Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ժողովուրդը մոլորեցնելով, նրա բարքն ու վարքը ապականելով եք առաջ գնում։

— Որպեսզի այդ բարքի ու վարքի հետ միասին քանդենք, ավերենք և այն թումբերն ու պատվարները, որոնք արգելք են լինում ժողովրդի հառաջադիմության։

— Բայց Հին սերունդը ձեր երազած հառաջադիմությանը հասնել չէ կարող, նրա կյանքը կարճ է, ինչու՞ է իզուր տեղը խախտում եք նրա հավատը, հույսը, որոնք նրա կյանքի միակ լուսատու ճրագներն են եղած, որոնցմով նա ապրել, մխիթարվել է, որոնք նրա կյանքի դառնությունները քաղցրացրել են և ձգում եք նրան խավարի և անհայտության մեջ։

— Եթե մենք ներկայումս ապրող հին սերնդի վախճանին սպասենք, նոր սերունդը կսկսի հնանալ, երկրորդ սերունդին սպասելով երրորդը կհնանա և այսպես մինչև վերջը: Բայց որպեսզի շուտով ցանկալի նպատակին հասնենք, մի սերունդի կրոնը, բարոյականը և ավանդական սովորությունները պիտի զոհենք ապագային։

— Բայց մի՞թե դրանք արգելք են լինում իրագործելու ձեր այն նպատակները, որոնց դուք ազատ, լուսավոր կամ առաջադիմական եք անվանում։

— Եթե հին խելքով և նախապաշարմունքով դատենք՝ ոչ. թե աղատ ուղեղով և նոր ժամանակի հասկացությամբ դատենք՝ այո՛ ։

Սարյանը լոեց և էլ հարցեր չէր առաջարկում։ Մենտոր֊Մոմճյանը այժմ նրա աչքում երևում էր իբրև մի անխիղճ հերետիկոս, որից ժամ առաջ փախչելը նա անհրաժեշտ պարտավորություն էր համարում։ Երիտասարդը մինչև անգամ մտածում էր հայտնել Մոմճյանին, որ ինքը հոգով, սրտով, հակառակ լինելով նրա գաղափարներին և գործելու եղանակին, այդ օրվանից իսկ հրաժարվում է իրեն գործակցելուց և թե «Փնջիկ»-ին աշխատակցելուց: Ոայց իբրև հեռատես հայ, մտածելով, որ այդ հայտնությունը նյութականի կողմից ծանր կացության մեջ պիտի դնե իրեն (ըստ որում օտար քաղաքում գտնվելով և ունեցածը արդեն սպառած լինելով, ապրում էր խմբագրության հաշվով), որոշեց մի աո ժամանակ լռել և համբերությամբ հնազանդվել յուր ճակատագրին, մինչև որ