Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

  Ամեն ամեն ասեմ ձեզ, եթե ոչ հատն
ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի, ինքն
միայն կայ, ապա եթէ մեռանիցի՝ բազում
արդիւնս առնէ։


Ավետ. Հովհ.


  Ամենավատթար դաստիարակությույունն
իսկ, որ անձնուրացություն է սովորեց-
նում, լավագույն է, քան ա՛յն դաստիա-
րակությունը, որ անձնուրացությունից
զատ ամեն բան սովորեցնում է։


Ջոն Ստերլին



Այժմ ես կարող եմ այդ կնոջ մասին խոսել, որովհետև նա այլևս չկա… Տարիներ են անցել այն օրից, որ նա իր վերջին բարևը տվավ այս աշխարհին, թողնելով յուր հիշատակն անծանոթության մեջ։ Նրա գերեզմանը վաղուց ծածկվել է կանաչով, և շուրջ տնկված ուռենիները մեծացել, ուռճացել են և իրենց քաղցր սոսափյունով օրհներգներ են մրմրնջում նրա արդար հոգվո համար։

Մեր այս ինքնապաշտ ժամանակում, երբ անձնվիրությունը դարձել է անգյուտ, ըստ որում մարդիկ նրա պաշտամունքը հատկացրել են անձնասիրության, այդ կինն յուր սեռի մեջ միակն էր ու առաջինը, որ հասարակաց բարվույն նվիրվելու ծանրագույն խաչն ստանձնեց, առանց սակայն աշխարհում ձայն ու աղմուկ հանելու։ Նրա պատմությունը մեծ չէ, բայց արժանի է ուշադրության. դրան ծանոթանալու համար բավ է, որ դուք թերթեք այս հիշատակարանը, որ