եթէ տօգթօռուհի կըլլայ, միթէ հայուհին գոնէ վարժուհի չլլար։“

Քանի մը խօսք ալ ուրիշ նիւթի մը վրա․ Աստ (ի Ցիւրիխ) կամ ամէն ազգէ մանչ և աղջիկ ուսանողք, ամենէն շատը Ռուս աղջիկներ, շատերը աղքատ, որք՝ պաշտպաններու միջնորդութեամբ եկած են, ունին ընկերութիւններ աղքատ ուսանողաց և ուսանողուհեաց օգնելու նպատակաւ, ունին երկու գրադարան և մասնաւոր դահլիճ դաս լսելու, և իրենց ընկերականութեան վրա բաներ խօսելու։ Երջանիկ են աստ թէ տեղացի և թէ օտարազգի բնակիչները։

Իսկ Հայ կայ 18 հատ 3 ալ Հայուհի։ 16 հայերն ու օրիորդները, Ռուսիացի են, որոցմէ միայն ութը իրենց շահուով եկած են, իսկ միւսները պաշտպաններ ունին, „շա՛տ ապրին Ռուսաստանի Հայ հարուստները՝ որք հազարապատիկ օգտակար են ազգին քան մեր փարթամ Պօլսեցիները“։ Հայերէն մին մասնաւորապէս Պ․ Յարութիւն Աբէլեան Թիֆլիզեցի, արդէն իւր առարկան «շիմի» աւարտած է, և այժմ տարեկան 6000 ֆրանքով նոյն առարկային դասը կը խօսի ուսանողաց, գիտութեան կատարելութեանը արդէն բաւական ծառայութիւններ ըրած է։ Մենք այժմ Ռուսաստանէն շատ մը Հայ աշակերտաց կսպասենք բայց չեմ գիտեր թէ մոր Տաճկաստանի ազգայինք ալ այսպիսի երազներ կը տեսնե՞ն։

28 տարեկան և արդէն երեք զաւասներու մայր Ռուսուհի մը որ՝ խիստ հարուստ ալ է, իւր զաւակացը հետ հոս եկած է և բժշկութիւն կուսնի, նոյնպէս նաև իւր ամուսինը, այս կը յաւելում անոր համար որ մենք պէտք չէ մնանք այն յիմար կարծեաց մէջ թէ «գիտութիւնը ապրելու չափ ուսնելու է»։

(Մանզում էի էֆքեար)

Պ․ Դելփեան

ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՐԵՐ


—«Մասիս» լրագրին գրում են Կարին (Էրզրում) քաղաքից որ այդտեղ քանի տարի է արհեստական դպրոց մի բացած է։ «Յիշեալ դպրոցը երթևեկ տասնի չափ անտերունջ հայ մանկունք մի միայն արհեստագիտութեան պարապելով, իրենց մայրենի լեզուին ուսմէն և կրօնական կրթութենէ զուրկ մնացած էին։ Այդ բանը մեր բարեխնամ կուսակալ Սամիկ փաշաի ուշադրութենէն չի վրիպելով, յիշեալ աղքատիկ մանկանց հայերէն սովրցնելու՝ ինչպէս նաև իրենց կրօնքին հիմունքն աւանդելու համար, ամսականը կառավարութեան կողմէն վճարելու պայմանաւ, յաջողակ հայ ուսուցից մ՝ընտրելու և իրեն ցուցնելու առաջարկութիւն ըրաւ վիճակիս առաջնորդ Գեր․ Յարութիւն արքեպիսկոպոսին։»

—Կ․ Պօլսի «Ասիա» շաբաթաթերթի մէջ հետևեալ ենք կարդում՝ «Նէօլողոս» յոյն լրագիրը, իր ազգին պաշտօնէից օրինաւորապէս ընտրութեան գիւրութիւն մը տալու համար, մեր ազգային Սահմանադրութիւնը թարգմանել սկսած է։

—Լրագիրները հաղորդում են որ Ֆրանսիայի ազգային ժողովը փետրվարի 1-ի նիստում 539 ձայների բազմութեամբ 42-ի դէմ պարսաւանքի քուէ տուեց Լիօնի կարմիր յեղափոխականներին։


ԽԱՌՆ ԼՈՒՐԵՐ


Մենք ստացանք Կ․ Պօլսից նոր հրատարակվող հայոց „Ասիա“ շաբաթաթերթի 15 համար։ Ուրախութեամբ կարդացինք 16-որդ համարում համակրական խօսքերը „Մշակին“ ուղղած։ Լրագիրը հրատարակվում է կէս հայերէն, կէս թուրքերէն լեզվով (հայոց տառերով)։ Խմբագիրը պ․ Յովակիմ Գ․ Րէիսեանն է։— Մենք ողջունում ենք նորածին լրագրին և նմանապէս խօստանում ենք մեր թերթը ուղարկել նրան փոխադարձաբար։

„Ասիա“ լրագիրը պատմում է հետևեալը՝ „անցեալ կիւրակէ Վոսփորի գիւղերուն մէկուն մէջ, յոյն քահանայ մը մկրտութեան խորհուրդ կատարած ատեն, երեխայն գրկող դայեակին Հայումը կին ըլլալը տեսնելով, իսկոյն տղան անոր գիրկէն կառնէ ու յոյն կնոջ մը կուտայ․ դայեակը խստակրօն քահանային այս անարգական նախատինքէն սրտմտեալ, անմիջապէս կը մեկնի։ Մեր ազգին համար Մովսէս մը պէտք է։ Մովսէ՛ս մը, գոնէ այն ատեն ուրիշներուն մեզի ըրածին պէս մենք ալ անոնց ընել սովրիմք, եթէ տակաւին անտարբեր մնամք, շատ յունաց․․․ քահանաներ․․․։“

„Correspondance Scandinave“ լրագրում գրածէ թէ՝ Ուպսալի համալսարանի ուսանողների թիւը ընդունվեցաւ և մի օրիորդ Բէտտի Պէտերսըն անունով։ Նորան թոյլ կը տրվի և հարցաքննութիւն տալ, միայն թէ կառավարութիւնը հարկաւոր համարեց յիշել օրիորդին, որ ուսումը աւարտելուց յետոյ, նա կարող է ընդունված լինել այն արքունական պաշտօնները, որք Շվէդիայի օրէնքներով համարվում են մատչելի կանանց համար։

Անրի Չօչֆօրը իր բանտի մէջ գրել է „Լիրբեր“ (Les dèpravès) վերնագրով րօմանը։ Բայց նորան չեն թոյլ տալիս տպել իր վիպասանութիւնը „Bappel“ լրագրում, որովհետև Ֆրանսիայի օրէնքի զօրութեամբ բանտարկվածը չէ կարող օրագրութեանը աշխատակցել։

Նորերումս Ֆրանսիայի և Անգիայի մէջ գտնված Լամանշ ծովի վերա մի սարսափելի փորձանք պատահեց։ „Նորսֆլիր“ անունով նաւը որ գաղթականներ էր տանում և ուրիշ մի նաւ միմեանց սաստիկ զարկվեցան։ Հարուած տալուց և „Նօրսֆլիթին“ սաստիկ վնասելուց յոտեյ միւս նաւի կապիտանը փոխանակ օգնութիւն հասցնել վնասված նաւին, անհոգ կերպով հեռացաւ։ Աւելի քան 290 հոգի ջրի ալիքների մէջ կոտորվեցան։ Ասում են որ Անգլիական տէրութիւնը պիտի դատաստանական պրօցէս բացանէ այն նաւի կապիտանի դէմ, որ այդ սարսափելի փորձանքի պատճառ եղաւ։

Քանի շաբաթ յառաջ Թիֆլիսու երկաթուղին բերում էր իւր կառքերի մէջ, մի զոյգ հայազգի նորապսակ ամուսիններ նոր-Նախիջևանից։ Երբ հասել էին նոքա մեր քաղաքին մօտ վերջին կայարանին, տղամարդը թողում է մանկահասակ կնոջը իւրեան փոքր ինչ սպասել, մինչև նա քաղաքը կը գնայր որ և իցէ իջևան վարձելու, չը մոռանալով իւր հետ վեր առնել կնոջ զարդերը և արծաթեղէնները, զգուշացնելով նորան, որ գողերի շատութեան պատճառաւ կարող էր կորցնել նա։

Գիշերային տասն և մին ժամից մինչև երրորդ ժամը խեղճ կինը սպասում է և սպասում է իւր ամուսին, բայց նա չէ վերադառնում։ Յուսահատուած կինը, դէպի քաղաքը գալով Մուշտէիդի այգին է ընկնում, այնտեղ պատահում է նա մի խումբ սրիկայ և անբարոյական գիշերաշրջիկների, որոց բռնաբարութիւններից ստիպուած խողճ կինը ճիչ է բարձրացնում, վերա են հասնում այգիի պահապան զինուորները, և ազատում են նորան։ Նոցա ձեռքով կինը յանձնվում է ոստիկանութեան կառավարութեանը, որը, քանի օր որոնելուց յետոյ, չը գտանելով նորա տղամարդին, կնոջը կրկին երկաթուղով իւր հօր տունը Նոր-Նախիջևան է յետ ուղարկում։ Մի քանի օրից յետոյ փախստական երիտասարդին գտանում են Ալեքսանդրապօլու ճանապարհին, ասում են թէ յայտնուել է, որ պարոնը առաջուց ևս կին է ունեցել։


ԹԻՖԼԻԶԻ ՓՕՍՏԸ


Ռուսաստան Արտասահման ամեն օր

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ․ Քութայիս Դարբանդ և Երևան գաւառը։

ԵՐԵՔՇԱԲԹԻ․ Բադու Գանջա, Շուշի, Շամախից

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ․ Քութայիս Երևան, Ախալցխա Դարբանդ։

ՀԻՆԳՇԱԲԹԻ ․ ․ ․ ․ ․ ․

ՈՒՐԲԱԹ․ Քութայիս, Երևան Ախալցխա, Զաքաթալ, Նուխի։

ՇԱԲԱԹ Բադու, Դարբանդ Գեանջա։


ԱՌԵՒՏՐԱԿԱՆ


ԹԻՖԼԻԶԻ ՎԱՃԱՌԱՆՈՑ

(Փետրվարի 14-ին)։

ՈՍԿԻՆ (պօլուիմպէրիալ)․ ․ ․ ․ 6 ռ․ 8 կ․

ԲԱՄԲԱԿԸ Երևանու ․ ․ ․ ․ ․ ․ ․ 4 „ 80 „

„ երկրորդ տեսակը ․ ․ ․ ․ 4 „ 60 „
„ Ամերիկաի սերմից ․ ․ ․ 6 „ 80 „

ԲՈՒՐԴԸ թուշի ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 8 „ 50 „

„ „ երկրորդ տեսակը ․ ․ 8 „ — —
„ թարեքեամի ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 4 „ 90 „

ՇԱՔԱՐԸ Ռսի (Բրօցկու) ․ ․ ․ ․ 8 „ 20 „

„ „ միւս տեսակը ․ ․ ․ ․ ․ 8 „10 „
„ զագրանիցու տրանցիդ․ ․ ․ 5 „75 „
մաքսը վճարած ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 8 „ 90 „

ՇԱՔԱՐԱՎԱԶԸ Ռսի ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 6 „ 50 „

ՂԱՀՎԱ Լիվանի լաւը ․ ․ ․ ․ ․ ․ 14 „ — —

ՂԱՀՎԱ Մօկօ, շատ լաւը ․ ․ ․ ․ 15 „ 60 „

„ Մարտինիկոյի ցածրը ․ ․ ․ 12 „ 50 „

ԱԼԻՒՐԸ Երևանի առաջին տեսակը ․ ․ ․ ․ 1 „ 50 „

„ „ երկրորդ տեսակը ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 1 „ 45 „

ԱԼԻՒՐԸ Գեանջու հասարակ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 1 „ 60 „

„ Շորագեալու ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 1 „ 60 „

ԳԱՐԻՆ Երևանի ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 1 „ 10 „

ՊՂՊԵՂԸ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 11 „ 50 „

ՇԻՐԲԱԽՏԻ ձէթ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 9 „ 70 „

ՄՈՄ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 12 „ 40 „


ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎԱՃԱՌԱՆՈՑ

ՓՈԽԱՆԱԿ․ բարաթ պօլս ․ ․ ․ վճա ․ ․ ․ 6—80

„ „ Թաւրիզում վճա ․ ․ ․ 4—80

ՄԱՐՍԷԼ և Փարիզ․ 100 րուբլին աժէ 345% ֆր

ԼՕՆԴՕՆԻ վերա․ (Օդէսայի կուրսը)

7 րուբլի 34 կոպէկը աժէ ․ ․ ․ 1 լիրա

ՄԱՐՍԷԼՈՒՄ բամբակի 50 քիլօ

(3 փութ 2 գրվ․) ծախվում է ․ ․ ․ 70 ֆրանկ


ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ


Վասպուրականի վանօրէից Լիմ և Կտուց սրբ․ Անապատաց երկու դուքաններ՝ որոնք որ գտնուում են ի Տփխիս քաղաքիս Ջիկրաշէն եկեղեցւոյ փողոցում կից Տէր Ասատուրովի տան․ վերանորոգութեան կարօտութիւն ունենալու համար յիշեալ Անապատաց վարդապետներ կծանուցանեն ում որ պիտոյէ քանի տարի իւրեան տան առանց վարձուց ինքն իւրեան փողով ի հմանց վերանորոգել բարեհաճի։


ВЪ КАБИНЕТЪ

моемъ находящемса на Вельяминовской улицъ, противъ Англійскаго клуба, въ домъ Кетхудова, составляются дъловые бумаги, какъ-то։ прошенія, аппеляціи, кассаціи и проч. а также проекты всякаго рода потаріальныхъ актовъ и обязательствъ.

Плата возможно умеренная․

Петръ Антоновичъ Чарековъ


Հ․ ՄԿՐՏԻՉ ՅՈՎՀԱՆԻՍԵԱՑԸ պատիւ է համարում յայտնել Թիֆլիսի յարգոյ հասարակութեան, որ նորերումս արտասահմանից ստացաւ „Երկաթեա կասսէք“ որոց քաշերը հետևեալն են,— 15 փութ․ 21, 23½, 24, 36 և 41 փութանոց։ Կան այնպիսիքը, որոնք ունին երկու դուռը և բոլորովին ապահովուած են կրակից և կոտրելուց։ Ցանկացողները գնել յիշեալ կասսէքը, կարող են դիմել Սիօնի փողոցում, պ․ Օնանովի քարվանսարան № 52։ Պէտք է ունեցած ի նկատի, որ գները չեն այնքան բարձր։


ՄՈՍԿՈՒԱՅՈՒՄ ի լոյս ելաւ „Փարոս“ վերնագրով բանասիրական գիտելեաց խմբագրի Ա տետրակն, հրատարակեալ ի Զայրամայրայ Մսերեանց, որի բովանդակութիւնն է․ 1. Ազգ։ —2. Առ Մեծն Պետրոս (պատկերաւ)։ —3. „Նախաշաւիղ Քրիստոնէական գիտելեաց, աշխ․ Ս․ Մանդինեանց“ (քննութիւն և դարձուած պատասխանւոյ առ Ս․ Մանդինեանց։ —Ս․ Էջմիածնական, Արամեան, և Երուսաղէմատիպ օրացոյցներն 1872 ամի (քննութիւն)։ —5. Էջմիածնական տպարանի գործունէութիւնն։ —6. Ռուսերէն „Нива“ օրագիրն Վեհափառ Գէորգ Կաթողիկոսի վերայ։ —7. Միքատօ (պատկերաւ)։ —8․ Կոպերնիկոս (պատկերաւ)։ —9․ Մկրտիչ Բէրոյեանց։ —10․ Նորատիպ մատեանք։

Սոյն տետրակի գինն է 50 կոպ․ արծ․ հանդերձ առաքմամբ։ Ստանալ ցանկացողքն կարող են դիմել առ հրատարակիչն։

Въ Москву, близь Меньшиковой башни, домъ Милованова, Зармайру Мсеріанцъ․


Дозволено Цензурою, Тифлисъ, 14 Февраля 1873 г.

Ծէրէթէլի և ընկ․ (նախկին Դուբէլիրի) տպարան

Խմբագիր — հրատարակող Գրիգոր Արծրունի