ձեր տիկինը խաբում է. ասացեք սիրելիներս, ասացեք ու՞ր է ձեր ընկերուհին... ուր է Ելենա, ասացեք, ես խելագարվում եմ ուր է իմ աղջիկը... — և նա բարձր ձայնով սկսեց հեկեկալ: Շուշանը և Նիմոն չդիմացան այս աղիողողորմ տեսարանին և փղձկալով ընկան Հռիփսիմեի գիրկը և սկսան լաց լինել: Բոլոր ներկա գտնվողները հետևեցին նրանց: Անտոնը սրտի կսկծից մորմոքելով կոտրատում է յուր մատները և խառատ Օսեփը սենյակի անկյունում կծկված լռիկ արտասվում էր…
Այս բոլորի մեջ անտարբեր և անողոք երեսով անց ու դարձ էր անում տիկին Բերնարը, լացի, և մորոքվելովւ ձայները ոչինչ չէին ազդում նրա կարծրացած սրտի վերա...
Մի քառորդ ժամից հետոո ներս մտավ ոստիկանական վերակացուն:
Ի՞նչ եք հրամայում տիկին դարձավ նա Բերնարին:
— Երեկ երեկոյան իմ գիշերօթիկ կարողուհիներից մինը, Ելենա անունով, այս պարոնի և այս տիկնոջ աղջիկը, — այս խոսքերով նա մատնացույց արավ Անտոնին և Հռիփսիմեին,— խնդրեց ինձանից, որ թույլ տամ իրեն գնալ յուր հոր տունը, ինչպես միշտ սվորություն ուներ տոն օրերին գնալու և ես արձակեցի: Այդ աղջիկը դուրս գալով իմ կարանոցից չգիտեմ ու՞ր է գնացել որովհետև ինչպես սրանք ասում են իրենց տանը չէ. այժմ նրա այս հարգելի ծնողները եկել և ինձանից են պահանջում իրենց դուստրը, հազար մի տեսակ զրպարտող ակնարկություններ անելով ինձ դեմ: Խնդրում եմ այդ բանի մասին հարցուփորձեցենք բոլոր իմ կարողներին և հարկ եղած արձանագրությունը կազմելով, ազատեցեք ինձ այս մարդիկների անիրավ և ձանձրացուցիչ պահանջներից:
Այս փաստաբանական ճառից ետ տիկին Բերնարը բարկացած գնաց և նստեց բազկաթոոռի վերա և յուր փղոսկրյա հովհարը վերցնելով, երեսը շուռ տվավ դեպի պատուհանը և սկսավ արագ - արագ հովհարել երեսը, որը, իբրև թե այրվում էր բարկության սաստկությունից:
Ոստիկանական վերակացուն ինչպես որ սպասելի էր օտարոտի գտավ Ելենայի ծնողների պահանջը: Նա երկար