Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աստղիկը սիրում էր Պետրեին, և այդ մի սիրող մոր համար մեծ ուրախություն էր, երկրորդ՝ որ Աստղիկը պիտի հարսնանար մի երիտասարդ, խելոք և զարգացած տղայի, որ կարող էր բախտավորացնել նրան, երրորդ՝ որ Աստղիկի սկեսրը տիկին Հռիփսիմեն էր, մի բարի, ազնիվ և առաքինի կին, որի յուրաքանչյուր խոսքից սեր և քաղցրություն էր բուրում։ Մեր մեջ, մանավանդ, ուր երիտասարդներին չեն թողնում իրենց համար ապրելու և սկեսրները իրենց պառաված ուրախությունը հարսներին ճնշելու մեջ են գտնում, մեծ արժեք ուներ, իհարկե, տ. Հռիփսիմեի բարի և առաքինի սիրտը։ Վերջապես չորրորդ պատճառը այն էր, որ Պետրոսը միակ ժառանգն էր Թովմաս Մարալյանի մեծ հարստության և այս պատճառը ավելի քան հարգելի էր…

Մի ժամից հետո Պետրոսը եկավ յուր ապագա զոքանչի մոտ։ Տիկին Եղիսաբեթը հայտնեց յուր անկեղծ ուրախությունը. այն նորության համար, որ նա հայտնել էր յուր մորը և նրա միջոցով էլ իրեն։ Նա կանչեց Աստղիկին, որ այդ ժամանակ պարապում էր յուր առանձնարանում և չգիտեր, թե ի՞նչ է գործվում իրենց տան մեջ, և քնքշությամբ հանդիմանեց նրան, որ նա ծածկել էր յուր մորից յուր սիրակցությունը Պետրոսի հետ։ Օրիորդը շփոթվեցավ և շառագունեց, նա մեկ Պետրոսի վերա էր նայում, մեկ յուր մոր վերա և չէր կարողանում հասկանալ, թե այս ի՞նչ տարօրինակ հայտարարություն էր, որ արին իրեն։ Բայց տ. Հռիփսիմեն չկարողացավ երկար տանել օրիորդի անհանգստությունը. նա կարճ խոսքերով բացատրեց նրան գործի էությունը և գրկելով յուր հարսնացուին, ջերմագին սեղմեց նրան յուր կրծքի վերա և սիրաշունչ համբույրներով ծածկեց նրա երեսը։

Հետո երբ ամեն ինչ խաղաղ կերպարանք առավ, տիկին Հռիփսիմեն հանեց մի թանկագին մատանի, տվավ այն յուր որդուն և հանդիսավոր եղանակով ասաց.

—Պետրե, այս մատանին առաջին անգամ ես նվեր ըստացա քո հորից. սա նրա սիրո միակ գրավականն է, որ մինչև այսօր մնացել է ինձ մոտ իբրև թանկագին հիշատակ, հանձնի՛ր նրան իմ սիրելի հարսին և թող այդ մատանու հետ