Էջ:Muratsan, vol. 3.djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ազատ մտքերը, հառաշադիմական ուղղությունը, որոնց ես չեմ կարողանում ըմբռնել:

— Արդեն բացատրեցի ձեզ։

— Բացատրեցի՞ք։ Լավ: Կնշանակե նոր ժամանակի ոգի, լուսավորություն, ազատ մտքեր և հառաջադիմություն ասելով մենք պիտի հասկանանք մտածելու և գործելու այնպիսի եղանակ, որով մարդիկ որոշ նպատակների հասնելու համար բռնաբարում են ժոդովրդի և աննատի կամքը, խիղճը, ազատությունը և արժանապատվությունը. խախտում են նրա հավատը դեպի աստված և մարդիկ, ապականում են նրա բարքը, վարքը և բարոյական սովորությունները...

— Ես այդպիսի բան չասացի։

— Դուք այդպիսի բան չասացիք, բայց այդպես գործեցիք և ձեր այդպիսի գործը նոր ժամանակի ոգու և լուսավորության արդյունք անվանեցիք:

— Տարօրինակ եզրակացության եք եկել:

— Ձեր գործը տեսնողը և բացատրությունները լսողը ուրիշ եզրակացության գալ չէր կարող:

— Բայց ինչո՞վ ենք մենք ժողովրդի խիղճը և ազատությունը բռնաբարում, ինչո՞վ ենք նրա հավատը խախտում կամ բարքը ապականում։

— Նրանով, որ օգուտ քաղելով ամբոխի տգիտությունից՝ պաշարում եք նրա միտքը սուտ և սխալ տեղեկություններով, ծածկում եք նրա աչքերից ճշմարտությունն ու արժանիքը, սիրելի եք դարձնում նրան անպիտանն ու վնասակարը և այդպիսով գործել և ընդունել եք տալիս նրան այն, ինչ որ ինքը չգիտե. չէ հասկանում, չէ ճանաչում։ Այսպես վարվիլը արդյոք Ժողովրդի խիղճը և ազատությունը բռնաբարել չի՞ նշանակում։

«Այնուհետև այդ միևնույն ժողովրդին դուք սովորեցնում եք մտնել աստուծո տունը, այնտեղ, ուր նա սովոր էր մտնել ուղիղ սրտով, հավատով, երկյուղածությամբ, և կատարել եկեղեցու բարեկարգության վերաբերյալ մի գործ։ Բայց ձեր ցանկության և պատվիրանի համաձայն նա այդ գործը կատարում է խարդախությամբ, ստելով, խաբելով, ուրանալով... Այդ հանցանքները ժողովրդի մարդը գործում է աստուծո տան