Էջ:Muratsan, vol. 2.djvu/457

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Երեկոյան դեմ նա մինչև անգամ մի փոքր ուրախ էր և հենց այդ ժամանակ մի կարևոր հանձնարարություն արավ ինձ, իսկ գիշերը դարձյալ գանգատվում էր սրտի չափազանց անհանգստությունից։ Առավոտյան վերջին ժամերը նա հոգեվարքի մեջ անցկացրեց։ Տեր-հայրը, որ բոլոր ժամանակ Պետրոսի հետ միասին գտնվում էր մյուս սենյակում, եկավ և սուրբ հաղորդությունը տվավ նրան։ Երբ արևի առաջին ճառագայթներն ընկան պատուհանի վրա, նա յուր արդար հոգին ավանդել էր արդեն…

Մանիշակն ավարտեց յուր խոսքը արտասվելով և մենք ամենքս զգացված՝ հետևեցինք նրան։

Երբ տխուր զրույցն ավարտելով, ես առանձնացա ինձ համար պատրաստված սենյակը հանգստանալու, Մանիշակը, որ քիչ առաջ դուրս էր գնացել Պետրոսի հետ, նորեն վերադարձավ և մտնելով ինձ մոտ՝ պարզեց դեպի ինձ մի ծրար և ասաց.

— Այն հանձնարարությունը, որ վերջին երեկոյան արավ ինձ քույր-Աննան, այս էր։ Նա պատվիրեց ինձ՝ հանձնել ձեզ այս ծրարը, եթե երբևիցե գալու լինեիք մեր գյուղը՝ յուր գերեզմանին այցելելու։— Այս ասելով նա թողեց ծրարն իմ ձեռքում և դուրս գնաց։

Եվ այնքան արագ կատարեց նա այս, որ ես սկզբում կարծես չհասկացա թե՝ ի՞նչ էր ասում ինձ, որովհետև ուշադրությունս տակավին գրավված էր նորատի կնոջ անսպաս ներս գալովն։ Բայց, երբ նա ծրարն իմ ձեռքում թողնելով հեռացավ, այն ժամանակ միայն խելաբերեցի և սկսա դիտել ինձ տրված ավանդն այնպիսի երկյուղած հետաքրքրությամբ, որով միայն ջերմեռանդ հավատավորը կարող էր դիտել հանկարծ ու անսպաս երևան եկած մի սրբի մասունքը… Ծրարի վրա իմ անվան կամ ազգանվան փոխարեն գրված էր միայն՝ «մեր բարեկամին»։ Այսքանն արդեն բավական էր, որ իմ հիշողության մեջ նորեն կենդանանար քույր-Աննայի կյանքի ամբողջ պատմությունը կամ իմ առաջ նկարվեր նրա հոյակապ, սրբափայլ պատկերը։ Եվ ա՞յդ էր արդյոք պատճառը, որ ինձ մի վայրկյան այնպես թվաց թե՝ նա իրոք չէ մեռել, թե դեռ ապրում է և