բացվեցան և նա սկսեց խիստ քննական աչքով դիտել ու զննել այն ամենը, ինչ որ կատարվում էր յուր շուրջը: Նրան թվում էր, թե բախտը դավաճանել է իրեն՝ մտցնելով գործողների այնպիսի մի շրջան, որից ինքը, իսկապես, պիտի փախչեր և որի դեմ մինչև անգամ պիտի կռվեր՝ երբ յուր գործելու ժամանակը հասներ։ Այս պատճառով նա մտածեց, որ կարելվույն չափ շուտով հեռանա այդ շրջանից և փորձե ավելի ազնիվ և անկեղծ մարդկանց մոտենալու։
Բայց որովհետև Թիֆլիս մտնելու օրից սկսած նա միքանի ուրիշ դեպքերի վերաբերմամբ էլ հիասթափվել էր, իսկվերջը գործին տեղեկանալով՝ նախկին հիացման ու համոզմունքին էր եկել, ուստի որոշեց, որ այս առթիվ էլ դեռ մի առժամանակ սպասե։
— «Ով գիտե, գուցե, այս անգամ էլ սխալվողը ես եմ.—մտածում էր ինքն իրեն Սարյանը.— իեչո՞ւ շտապել։ ԳուցեՄոմճյանը ստիպված էր այդպես վարվելու. գուցե ընտրության ժամանակ նկատածս զերծումները անհրաժեշտ էին:Պետք է գործը ամեն կողմից քննել և հետազոտել. ապա թե ոչ հեռանալ ես ամեն րոպե կարող եմ. բայց պետք է հեռանամ այնպես, որ էլ զղջալու տեղիք չունենամ»։
Այս մտածմունքների հետ միասին տանջում էր Սարյանին և այն միտքը թե' ինչո՞ւ Մոմճյանն ու յուր համախոհները երեցփոխ ընտրեցին այն տգետ և ապուշ մարդուն, որի վրա «թեյարանի սպասավորն» անգամ արհամարհանքով է նայում։Մի՞թե Մոմճյանը այնքան խելք և ճանաչողություն չուներ,որ այդ մարդու ո՞վ և ի՞նչ լինելը չիմանար։ «Անկարելի է.այստեղ թաքնված է մի գաղտնիք, որը, անշուշտ, արժանի էուշադրության»,— մտածում էր երիտասարդը, բայց թե ի՞նչգաղտնիք պիտի լիներ այդ, նա չէր կարողանում գուշակել և,միևնույն ժամանակ, չէր էլ կամենում Մոմճյանից բացատրություն պահանջել, որպեսզի նա պատրաստ պատճառաբանություններով յուր միտքը չպաշարե։ Այլ որովհետև մի անգամ արդեն սկսել էր կասկածել այդ երիտասարդի անկեղծության և ազնվության վրա, ուստի որոշեց քայլ առ քայլ հետևել նրա գործողության և անձամբ համոզվել, թե որքա՞ն նա արժանի էայն համոզմունքին, որ ինքը նրա վրա ուներ։