Էջ:Muratsan, vol. 3.djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Ցանկալի էր, որ ամենից առաջ պ. Սարյանի կարծիքը լսեինք այս հրահանգի մասին,— ասաց օրիորդ Քանարյանը, նայելով երիտասարդի ալքերին։

Uարյանը մի անհանգիստ շարժում արավ և կամենում էր պատասխանել, բայց Մոմճյանը առաջ անցավ:

— Պ. Սարյանը, օրիորդ, «խմբագրական խորհրդի» անդամ է,— ասաց նա,— և յուր կարծիքը միայն «խորհրդին» կհայտնե։ Այժմ կարծիք հայտնել կարող եք միմիայն դուք, ժողովի անդամներդ։

Սարյանը հասկացավ, որ Մոմճյանը չէ կամենում, որ ինքը խոսե, ուստի ձայն էլ չհանեց։

Իսկ օրիորդ Քանարյանը տեղից վեր կենալով հայտարարեց ժողովի անդամներին թե՝

— Որովհետև պ. Սարյանը «խորհրդի» անդամ լինելով կարծիք չէ հայտնում, հարկավ, պ. Մոմճյանն ու Շաշյանն էլ չի. պիտի հայտնեն։ Այդ դեպքում, ես կարծում եմ, մեզ մնում է համաձայնվել կարդացած հրահանգի ինը հոդվածների հետ և ստորագրել նրան, եթե հարկավոր է։

— Այո՛, ստորագրել հարկավոր է,— ասաց Մոմճյանը,—. բայց պետք է հարցնել, թե ժողովի մյուս անդամները ևս համաձա՞յն են, թե ոչ։

— Համաձայն ենք, համաձայն ենք,— ձայն տվին ժողովականները գրեթե միաբերան և մեկ֊մեկ մոտենալով սեղանին ստորագրեցին Մոմճյանի խմբագրած հրահանգը, որի 10֊րդ հոդվածը, սակայն, դեռ չէր արձանագրված:

ԺԵ

ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՈԳԻՆ

Խմբագրական ժողովի անգամները գոհ էին իրենց այդօրվա արած որոշումով։ Միայն Սարյանը և Մոմճյանը մեծ մտատանջության մեջ էին և րոպե և րոպե սպասում էին ժողովի ցրվելուն։ Աոաջինը, նրա համար, որ Մոմճյանից բացատրություններ պահանջն այն բոլոր հարցերի մասին,