Էջ:Muratsan, vol. 1.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դարձավ նա դեպի Մանիշակը և երկու փոքրիկ տղաները — ձեզանից ոչ ոք թող չմնա այս տանը։

Բոլորը հնազանդվեցան վարպետ Սարգսի հրամանին։ Նրանք պատրաստվում էին դուրս գնալ դռնից, երբ ոսկերիչը նրանց առաջ բռնելով գոչեց.

— Ո՞ւր եք կորչում։

— Չգիտե՞ս ուր,— բարկությամբ մոտեցավ նրան վարպետ Սարգիսը և թևիցը բռնելով ուժգին քաշեց դեպի ինքը։

Խաթունը մի ակնթարթումը Մարիամին ու երեխաներին դուրս հանեց տանից։ Ոսկերիչը այս տեսնելով ավելի ևս կատաղեց.

— Իմ կնոջը և երեխաներին համարձակվում եք ինձանից խլե՞լ, — գոռաց նա վարպետ Սարգսի վրա։

Սարգիսը ոչինչ չպատասխանեց։ Նա մի շեշտակի ապտակ տվավ ոսկերիչին, որից սա գլորվեցավ։

— Տղայք,— դարձավ ապա վարպետը դեպի ներկա եղող երիտասարդները,— կապեցեք դրա ձեռներր և վերցրեք գավառապետի մոտ տանելու։

Մի քանի երիտասարդներ իսկույն կապեցին ոսկերիչի ձեռները և դուրս հանելով նրան փողոցը, բռնեցին գավառապետի տան ճանապարհը:

Բոլոր ամբոխը հետևեց նրանց:

Բ

Երջանկությունը, որին մարդիկ շատ փոքր են ճանաչում և որին ընդհանրապես հարուստների ապարանքներում են որոնում, հաճախ յուր բոլոր կատարելությամբ գտնվում է այն անշուք տնակներում, որոնց մենք «թշվառների կացարան» ենք անվանում: Ապրիլ արդար վաստակով, ճանաչհլ չափավորությորություն և գիտենալ գոհ լինել յուր ունեցածով, ահա երջանիկ լինելու առաջին պայմանները: Այս պարզ ճշմարտությունը ճանաչելու համար պետք է այցելել մեր այն այլ գավառական քաղաքները, ուր տակավին զեխությունը լուսավորության անվամբ, չէ եղծել նահապետական կյանքի պարզությունը և ուր անծանոթ է դեռ միշտ զեխության