Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պաշտոնատարը դրսում ինձ սպասում էր, ես մնացել էի տարակուսված, և չգիտեի ինչ պատասխանել նրան։ Մի րոպե ցանկացա դիմել սարկավագին և խնդրել նրան հետ դարձնել ինձ անցաթուղթս, բայց մտածելով, որ նա հենց այն դիտավորությամբ է ձեռք գցել, որ կարողանա պատժել ինձ, ես թողեցի այդ միտքը։ Ի՞նչ զենքով կարող էի ես համոզել այդ երիտասարդին, որ նա կարեկցեր ինձ։

Ինձ բարություն անելու տեղ, ճիզվիթների այդ արբանյակը կարող էր մինչև անգամ մեղադրել ինձ զրպարտության մեջ և նորանոր փորձանքներ բերել իմ գլխին։ Այժմ ես վախենում էի նրանից նույնչափ, որչափ և յուր ուսուցիչներից։

Ինձ մնում էր դիմել ոստիկանատան և հայտնել նրա վարչությանը ճշմարիտ իրողությունը:

Եվ ես գնացի:

Բայց ոստիկանական պաշտոնյան ոչ միայն սառնությամբ լսեց իմ պատճառաբանությունը, այլև վերջում մի հեգնական Ժպիտ և խորհրդավոր հայացք ուղղեց դեպի ինձ, որով ուզում էր հասկացնել, թե ինքն արդեն գիտե, որ ես ստախոսում եմ, բայց չէ կամենում իմ հանցանքը բռնել իմ երեսին...

Ոչինչ այնքան վիրավորական չէ, քան թե այն շնորհը, որով մարդիկ—իբր քեզ հանցավոր ճանաչելով—քաղաքավարությամբ լռության են տալիս այն հանցանքը, որը դու չես գործել, բայց որին քեզ իրենք հեղինակ են ճանաչում..»

Իմ զեկուցումը լսելուց հետո պաշտոնյան ներս մտավ ոստիկանապետի մոտ։ Մի քառորդ ժամ այնտեղ խոսակցելուց հետո դուրս եկավ և խնդրեց ինձ ներկայանալ ոստիկանապետին։

— Ձեզ վերա մեծամեծ ամբաստանություններ կան, — ասաց ինձ ոստիկանապետը, երբ ես ներս մտնելով ողջունեցի նրան,— այդ ամբաստանությունները գրավոր կերպով ներկայացրել են ինձ ամենանշանավոր մարդիկ` —Սարատովի ավագերեցը Ֆրանցիսկոս Լորենտանո և քաղաքիս մեջ մեծ անուն և հարգանք վայելող զույգ քահանաներ` պատեր-Սիմոնը և պատեր֊Պետրեն։ Բացի այն, որ ամբաստանություն ներկայացնողները վարկ և կշիռ ունեցող