Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Վի՞րջը:

— Վիրջը չկանացի թե տեսել էի:

— Ինչի՞. զարթեցա՞ր։

— Էս մարդիմազար բիճն էկավ ու զարթեցրուց։

— Ինչի՞:

— Աստուձ վուչ գիդե նրա գլուխն ու արիվը. պատվավուր օքմին է էկի, կոսե, ստոլդ պիտիմ տանի, կոսե։ — Իժո՞ւմ, ո՞վ էր պատվավուր օքմինը։

— Ա՛յ, չի՞ս տեսնում միր հիդիվը նստած:

Վերջին խոսքերը Սոսոյի տղան այնպես արտասանեց, որ Սարյանը չլսեց:

Սերգոն, որին յուր շատախոսության համար «չաչանակ» էին անվանում, միջին հասակով, նիհար կազմվածքով, դեղնած երեսով, փոքր ու խաժակ աչքերով և մեծ բերանով՝ մոտ հիսուն տարեկան մի մարդ էր: Հագած ուներ սև մահուդից արդեն դեղնած մի կաբա, սև սատինի արխալուղ. կապած էր փոքրիկ արծաթե գոտի. գլխին ուներ նույն դեղնած մահուդից կարած կարտուզ, իսկ ձեռքում կարմիր «տերողորմյան», որը սովորություն ուներ միշտ ետքին բռնելու և այնպես համարելու։

Հետաքրքրությամբ ետ նայելով նա տեսավ նորեկ երիտասարդին և կամացուկ շշնջաց ընկերոջ ականջին.

— Խամ կուլի ա՛յ, թե չէ էստի ո՞ւր գուքեր։

— Միթոմ էստի ի՞նչ է. սրամեն պակա՞ս մարդ է մեր Մոմճին, վուր գալիս է միր կողքին նստում ու միզ հիդ էլ չայ խմում։

— Մոմճի չէ, տո՛, Մոմճյան ասա։

— Մոմճյան, հա՛։

— Մեր Մոմճյա՞նը, էլ ասում ի՞ս. օսկի է, օսկի. յիս նրա հոգուն մեռնիմ։

— Թե՞ ասիր, վուր քիզ հիդ պիտի գա:

— Գուքա, ջեր վաղ է։ Ա՛յ, էրազն էլ տեսիլ իս. էրեգ խոսեցանք, վուր քիզ իրիցփուխ շինինք։

— Մոմճյանն է՞լ ասավ:

— Դիփունից առաջ նա ասավ էլի, թե ծղալոբի պես տղա չկա, կոսե. նրան պիտինք ջոկի, կոսե։