Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարող էր շատ բան սովորել: Ուստի, որպեսզի յուր առաքելական գործունեությունն արգելքների չհանդիպի, նա սկսեց մի կողմից երիտասարդության հետ ծանոթանալ և մյուս կողմից հայերեն սովորել։ Նրա իսկական վարժապետները եղան յուր հայախոս ծանոթները և տեղական հայ թերթերը:

Մոմճյանին, իհարկե, հարկավոր չէր հայոց լեզվի խորին հմտություն, այլ փոքր ի շատե ազատ խոսելու և գրական հասարակ լեզվով գրելու վարժությունը: Յուր ուշիմության շնորհիվ այդ էլ կարճ ժամանակի մեջ ձեռք բերավ նա և ամեն բանով դարձավ կատարյալ:

Այժմ մնում էր գործել:

Բայց ի՞նչ պիտի գործեր։ Յուր նոր մտքերը, նոր գաղափարները հասկանալի էին լինում միայն նրանց, որոնք օտար հոգվով սնված, օտար զգացումներով զարգացած էին: Դրանց մեծ մասն ուսանողներ կամ օտարախոս օրիորդներ էին: Այդպիսիները սակավաթիվ լինելուց զատ՝ հայ ժողովրդի մեջ գործելու բարեմասնություններից էլ զուրկ էին:

Պետք էր, ուրեմն, ուրիշ շրջաններ մտնել: Եվ ահա Մոմճյանը մոտեցավ հոգվով ու սրտով հայ երիտասարդության: Դրանք գլխավորապես հայ ժողովրդի միջից եղած, հայ ծոցում մեծացած, հայության կյանքով ապրած գավառացիներն էին: Բшյց երիտասարդ առաքյալը դժգոհությամբ տեսավ, որ սրանց էլ զբաղեցնում ու ոգևորում են ուրիշ մտքեր, ուրիշ գաղափարներ, ուրիշ իդեալներ, այսինքն այն բոլորը, ինչ որ համաշխարհաքաղաքացու համար վաղուց հնացած և արհամարած բաներ էին:

Այսուամենայնիվ, այդ երիտասարդությունն ուժ էր ներկայացնում: Նա խմբվում էր հայ եկեղեցու, հայ քահանայի, հայ վարժապետի և, նամանավանդ, հայ խմբագրությունների շուրջը, տալիս էր նրանց ինչ որ ուներ և ստանում էր նրանցից կարոտում էր: Այդ երիտասարդոթյան հետ էր և ժողովրդի տգետ մեծամասնությունը, այդ երիտասարդության իդեալներով էր ոգևորվում և ամբոխը, որի ուժը միշտ պիտանի են համարել նորագույն վարդապետության բոլոր առաքյալները

Մոմճյանն յուր սուր հոտառությամբ հասկացավ,