Էջ:Muratsan, vol. 3.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չէ՞ որ ես երեկ եկա և դեռ ոչ մի տեղ չեմ գնացել։

— Այո՛, ներողություն, ես մոռացա։

— Յիս կու շանց տամ էլի. հրամանքդ վո՞ւրդի իք կենում. ասացեք.— մեջ մտավ չաչանակ Սերգոն։

— Չոլախի քարվանսարայում։

— Վա, Չոլախի քարվանսարեն հորես էստի չէ՞. յիս խո ամեն օր էնդի իմ թրև գալի, յիս գուքամ կուտանիմ ձիզ, արխեին կացեք։

— Այո՛. պ. Սերգոն ձեզ կբերե. նա մեր խմբագրատունը ճանաչում է։

— Շատ շնորհակալ կլինեմ,— ասաց Սարյանը և չկամենալով այլևս խանգարել խոսակիցներին, ողջունեց նրանց և հեռացավ։

Մոմճյանը նույնպես շատ չուշացավ այդտեղ։ Նա մի քանի տեղեկություններ հարցրեց գդակագործից, նրա բերած մարդկանց հետ ծանոթացավ և ապա գործելու համար զանազան հրահանգներ տալով թե՛ գդակագործին և թե՛ նրա բարեկամներին, դուրս գնաց թեյարանից։

Է

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԺՈՂՈՎ

Թիֆլիսի Վերա քաղաքամասում, մի փոքրիկ փողոցի վրա, գտնվում է մի ոչ շատ ընդարձակ շինություն, բաղկացած մի քանի փոքրիկ բնակարաններից։ Նրա ներքին հարկի մութ ու խոնավ սենյակներում ապրում են ստորին դասակարգի մարդիկ, գլխավորապես արհեստավորներ, բանվորներ և լվացարար կանայք, իսկ վերին հարկում՝ զանազան ընտանիքներ և անհայտ կոչման ու պաշտոնի տեր անձինք։

Վերին հարկի բնակարաններից մինը, որ բաղկացած է մի նախասենյակից, երեք սենյակներից մի սեղանատնից և մի ընդարձակ հյուրասենյակից, պատկանում է հին թիֆլիսցի տիկին Մարթա Դաբաղյանին, որն ապրում է այդտեղ յուր մի