Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համակրություն սկսեցի տածել: Անցան օրեր, և այդ հարգանքն՝ ու համակրությունը աճեցին։ Ես ձեզմով հիանում և ոգևորվում էի. և այդ բանի համար ուրախ էի շատ, որովհետև կարիք ունեի, որ ձեզ նման մեկը իբրև կենդանի օրինակ՝ կանգնած լիներ իմ առաջ և խրախուսեր ինձ՝ առանց վհատելու դիմել դեպի այն նպատակը, որին ձգտում էի։ Ես ուրեմն բախտավոր էի, որովհետև այդ օրինակը ունեի, այդ մասին մինչև անդամ գրեցի հորս ու բարեկամներիս, կամենալով նրանց ուրախացնել։ Բայց... այո՛, իմ ուրախությունը երկար չտևեց։ Նրան հաջորդեցին հոգսեր, մտատանջություններ...

— Եվ ե՞ս էի այդ հոգսերի ու մտատանջությունների պատճառը։

— Այո՛ դուք էիք։

— Զեզ չեմ հասկանում։

—Գուցե մի փոքր հետո հասկանաք։ Ես ձեզ ազնվասիրտ և ազնվնահոգի երիտասարդ էի ճանաչում, ես կարծում էի դուք անկեղծ և անձնվեր հայրենասերի մի կատարելատիպն եք..

— Եվ այժմ ձեր կարծիքը փոխեցի՞ք իմ մասին։

— Ինչպե՞ս ասեմ... այո՛ և ոչ։

— Ավելի դրական և բնական կլիներ, եթե ասեիք այո՛ որովհետև հայերի մեջ առհասարակ հազվագյուտ են հաստատուն համոզմունք ունեցող մարդիկ և ես չեմ զարմանալ, եթե դուք ձեր երեկվա ազնիվ ճանաչված մարդուն այսօր անազնիվ անվանեք։

— Բայց եթե ես երեկ սխալված լինեմ և այսօր իմ սխալմունքը ճանաչե՝մ։

— Իսկ թե հենց այսօ՛ր լինիք սխալվո՞ւմ։

— Երանի՜ թե այդպես լիներ։ Միթե կա՞ աշխարհում մարդ, որ յուր հավատը սասանված տեսնելուց ուրախանա։

— Ինչո՞ւ համար եք ձեր հավատը սասանում։

— Ես չեմ սասանողը, այլ դեպքերը, հանգամանքները, որոնց առաջ աչքերս փակել չեմ կարող։

— Ձեզ չեմ հասկանում, ավելի պարզ խոսեցեք։

— Ավելի պա՞րզ խոսեմ։

— Այո՛։

— Լավ. ուրեմն, ասացեք այժմ ինձ, պ. Մոմճյան, ո՞վ