Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կրիր մի կարդա՛, տառասխալներն ու անկանոնություններն ուղղիր, մինչև որ ես էլ ուրիշ գործ ունիմ՝ նա վերջացնեմ հետո ամեն ինչ մանրամասն կպատմեմ։

— Ուրախությամբ, տվեք տեսնեմ ինչ նամակ է այդ: Պ. խմբագիրն ընթերցողներին հայտնի թղթակցությունը տվավ Վահանին, իսկ ինքը սեղանի մյուս կողմն անցնելով, սկսավ մի ինչ-որ թուղթ խազմզել, ցույց տալու համար թե խիստ կարևոր բան է գրում։

Երիտասարդ Սարյանը սկսեց կարդալ թղթակցությունը և հետզհետե ուղղել թե՛ տառասխալները, թե՛ լեզվի անկանոն դարձվածները։

Քանի դեռ երկու ծանոթները զբաղված են խմբագրական աշխատությամբ, մենք կարող ենք ծանոթացնել մեր ընթերցողներին պ. Մանուկ Շաշյանի անձնավորության և նրա ոչ շատ նշանավոր անցյալի հետ։ Այս ծանոթությունը գուցե փարատե մեր ընթերցողների այս տարօրինակ խմբագրի վերաբերմամբ ունեցած տարակուսանքը։

Պ. Մանուկ Շաշյանը ծնվել է նույն քաղաքում, որտեղ և Վահան Սարյանը։ Սկզբնական ուսումն ու կրթությունը ստացել է տեղական քահանաներից մեկի՝ մասնավոր ուսումնարանում։ Հետո մտել է քաղաքային դպրոցը, ուր սովորել է երկու տարի։ Համոզված լինելով, որ իրեն նման ընդունակ երիտասարդները դպրոցներում երկար չեն դեգերում, այլ առաջ գնալու համար շտապում են կյանքի մեջ մտնել, նա երկրորդ դասատան քննությունը տալուց ետ թողել է քաղաքային դպրոցը:

Այդ ժամանակ հայոց թեմական դպրոցը բարեկարգ վիճակի մեջ էր և վարժապետական ընտիր խումբ ունենալով հսկայաքայլ հառաջադիմում էր:

Մանուկը մեկ որոշեց մտնել հայոց դպրոցն ուսումը շարունակելու, բայց մտածելով, որ հայերեն չիմանալու պատճառով առաջին դասարանում պիտի ընդունվել (որպիսի հանգամանքը, հարկավ, կվիրավորեր յուր ինքնասիրությունը), նա թողեց այդ դիտավորությունը։ Բայց որպեսզի իսպառ զուրկ չմնա հայերեն լեզվի գիտությունից, նա գեղեցիկ միտք հղացավ. այն է՝ ծանոթանալ հայոց դպրոցի վարժապետների հետ և շարունակ հարաբերության մեջ գտնվել