Էջ:Muratsan, vol. 2.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


երևալ յուր աչքին ա՛յն անձը, որ քանի օր առաջ ամենաազիվ մարդն էր հռչակում իրեն' խոսքերով, իսկ այսօր ստորներից սորագույնը՝ յուր գործով։

Պլատոնը մտավ. Ամալիան մի քայլ ետ կանգնեց, և յուր կրակոտ աչքերը սևեռեց նրա վերա. մի քանի րոպե նրանք անթարթ աչքերով սկսան դիտել իրար առանց մի բառ արտասանելու, ինչպես երկու քաջ մենամարտողներ, որոնք կռվից առաջ զգուշավոր աչքերով և սուսերամերկ կշռում են միմյանց շարժումը։

— Դու այստե՞ղ, Ամալիա,— առաջին անգամ ընդհատեց լռությունը Ջոմարջիձեն։ 

— Այո՜, պարոն. ես այստեղ եմ, իսկ դո՞ւք, դո՞ւք էլ այստեղ եք, այնպես չէ՞։

— Ինչպես տեսնում եք։

— Այս տո՞ւնն է, ուրեմն, Գորիի մոտ գտնված ձեր երկու գյուղերը, որոնց բնակիչներին դուք եկել եք խաղաղացնելու,— դառն հեգնությամբ հարցրեց Ամալիան, կամենալով հիշեցնել նրան այն սուտ պատճառը, որ Պլատոնն առաջ էր բերել յուր բացակայության առթիվ գրած նամակում:

Պլատոնը ժպտաց։

— Դուք մա՞րդ եք, թե՞ հրեշ, — բարկացած հարցրեց Ամալիան զայրանալով նրա անտարբերության վերա։

— Նայելով, թե ո՞վ ինչպես է ընդունում ինձ։

— Բայց ես կամենում եմ ձեր բերանից լսել ձեր անունը։

— Հրեշ, եթե ցանկանում եք. բայց ես ինձ մարդ եմ ճանաչում։

— Այո՜, մի մարդ, որ յուր գոյությամբ ներկայացնում է մարդկության մարմնացյալ ստորությունը…

— Օրիորդ, դուք տաքանում եք։

— Ուրեմն սովորեցրեք ինձ ձեզ նման սառնասրտությամբ անպատվությունը տանելու։

— Դրա համար հարկավոր է, որ ամեն մի աննշան վիրավորանքի վերա ուշադրություն չդարձնեք։

— Աննշա՞ն եք համարում ուրեմն ձեր ինձ հասցրած վիրավորանքը։

— Ես չեմ հիշում, թե երբևիցե վիրավորել եմ ձեզ։