Էջ:Muratsan, vol. 3.djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասարակական որոշ գործեր կարողանանք ձեր ձեռքն առնել—֊ Այդ նպատակին հասնելու միակ ճանապարհը պարոն Մոմճյանը գտնում է ամբոխի հետ ձեռք ձեռքի տված գործելու մեջ»։

ներկա եղող աշխատակիցներից պ. Մովսիսյանը, դեռ Մոմճյանի պատճառաբանությունները չլսած հակաճառեց նրա առաջարկությանը...

— Մովսիսյանի մասին գրվածը թողեցեք,— կարգադրեց Մոմճյանը.— կարդացեք իմ պատճառաբանությունները միայն։

— Բայց ինչո՞ւ չեք կամենում, որ բոլորը կարդամ, — հարցրեց Շաշյանը։

— Թե ինչո՞ւ չեմ կամենում, դրա պատասխանը հետո, կարդացեք այն, ինչ որ խնդրեցի։

Խմբագիրը Մոմճյանի ձայնի ելևէջներից արդեն գուշակեց, որ բարկացրեց նրան, ուստի շարունակեց ընթերցանությունը.

«... Օրիորդ էմմա Քանարյանի այն հարցին, թե ի՞նչ բան է հզոր կուսակցությունը, պ. Մոմճյանը պատասխանում է.

—Հզոր կուսակցություն կնշանակե ունենալ քաղաքի մեջ հավատարիմ բարեկամների այնպիսի մի բազմություն, որը քեզ հետ համամիտ և համակարծիք լինի ամեն դեպքում, որին եթե ասես՝ մածունը սև է, նա էլ քեզ հետ միասին գոչե թե՝ այո, սև է, եթե ասես մուրը սպիտակ է, նա էլ գոռա ամեն տեղ թե՝ այո, սպիտակ է։

Գալով այն հարցին, թե մեր ինչի՞ն է պետք հզոր կուսակցությունը, պ. Մոմճյանը ասում է.— ենթադրենք, թե մեր բարեկամներից ոմանք ուսումը ավարտելով վերադառնում են հայրենիք. նրանցից մեկը բժիշկ է, մյուսը փաստաբան, երրորդը ճարտարապետ և այլն։ Նրանք նորեկներ լինելով՝ հարկավ, հասարակությանն էլ անծանոթ կմնան։ Բայց եթե մենք զորեղ կուսակցություն ունենանք, կառաջարկենք նրան հարկավոր դեպքում մեր նորեկ բարեկամներին դիմելու, և նա այդ կանե։ Այսպիսով մեր բարեկամների առաջ գործելու ճանապարհ կբացվի, որոնք հասարակության մեջ