Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրան կառքի մեջ և ուղղվեցան քաղաք: Միմյանցից բաժանվելու միջոցին Սերգոյի աչքն ընկավ Դարչոյի վերա, և նա ցած ձայնով մրմնջաց. «Լավ, Դարչո. եթե այսուհետև դու օր տեսնես, իմ հերը անիծիր», — այս խոսքերից ետ նա շուռ տվավ գլուխը մյուս կողմը, որ այլևս յուր թշնամու երեսը չտեսնե:

Երկու ամիս շարունակ մեր թամադան պառկած մնաց, երբեմն վտանգավոր և երբեմն հուսալի դիրք առնելով: Բայց ի վերջո հեքիմ Կոստոն (լիս դառնան նրա հերն ու մերը), կատարելապես առողջացավ նրան:

Բ

Մի քանի օր էր, ինչ որ Սերգոն վեր էր կացել և գնում էր յուր գործին:

Մի մութ երեկո, Հավլաբարի կամուրջի վերա «թրխկ» մի մահակ տրաքեց մի երիտասարդի ճակատին: «Վա՜յ մեռա…»,— ճչաց երիտասարդը և ընկավ գետին: Հարված տվողը Սերգոն էր, որ իսկույն փախավ, հարված ստացողը Դարչոն էր, որին ոստիկանությունը կառքի մեջ դնելով տարավ յու տունը:

Անցավ էլի մի փոքր միջոց: Դարձյալ գիշեր էր: Բերդի զառիիվայրի վրա մի զորեղ աքացի երեսի վերա փռեց Դարչոյին:

Աքացի տվողը դարձյալ Սերգոն էր, որ սատանայի նման չքացավ:

Մի գեղեցիկ առավոտ (օրը կյուրակե էր), Դարչոն մի մեծ թաշկինակ ձեռքը, մեջը զանազան պաշարեղեներով լիքը վերադառնում էր տուն: Դեռ իրենց մուտքին չհասած, մի ահագին քար թռավ հարևան տան կտուրի վրայից և իջավ ուղիղ խեղճ երիտասարդի ուսի վերա: Թաշկինակը ընկավ նրա ձեռքից, և մեջը եղածները ցրվեցան գետին. իսկ ինքը՝ Դարչոն աղիողորմ կսկիծով ներս ընկավ տուն: Այս անգթությունն էլ Սերգոյի գործն էր:

Խեղճ Դարչոն ոչինչ հնար չէր գտնում յուր ոխերիմ