Էջ:Muratsan, vol. 2.djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կանչեցի ինձ՝ հայրենիքի բարձրագույն սերը և նրա զորությամբ հաղթահարեցի սպառնացող վտանգը։

«Երբ վերջին անգամ, իբրև ուսուցիչ, ես հեռանում էի ձեզանից, դուք, քաջ գիտենալով, որ ես փախուստ եմ տալիս ձեր սիրուց, ծանր դիտողություն արիք ինձ, ասելով, որ ես անարգում եմ ձեր սրտում վառված սիրո սուրբ կրակը, մինչդեռ պաշտպան պիտի լինեի նրան։ Դուք, անշուշտ, հիշում եք, որ ես պատասխանեցի թե՝ սրբությունը չի անարգվիլ յուր երկրպագուից։ Դրանով կամենում էի ասել թե՝ ես ձեր սրբազգաց սիրո ջերմեռանդ երկրպագուն եմ։ Եվ ինձ մշտական վիշտ պիտի պատճառեր ա՛յն մտածմունքը թե՝ ես հեռացա ձեզանից առանց իմ զգացմունքներին ձեզ ծանոթացնելու։

«Այժմ դուք արդեն բոլորը գիտեք և ես հանգիստ եմ։

«Մնում է միայն մի հարց.— Արդյոք ներո՞ւմ եք դուք ինձ այս զոհաբերությունը։ Որովհետև այս դեպքում ես իրավունք ունիմ միայն իմ սերը խեղդելու, բայց ո՛չ նաև ձերը»։

— Խոնարհում եմ այդ զոհաբերության առաջ,— պատասխանեցի ես,— որովհետև նա սուրբ է, որովհետև նա ավելի բարձրագույն սիրո համար է։ Որքան էլ ծանր լինի իմ զրկանքը՝ այսուամենայնիվ. ես նրա մեջ ունիմ այն մխիթարությունը թե՝ դուք հեռանում եք ինձանից ո՛չ թե մի ուրիշ կնոջ, այլ հայրենիքին ձեր սիրտը նվիրելու։

— Շնորհակալ եմ. այդպես էլ հավատում էի իմ ներշնչած ոգուն. գիտեի, որ նա կարդարացնե իմ հույսը, — ասաց Գարեգինը կարծես հրճվելով և սեղմեց ձեռս ի նշան շնորհակալության։ Ապա կրկին դառնալով ինձ, ավելացրեց.— իսկ այժմ, օրիորդ, դուք ազատ եք. աշխատեցեք սիրել ձեր առաքինության արժանի մի երիտասարդ, ամուսնացե՛ք նրա հետ և երջանիկ եղեք։ Ընտանեկան քաղցրությունը, որ ինձ վիճակված չէր ճաշակել, անշուշտ մի գերագույն բարիք է, որ այնքան շատ երգվել է բանաստեղծներից…

— Ձեզանից հետո սիրե՞լ մի ուրիշին… միթե դուք