— Գեղեցիկ վերնագիր է,— վկայեց Շաշյանը։
— Այո՛, բայց շարունակությունն ավելի գեղեցիկ է»—ծաղրաբանեց Սարյանը և շարունակեց.
|
— Շատ սիրուն ոտանավոր է. շարունակեցեք,— նկատեց Մոմճյանը:
— Շարունակեցեք, դա մեր լավ բանաստեղծներից մեկի անդրանիկ բանաստեղծությունն է,— հարեց Շաշյանը։
— Դուք կամենում եք ինձ ծաղրել,— վրդովված նկատեց Սարյանը։
— Ծաղրե՞լ. ինչո՛ւ համար,— զարմացած հարցրեց Մոմճանը:
— Երբ այս տեսակ գռեհիկ ու անճոռնի գրվածքները բանաստեղծություն եք անվանում, այդ նշանակում է, որ ինձ ծաղրում եք, որովհետև ես նրանց արժեքը չհասկանալով զամբյուղն եմ ձգել։
— Ընդհակառակը, այդ վարմունքը պատիվ է բերում ձեզ. կնշանակե դուք ավելի արժանավոր գրվածքներին եք նշանակություն տալիս։ Բայց իբրև գաղտնիք պիտի նկատեմ, որ եթե մենք ձեզ նման վարվելու լինինք մեզ ղրկած բոլոր գրվածքների հետ և նպատակ շինենք մեզ համար՝ միմիայն շնորհալի և արժանավոր գրվածքները մեր թերթում զետեղելու, այն ժամանակ ստիպված պիտի լինինք երեք համարի փոխարեն մեկը հրատարակել։
— Կնշանակե ձեր ամեն մի թերթի երկու երրորդականն անպետք նյութերով պիտի լցնեք:
— Իհարկե, ուրիշ կերպ անկարեքի է:
— Բայց այդ պատիվ չի բերիլ թերթին։
— Էհ, բարեկամ, հայերի մեջ <<հաստ ու բարակ մի գին ունի, վա՜յ բարակ մտնողի>>։
— Այդպես խոսում ու դատում են ամբոխի մարդիկ, տգիտության ստրուկները։ Բայց խմբագրության առաջնորդողներին,