Էջ:Muratsan, vol. 3.djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


արի, դու,— դարձավ ճոնը դեպի Մոմճյանը,— էս անմիղ քրիստոնյաներուն դուք իք ճամփից հանի, էս խեղճերու հոգին դուք իք սատանայի փայ արի։ Ախար աշխրքից ի՞նչ պիտիք տանի. ասինք, թե էս խեղճերուն խափեցիք, ասինք, թե դիփ մարդկերանց խափեցիք, խոմ ստիղծող աստծուն չիք կանա խափի, խոմ մե օր նա ձիր դատաստանը կոնե...

— Տեր֊հայր, այս մարդն արդեն չափն անցկացրավ ի՞նչ եք լռել, բարեկարգիչ եք,— զայրացած բացականչեց Մոմճյանը։

— Չափն յի՞ս անցրի. այ հառամ ըլի. ձիզ ձիր ուսումը, հառամ ըլի. աստծու տանը, որ էդ իք անում, յարաբ դսերումը ինչի՞ր չիք անի...— վրդովված սրտով խոսեց ծերունին և փայտի վրա հենած ու գլուխը տմբտմբացնելով դուրս գնաց եկեղեցուց։ Նրա հետ դուրս եկան և մի քանի հոգի, որոնք համակրում էին ծերունու խոսքերին։

— Հիմի կի էդ գիժեմեն ազատվեցանք, տեր ֊հայր, բանը քութահ արեք,— գոռաց չաչանակ Սերգոն։

— Ձայները համարեցեք, տեր֊հայր. ուշանում ենք, ժամը երեքը դառավ,— խոսեց Վանոն։

— Ձայները, ձայները,— գոռացին ժողովականներից շատերը։

— Որդիք, մի համբերեցեք, ախար այստեղ անկանոնություններ են կատարվել, պետք է քննենք, հետևենք...

— Անկանոնության բան չկա, մարդիկը կանոնավոր ընտրություն են արել, գործը մի ուշացնեք,— գլուխն ու բռունցքը շարժելով բացականչեց գործիչ֊Վանոն։

— Տեր֊հայր, ո՞վ էր այս ճոն Մարտիրոսը, խնդրեմ նրա մասին մանրամասն տեղեկություններ տվեք, նա, թե ինձ և թե այս ժողով ականներին և' անպատվեց, և' վիրավորեց, ես պետք է դատ բանամ նրա դեմ,— գրգռված մոտենալով քահանային հարցրեց Մոմճյանը։

— ճոն֊Մարտիրոս են ասում, որդի, ես էլ լավ չեմ ճանաչում ։

— Էհ, բան չունի՞ս. գիժ է, խելքեմեն ելած է. քի պես պատվական մարթը նրա հիդ պտի գլուխ դնի՞,— առաջ անցնելով խոսեց Ծղալոբը։