Էջ:Muratsan, vol. 3.djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


դիտե, գուցե կարողանաք գրել նաև րնդարձակ վեպեր։ Երրորդ՝ վարել խմբագրության, այադես ասած, դիվանական գործերը, որպիսիք են՝ նամակներ գրել զանազան անձանց, պատասխաններ կամ բացատրություններ տալ մեզ ուղղած հարցերին. հայտարարություններ ընդունել և այլն, և այլն։ Այս բոլորի մասին, իհարկե, կանխավ ինձանից որոշ հրահանգներ կստանաք: Իսկ ձեր իրավունքները կլինին առաջին՝ ստանալ մեր թերթի զուտ եկամտից քսանևհինգ տոկոս և երկրորդ՝ իմ բացակայության ժամանակ վարել խմբագրական գործերը համաձայն ձեր բարեհայեցողության և Շաշյանից բոլորովին անկախ։

— Ինչ իմ պարտավորություններին է վերաբերում է կաշխատեմ անթերի կատարել։ Զուտ աշխատակցության մասում, չգիտեմ, որքան պիտանի կլինիմ. բայց և այնպես կջանամ չգիտցածս սովորել և այդ մասի համար էլ արժանավորապես պատրաստվել։

«Իրավունքներիս գալով՝ թեպետ ինձ համար անորոշ է այն վարձատրությունը, որ դուք նշանակում եք իբր հատուցումն իմ աշխատության, այսուամենայնիվ պիտի ասեմ, որ նա իմ աչքում ոչ մի արժեք չունի. որովհետև մի անգամ արդեն նվիրելով ինձ ազգային շահերի ծառայության է ես իմ սեփական շահի վրա չեմ կարող մտածել։ Ինձ տվեք միայն ապրելու համար մի սենյակ, քաղցից չմեռնելու համար մի կտոր հաց և ցրտից պաշտպանվելու համար մի հագուստ. և այդ արդեն ամենամեծ վարձատրությունը կլինի ինձ համար։ Այնուհետև ամեն բանում ես ձեր խոնարհ ծառան եմ։

Բ«այց գալով խմբագրական մասում ինձ արտոնություններ տալուն այդտեղ ինձ համար անորոշ է մնում մի կետ, որի վերաբերմամբ ես կկամենայի իրավունք ունենալ ազատ խոսելու և անկեղծ բացատրություններ պահանջելու...

— Խնդրեմ, խնդրեմ, այսօրվանից մենք մտերիմ բարեկամներ ենք. խոսեցեք, ինչ կամենում եք, ես պարտավոր եմ բացատրություն տալ ձեր ամեն մի հարցին։

— Ասացեք խնդրեմ, «Փնջիկ» թերթի իսկական խմբագիրը և տերը ո՞վ է։