այժմ հանդիսատեսներին դահիրան էր գրավում, այժմ էլ բոլորի աչքերը շուռ եկան հարմոնի վրա: Նրա սպիտակ ըստեղուքները այնպես արագ և փափուկ ոստոստում էին գեղեցիկ աղջկա ճարտար մատների տակ, որ լեզգինկան՝ պար չիմացող անդամների մեջ էլ գրգիռ էր զաթեցնում:
Մաշոյի հարմոն ածելը վերջապես ամոքեց համառ Նինուցիի սիրտը և նա բարեհաճեց պարել «միմիայն Մաշոյի խաթեր համար»:
Բայց շատ քրքրվող տիկնոջ պարն էլ իսկի մի զատ չէր հադիսատեսներից ոչ ոքին նա ոչինչ գոհություն չպատճառեց յուր պարով, բացի պարապետուհուց, որ խիստ ամուր ծափահարում էր նրան՝ անընդհատ «տաք-տաշի տաշ-տաշի» բացականչելով, իսկ պարապետուհվոյն իրեն ձայնակցում էին մի քանի հին պառավներ, որոնք նույնպես իմանում էին, որ Նինուցին խիստ հարուստ և բախտավոր տան հարսն է: Վերջապես նա էլ դուրս գնաց և ասպարեզը մնաց ազատ:
Պարապետուհին ձեռքերն այս ու այն կողմ է ձգում, սրան էր քաշում, նրան էր քաշում, բայց ոչ ոք հանձն չէր առնում պարել, որովհետև մնացել էին միայն հարսներն ու աղջիկերքը, որոնք ի ներքուստ թեպետ մեռնում են պարելու համար, բայց արտհաքուստ սուտ համեստությունից ստիպված, այնպես են կեղծում, որ իբր թե չեն կամենում պարել: Դրա պատճառն այն է, որ շատերն խնդրեն որ գրեթե զոռով ներս գցեն իրանց, որ հետո ասեն թե՝ «ես սկի չէի ուզում, համա խիստ զոռեցին»: Բայց խիստ շատ է վրդովվում այդպիսին, երբ տեսնում է, թև մինչև յուր բանը շինելը՝ հանկարծ մի անկյունից դեդաներից մինը գդելով ներս ձգեց յուր տգեղ դեմքով ու կոպիտ հագուստով աղջկանը: Վայ ինձ. այդպիսի դեպքերում ես բնավ չեմ ծափահարում. և եթե դահիրան իմ ձեռքումը լինել, կամ վայր կընկներ և կամ լեզգինկայի փոխարեն ես կսկսեյի «երի, երի, չոբան երի» ածիլ, որով միայն արջերնու կապիկներն են պարում: Ուրիշ պար է իհարկե,