Էջ:Muratsan, vol. 2.djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աղետի պատահած լինելով, մոռանում է յուր անձը և միայն սիրելիի ազատության համար մտածում… Եվ ինչպե՜ս լավ գուշակում էր իմ հոգին։

Ճաշից վերջը, երբ կրկին ինձ համար կենաց առաջարկվեց, հայրս բաժակը ձեռքն առնելով՝ ի մեծ զարմացումն իմ, անշուշտ և հյուրերի, հետևյալ անսպաս բանախոսությունն արավ.

— Ձեզ հայտնի է, որ ես միայն մի աղջիկ ունիմ. սա է թե՛ իմ և թե՛ յուր մոր միակ ուրախությունը բոլոր աշխարհում։ Արդեն տեսնում եք նա գեղեցիկ է ինչպես հրեշտակ, իսկ նրա սիրտն ու հոգին գեղեցիկ են ավելի, քան յուր պատկերը։ Նրան ուսում ու կրթություն տալու համար ես ոչինչ չեմ խնայել։ Մեր քաղաքում գտնված ամենալավ ուժերից հետո ես հանձնեցի նրան մեր լավագույն վարժապետի, մեր ամենից սիրելի Գարեգնի խնամքին։ Ի՞նչ սովորեցրեց նա նրան, չգիտեմ, բայց որ ինքը, վարժապետը, գոհ է յուր աշակերտուհուց, այդ ինձ համար շատ բան է նշանակում։ Կարող եմ հանգիստ լինել ուրեմն, որ իբրև հայր, իմ դստեր վերաբերմամբ, իմ պարտականության մեծագույն մասը կատարել եմ։ Մնում է ամենափոքրը, այն է՝ ընտրել նրա համար մի արժանավոր ամուսին։ Այդ արժանիքն, իմ համոզմամբ, չէ կայանում երիտասարդի ո՛չ հարստության, ո՛չ կալվածների և ոչ համբավի մեջ, որովհետև, աստուծո ողորմությամբ, ես այնքան հարստություն ու ստացվածք ունիմ, որ կարող է իմ այդ երկու որդիներին էլ բավել շատ երկար տարիներ։ Ես ցանկանում եմ միայն, որ երիտասարդը լինի ազնվամիտ, բարեբարո, առաքինի և լուսավոր։ Ահա՛ հենց այդպիսի երիտասարդ էլ ես գտել եմ, որին նաև իմ դուստրը սիրելով սիրում է։ Դա ամենիս սիրելի, մեր առաջ նստած Գարեգինն է։ Ես նրան եմ հանձնում իմ Աննայի ձեռքը՝ հայրական վերջին պարտքից սիրով ազատվելու համար…

Վերջացնելով խոսքը, հայրս բաժակը դատարկեց։ Բայց ես ամոթից շփոթվել, շառագունել էի, քրտինքը առուներով խաղում էր մարմնիս վրա, չգիտեի թե որ կողմ