Էջ:Muratsan, vol. 2.djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Եվ այդ օրվանից էլ կարծես դժբախտ հիվանդությունը մտավ նրա մեջ։ Վասնզի մյուս առավոտ դասատուն չեկավ և ինձ հանձնեց պարապել յուր դասը, իսկ հետևյալ օրը՝ կյուրակի պատարագին չեկավ և դպրապետությունը ես արի։ Երկուշաբթի և երեքշաբթի դարձյալ դասերից բացակա էր։ Այդ բոլոր ժամանակ նա կամ փակված էր լինում յուր սենյակում, կամ տխուր ու մտախոհ շրջում էր անտառում։ Մի շաբաթից հետո բոլորովին թողեց յուր պարապմունքը և ամեն առավոտ կանչում էր ինձ ու Մանիշակին ու պատվիրում, թե ինչպե՞ս պիտի մենք յուր դասերը պարապենք։

— Հիվանդ եմ, սիրելիներս,— ասաց նա մի օր,— էլ գործելու սիրտ չունիմ. աշխատեցեք, որ իմ բացակայությունը զգալի չլինի երեխաներին, պարապեցեք նրանց հետ սիրով, եռանդով. դուք արդեն պատրաստված եք դրա համար։ Գուցե մի օր ես չլինիմ, ուրեմն այժմյանից գործը կառավարելու հոգսը պիտի առնեք ձեզ վրա։

— Աստված չանե, քույրիկ, ինչո՞ւ այդպես եք ասում, դուք մեզ անիծում եք,— վշտացած նկատեցինք մենք։

— Չէ, սիրելիներս, մի՛ նեղանաք, իմ սիրտը վկայում է, որ վախճանս հեռու չէ,— ասաց նա հառաչելով.— տխրելու էլ ոչինչ չունիք, ոչ ոք աշխարհում հավիտյան չէ ապրում։ Սակայն ես ուրախ եմ, որ ինձանից հետո պիտի թողնեմ ձեզ. վստահ եմ, որ դուք հավատարիմ կմնաք ինձ։

«Այնուհետև նա դարձյալ մի-մի անգամ մտնում էր դասատուն, առաջվա նման քաղցրությամբ խոսում էր աշակերտների ու աշակերտուհիների հետ, ասում էր նրանց, որ այնուհետև միայն մենք պիտի պարապենք իրենց հետ և պատվիրում էր հնազանդ լինել մեզ։

«Մի քանի օրից հետո քույրիկը կանչեց մեզ. այլև անցյալ տարում ավարտողներից՝ իրենց ընդունակությամբ հայտնի մի աշակերտի ու աշակերտուհու. բոլորիս հետ միասին կազմեց դասերի նոր ցուցակ և գլխավոր առարկաները մեզ, իսկ երկրորդականները վերջիններին հանձնելով, պատվիրեց, որ այդ օրից արդեն ուսումնարանի բոլոր հոգսը առնենք մեզ վրա։ Այդ միևնույն օրը նա գանգատվում