Էջ:Muratsan, vol. 3.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Այնտեղ, որ ասացիր թե՝ իմ խմբագիր դառնալուն ոչ թե ճարպկությունը, այլ պատահականությունն օգնեց;

— Հա, այդ էի ասումու; Այժմ լսիր: Գուցե իմացած լինիս, որ ես Թիֆլիս եկա ձեր զվարճախոս, բայց իրոք խելոք, վարժապետի խորհրդով։ Չես կարող երևակայել, թե քանի՜ քանի՜ անգամ ես օրհնել եմ այն րոպեն, երբ վարժապետն ինձ ասաց թե' «Մանուկ, գնա՛ Թիֆլիս. դու հասարակ մարդ չես և կարող ես պիտանի լինել ազգին»։ Եթե խորհրդապահ լինիս, Վահան, ես քեզ կասեմ, որ նա այդ ժամանակ մի ուրիշ բան էլ գուշակեց. «Դու կարող ես մեծ մարդ լինել, Մանուկ...»,— ասաց ինձ և այժմ ես տեսնում եմ, որ այդ մարդու մեջ մարգարեական հոգի է եղել։

-Ուրեմն դու արդեն քեզ մեծ մարդկանց կարգո՞ւմն ես երևակայում,— ծիծաղը զսպելով նկատեց Վահանը։

— Ոչ, բայց զգում եմ, որ վաղ թե ուշ այդ մարդկանց ընկերը պիտի լինիմ։

— Երջանիկ մարդ ես, Մանուկ, որ այդ հավատն ունիս քո մասին։

— Հենց այս հավատն էլ պիտի ուժ տա ինձ հասնել այնտեղ, ուր որ ձգտում եմ։

— Վե՞րջը:

— Վերջը, սիրելիս, եկա Թիֆլիս և ծանոթացա պ. Մոմճյանի հետ: Այս պարոնը, պետք է ասեմ, շատ եռանդոտ երիտասարդ է և մեր այժմյան գործողների մեջ պատվավոր տեղ է բռնում։ Ինքը կատարելապես նվիրված է ազգային շահերին։ Ափսոս որ մի փոքր խորամանկ է. կամենում է խաղ խաղալ ինձ հետ, բայց յուր հաշվի մեջ պիտի սխալվի։

— Այսինքն ի՞նչ խաղ է ուզում խաղալ. այդ ակնարկությունից բան չեմ հասկանում։

— Կհասկանաս, սիրելիս, կհասկանաս. այդ մասին դեռ ժամանակ կունենանք խոսելու, առայժմ պատմությունս շարունակեմ ։

Հա՛, ա՛յն էի ասում, որ Թիֆլիս գալով պ. Մոմճյանի հետ ծանոթացա։ Այդ պատահեց բոլորովին անակնկալ կերպվով Թիֆլիս եկած օրերը բնակվում էի գավառացի մի