Էջ:Muratsan, vol. 1.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընկեր արտաքուստ փայլող թշվառությունը։ Այն քաղաքը, ուր նախընթաց գլխում նկարագրված դեպքը տեղի ունեցավ, երբեմն շատ այսպիսի երջանիկներ ուներ յուր մեջ։ Նրանց թվին պատկանում էր և ոսկերիչ Գրիգորի ընտանիքը։

Ով որ չորս կամ հինգ տարի առաջ ծանոթ է եղել այդ ընտանյաց հետ, նա կհաստատե այս վկայությունը։

Գրիգորը դեռ քսան և երկու տարեկան երիտասարդ՝ յուր ունեցած ձիրքերով մեծ անուն հանեց ոսկերչության արհեստի մեջ։ Նրա ձեռագործները մեծ գին ունեին քաղաքում և գրեթե միշտ մեծամեծների սեփականությունն էին կազմում։ Տփխիսի թանգարանը այցելողը կտեսնե այսօր էլ այդ շնորհալի արհեստավորի ձեռքերի ճարտարությունը։

Գրիգորը յուր այդ երիտասարդ հասակում ամուսնացավ Մարիամի հետ, որը յուր պես որբ լինելով, ապրում էր յուր մորեղբայրների մոտ։ Նա գեղեցկությամբ այնքան գրավիչ էր և բարվոք այնքան պարարկեշտ, որ նրա որբությունը Գրիգորի կողմից ի նկատի չառնվեցավ, մինչդեռ այդ հանգամանքը շատ անգամ նպաստում է գավառացի աղջկա ամուսնական անհաջողության, որովհետև փեսաները այդտեղ անշուշտ ցանկանում են աներ և զոքանչ, հակառակ դեպքում այդ պակասությունը շատ զգալի է լինում նրանց համար։ Բայց Գրիգորը այդ բոլոր պակասության լրումը գտնում էր Մարիամի մեջ:Մի կին, որ ամենայն խանդաղատանոքսիրում էր յուր ամուսնուն և յուր բոլոր ուրախությունը և կյանքը որում էր միմիայն նորա մեջ, մի՞թե այսպիսի գանձ չէ՞, որ լցնում է ամենայն տեսակ բարյաց պակասությունները։ Եվ ահա ինչու նրանք ապրում էին ուրախ և երջանիկ, որովհետև ապրում էին միմյանց համար։ Գրիգորը ամբողջ օրը գործում էր խանութում և երեկոյան դառնում էր տուն, գոհ յուր օրվա աշխատանքից և ուրախ յուր ամուսինը տեսնելու համար։ Մարիամը դիմավորում էր նրան միշտ անուշ ժպիտը երեսին։ Երիտասարդական սիրո խանդաղատանքը, այս ժայռերի քաղաքում, նկատվում է իբրև մեղկության նշան, և շատ հազիվ է պատահում, որ փեսան կարողանա գեթ յուր մոր կամ քրոջ ներկայությամբ յուր նորատի հարսին համբուրել, բայց երիտասարդ ոսկերիչ և