Էջ:Muratsan, vol. 2.djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Ոչ, սիրելիս, նա կամենում է քեզ հետ մեր տանը պարապել,— ասաց հայրս մեղմով ժպտալով։

— Բայց պատճա՞ռը։

— Պատճառը հարգելի է. նա ասում է թե՝ «ձեր աղջիկը չափազանց ընդունակ է և տրամադիր արագ հառաջադիմելու բայց յուր ընկերուհիները խանգարում են նրան իրենց համր ընթացքով. պետք է ձեր աղջկան ազատ ասպարեզ տալ առաջ գնալու»։

— Իսկ դո՞ւ, հայրի՛կ, մի՞թե համաձայն չես,— այժմ արդեն սրտատրոփ հարցրի ես։

— Ես կանեմ այն, ինչ որ դու կցանկանաս, սիրելի աղջիկս,— ասաց նա գգվանքով և ես ուրախությունից խելագարված նրա գիրկը թռա։

— Այո՛ հայրիիկ, ես կամենում եմ, որ նա այստեղ, մեր տանը դասախոսե,— ասացի ես։ — Իրավ որ իմ ընկերուհիները խանգարում են ինձ. նրանք սովորելու ո՛չ եռանդ, և ո՛չ ցանկություն ունեն։ Առաջին օրերը միայն ոգևորված էին, իսկ այժմ, օ՜հ, ես ամաչում եմ նրանց տեղ, գրեթե ոչինչ չեն սովորում. հենց որ վարժապետը դասախոսում է, նրանք դարձյալ ոգևորվում են, բայց տուն վերդառնալուց կրկին նույն սառն ու անզգա աղջիկներն են դառնում, ինչ որ են իսկապես։

— Թո՛ղ ցանկացածդ լինի,— ասաց հայրս,— ես կխնդրեմ Գարեգնին, որ վաղվանից գա մեզ մոտ։

Օ՜հ, ի՜նչ ուրախություն, ի՜նչ ավետիք էր այս ինձ համար։ Ես որպիսի՜ սիրով, որքա՜ն խանդաղատանքով գրկեցի նորեն իմ բարի հորը, ինչպե՜ս նրան այժմ ջերմությամբ էի սիրում։

Եվ իրավ, իմ ընկերուհիները խանգարում էին ինձ։ «Այժմ ես տասնապատիկ ավելի եռանդով կսովորեմ, մտածում էի ես, իմ թանկագին ժամանակն էլ չեմ զոհիլ իմ ընկերուհիների աննպատակ շատախոսությանը… այժմ արդեն արագ կհառաջադիմեմ»։ Եվ իմ ենթադրությունները սխալ չէին։

Սկսած այն օրից, որ Գարեգինն եկավ մեր տանը դասախոսելու, ես հետզհետե մեծ հառաջադիմություն արի: Մի