Էջ:Muratsan, vol. 1.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե հիվանդ եմ, կամ գործ ունեի, վերջապես ինչ կամենում ես ասա, բայց այսօր մի՛ գնալ այնտեղ, աղաչում եմ:

—Բայց ինչո՞ւ համար, զարմանում եմ, ինչի՞ց ես կասկածում:

—Ես չգիտեմ, թե ինչո՞ւ համար, չգիտեմ, թե ինչի՞ց եմ կասկածում, բայց չեմ կամենում, որ այնտեղ գնաս: Այսօր ամբողջ օրը ես տխուր էի և միմիայն այդ բանի վրա էի մտածում: Ես այնպես եմ համոզված, որ եթե դու գնաս այնտեղ, եթե դու մեկ էլ լսես այն չար սատանայի խոսքերը, դու կփոխվես, դու էլ նրա պես չար կդառնաս, դու էլ իմ Գրիգորը չես լինիլ …

—Տեսնո՞ւմ ես, ինչ հիմար-հիմար մտքեր ես անում, Մարիա՛մ:

—Դարձյալ հիմա՞ր, —այս խոսքում Մարիամը փղձեցավ, և նրա աչքերը արտասունքով լցվեցան:

—Հապա ի՞նչ ասեմ, դու ինձ երեխա ես կարծում, ի՞նչ է: Այսուհետև՞ պետք է ինձ փոխեն, այսուհետև՞ պիտի չար դառնամ:

—Չգիտեեմ, Գրիգո՛ր, հոգյակս, միայն խնդրում եմ մի գնալ այնտեղ, իմ սիրտը շատ վատ բաներ է գուշակում, ես վախենում եմ: Այդ Ավետիքի համար մեր դրացիները շատ վատ բաներ են խոսում, ասում են, ով որ մի անգամ նրա ձեռքը ընկավ, էլ ազատվիլ չէ կարող...

—Է՜հ, դատարկ բաներ ես խոսում, թող թե աստվածդ կսիրես, մարդիկը այժմ ինձ են սպասում, ամոթ է: — Այս ասելով Գրիգորը անցավ դեպի դուռը:

—Բայց քեզ խնդրում եմ: Ինձ չե՞ս լսում,— այս խոսքերով Մարիամը վազեց դեպի դուռը և նրան ձեռքը բռնոց:

—Թո՛ղ, — ասում եմ ՙՄարիամ, ինձ մի՞ ուշացնիր, ես խոսք եմ տվել իմ խոսքից դառնալ չեմ կարող:

—Ո՛չ չպետք է թողնեմ, ես չեն կամենում, որ գնաս:

—Է՜հ, դու ինձ զզվեցնում ես: — Այս ասելով նա յուր ձեռքը խլեց կնոջ ձեռքից և շտապով հեռացավ:

Միչ քանի րոպե Մարիամը մնաց յուր տեղը արձանացած: Նրա աչքերը անշարժ ուղղվել էին դեպի այն դուռը,