Էջ:Muratsan, vol. 1.djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նկատեց ինձ քույրս, — այնպիսի շփոթված դրության մեջ, իհարկե, դու նրան վերցնելու վերա չէիր մտածիլ։

— Ի՞նշ ես խոսում, քույրիկս, այն երեկո ես ինձ հետ չեմ տարել իմ պայուսակս, ես մինչև անգամ լավ հիշում եմ, որ ճանապարհին փեսան հիշեցրեց ինձ, որ ես մոռացել եմ նրան, իսկ ես պատասխանեցի, որ պայուսակս ինձ չի պիտի հարկավորվի միէչև Բ., ուստի մի դժբախտություն էլ չէ, որ մոռացել եմ նրան։

— Այդ ճշմարիտ է, դու մոռացել էիր նրան, պատասխանեց քույրս, բայց մինչև այգին դեռ հասած չէիք լինի` որ մի տղայի ղրկեցիք ինձ մոտ թե` «Պայուսակս մոռացել եմ, շուտ ղրկիր, ճանապարհին սպասում ենք»։ Ես էլ տվի տղային և նա բերավ ձեզ։

— Կատա՞կ ես անում, քույրիկս, — բացականչեցի ես շփոթված, — մենք այդպես տղա չենք ուղարկել քեզ մոտ, մենք պայուսակ չենք պահանջել։

Ես ,մացի արձանացած: Ո՞վպետք է լիներ այդ տղան և կամ ի՞նչ կարող էր իմանալ նա, թե ես պայուսակ եմ մոռացել տանը: Այս ճարպիկ հափշտակությունը ինձ ապշեցնում էր:

Բայց այդ ժամանակ վերա հասավ փեսաս և հանելուկը լուծեց։

— Հիշո՞ւմ ես,— ասաց նա,— որ այն երեկո այգու ճանապարհովն անցնելու ժամանակ ես հիշեցրի քեզ պայուսակի մոռացման մասին, և դու բարձրաձայն պատասխանեցիր թե` «Ոչինչ. ես իմ պայուսակին հարկավորություն չեմ ունենալ մինչև Բ.», այդ ժամանակ անցավ մեր մոտից Կլեմեսը…»

— Ա՜, այժմ հասկանում եմ... նա է ճարպկությամբ տանել տվել պայուսակս, այդ անիծյալը մի քանի օր առաջ եկավ և վարպետությամբ տեղեկացավ, թե արդյոք անցաթուղթ ունիմ ես. նա մինչև անգամ տեսավ, թե որտեղ եմ պահում նրան։ Եվ որովհետև նա առաջուց տեղեկացել էր նավաստիից ամեն բան, ուստի մեր կառքով անցնելն էլ տեսնելով շտապել է հարմար րոպեից օգուտ քաղել։