Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ ազատ֊համարձակ, առանց նույնիսկ աստծուց վախենալու և մարդկանցից ամաչելու։ Եվ այս երևույթը , որ բարեպաշտ ու բարոյական մարդկանց վրդովեցնում է, ձեզ, ընդհակառակը, զվարճություն է պատճառում։

«Արդ, այս օրինակ վարմունքը ժողովըդի հավատը կործանել, կամ նրա վարքն ու բարքը ապականել չի նշանակում»։ Մոմճյանը մի քանի րոպե աչքերը սեղանին սևեռած մնաց լուռ, ապա գլուխը բարձրացնելով, ճակատը շփելով և անտարբեր եղանակով աթոռի վրա ձգվելով պատասխանեց.

— Եթե ձեր տեսակետից նայենք գործի վրա, մենք հանցավորներ ենք։ Բայց վաղուց ձեր տեսակետն ու հայացքները հնացել են։ Նոր ժամանակի ոգին ժողովրդի դրական բարօրության մասին է մտածում. հետևապես անօգուտ բարոյականը նշանակություն չունի նրա համար։ Մենք էլ, նոր ժամանակի գործողներս, պարտավոր ենք նոր ժամանակի ոգուն հետևելու։ Հին դարերում ժողովրդի բարոյականը պահպանում էին գերբնական հոգիների մասին ունեցած հավատալիքների զորությամբ, իսկ նոր դարում աշխատում են պահպանել դեպի եղբայրն ու ընկերն ունենալիք փոխադարձ սիրո և հարգանքի զորությամբ։ Ո՞ր կրոնն է ավելի հարգելի. հի՞նը, թե՞ նորը։ Գ՝ուցե հինը սուրբ է ձեզ համար, բայց մենք նորին ենք հետևում։ Երկու ճանապարհներն էլ դեպի Հռոմ են տանում։ Զանազանությունն այն է, որ հին ճանապարհը շատ երկար է և ոլոր֊մոլոր ուղղությամբ է առաջանում, մինչդեռ նորը՝ կարճ է և ուղիղ։ Ամենահասարակ խելք ունեցողն էլ կասե, որ ավելի լավ է նոր ճանապարհով գնալ, քան հին։

— Այո՛ , ամենահասարակ խելք ունեցողը, որը պատրաստ խոսքերն ու մտքերն ընդունում է իբրև պատգամներ, առանց նրանց լավն ու վատը քննել կարողանալու։ Բայց ընտիր խելք ունեցողը, զարգացած և ողջամիտ գլուխը կծիծաղե ձեր այդ վարդապետության վրա։ Դեպի եղբայրն ու ընկերը սեր և հարգանք ունենալը հին կրոնի գլխավոր և ընտիր հավատալիքներից մեկն է։

«Սիրեսցես զընկեր քո, իբրև զանձն քո»,— ասում է տասնաբանյա պատվիրանը։

«Այս է պատվէր իմ, ղի սիրեսջիք զմիմեանս», Յայսմ