Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարյաց փոխարեն արժանավոր ստրկություն չէ անում իրենց: Իհարկե, երբ որ ազգի մեջ գոյություն ունեցող մի բարեգործական հաստատություն, մինչև անգամ հրապարակային կանոնագրությամբ, պարտք է դնում իրենից բարերարված և երիտասարդների վերա` մի որոշ ժամանակ ծառայել յուր հրամաններին, իբրև թե վայելած բարյաց փոխարենր հատուցանելու համար, և այսպիսով սրբապղծում է ճշմարիտ բարեգործության նշանակությունը, էլ ի՞նչ իրավունք ունինք մենք ավելին պահանջել մասնավոր անհատներից, որոնցից յուրաքանչյուրը յուր խելոք գլխի տերն բայց ավելի անբարոյականացնում է ժողովրդին մեր բարեկամների մի ուրիշ դասը, որ գլխավորապես կազմված է փառամոլ և սնապարծ անհատներից: Մեկ էլ տեսնում ես լրագրի ճակատին մեծ-մեծ տառերով արձանագրվեցավ պարոն կամ տիկին Մանսուրյանի մեծ բարեգործության պատմությունը Ի՞նչ է պատահել. հետաքրքրությամբ կարդում ես ներբողը. և դուրս է գալիս, որ պարոնը բարեհաճել է հինգ ռուբլի նվիրել Օձուն գյուղի ուսումնարանին, իսկ տիկինը` յոթանասուն կոպեկ` Հայրիկի սովյալներին… Եվ ի՞նչ, կարծում եք թե այս զոհաբերությունները առանց արժանավոր վարձատրությա՞ն են մնում։ Ոչ. իսկույն միևնույն լրագրում Օձուն գյուղի հասարակությունը յոթանասուն մարդու ստորագրությամբ շնորհակալության ուղերձ է հրատարակում, իսկ Հայրիկը բազկատարած, Վանի մայր եկեղեցում, Մանսուրյանի գովության քարոզն է խոսում… Իհարկե, քանի որ մի երկրում թզուկ նվիրատուները այսքան հեշտությամբ մեծ բարեգործներ են հռչակվում, և կա ժողովուրդ, որ առանց քննության, փառաբանում է նրանց, ի՛նչ զարմանք, ուրեմն, որ այս ու այն անկյունում, անհայտության դատապարտված փառամոլներ, որոնք զլանում են իրենց քաղցած ու մերկանդամ ազգականին հինգ սև փողի բարերարություն անելու, իրենց ողորմելի գոյությունը աշխարհին հայտնի անելու համար, հանկարծ ազգի բարերարներ կամ մեկենասներ են հռչակվում. ոմանք ներսես Պատրիարքին բացառիկ նվերներ ղրկելով, այլք Վանի խեղկատակներին դրամական օժանդակություններ անելով, իսկ ուրիշները Սահակ Բագրատունու, Դավիթ Մամիկոնյանի